Category: Armen Press

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը համարվում է 2028 թվականի նախագահական ընտրությու…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը համարվում է 2028 թվականի նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներից մեկը, խոստովանել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները կարող են ազդել 2028-ին երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մասին իր որոշման վրա։
  • Աշխատանքային անվտանգության և խմելու ջրի որակի վերահսկողություն. ասուլիսhttps://w…

    Աշխատանքային անվտանգության և խմելու ջրի որակի վերահսկողություն. ասուլիս
    https://www.youtube.com/live/PrfAVcNfWNM?si=d84_cW4VGjrJGSkR

    Աշխատանքային անվտանգության և խմելու ջրի որակի վերահսկողություն, ասուլիս․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի վերաբերյալ քրեական վարույթի շ…

    Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում դատարան է ներկայացվել ՀՀ սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի զինծառայողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
    «Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- նշված է գրառման մեջ։
    Ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Վիրավորվել է 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել Շաքիի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել ու ներկայացվել նախաքննության մարմին։
    Վիրավորված քաղաքացին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Մարմնական վնասվածքներով նույն բժշկական կենտրոն են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ Ավագ երեխայի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։
    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով նրա կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։
  • Դատախազը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապ…

    Դատախազը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի առնչությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
    Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 6-րդ կետերով։
  • Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքու…

    Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ցրտահարության վտանգ կա։
    Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

    «Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C։ ցածր ջերմաստիճանների պայմաններում հնարավոր է ցրտահարություն։ Հորդորում ենք նշված տարածքներում իրականացնել բերքահավաք»,-նշված է կառույցի տարածած հայտարարության մեջ։

  • Պենտագոնը Մերձավոր Արևելքի շրջան է ուղարկել ևս մեկ ամֆիբիա-դեսանտային խումբ՝ բաղ…

    Պենտագոնը Մերձավոր Արևելքի շրջան է ուղարկել ևս մեկ ամֆիբիա-դեսանտային խումբ՝ բաղկացած երեք խոշոր դեսանտային նավից՝ ծովային հետևակի 13-րդ էքսպեդիցիոն գումարտակի ավելի քան 2000 զինծառայողի կազմով։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։
  • Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցի…

    Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից  տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չկա։
    Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
    «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,-նշված է նախարարի գրառման մեջ։
    Անահիտ Ավանեսանը ԶԼՄ-ներին հորդորել է  հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
    «Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,-հավելել է նախարարը:
  • 2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացումhttps://www.yo…

    2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում
    https://www.youtube.com/live/s-QJ9n43iTI?si=d_Ap29bX43ZFkUcc

    2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

    ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանի ասուլիսը։
    2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում, ինչպես նաև փոփոխություններ’ թաղման նպաստի համակարգում։…

  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միրգ-…

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում միրգ-բանջարեղենի վաճառքի կետերում։ Հասարակության շրջանում մտահոգություն էր առաջացրել օրերս սոցիալական ցանցերում տարածված այն տեսանյութը, որում խոսվում էր մրգի վրա  «Դիխլոֆոս» տեսակի նյութի օգտագործման մասին։ Տեսչական մարմինը գնում է այդ մտահոգությունների հետքերով։
    Կառույցի մասնագետները պատահականության սկզբունքում խանութ առ խանութ շրջում են` չշրջանցելով խոշոր առևտրի կետերը։ «Արմենպրես»—ի թղթակցի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչ Կորյուն Սամսոնյանը նշեց, որ նմուշներ են վերցնում, կապարակնքում՝ լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով։

    Միրգ-բանջարեղենը ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

    Միրգ-բանջարեղենը ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում:
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Օրերս Հայաստանում հյուրընկալվել էր Ֆրանսիայում գործող «Լաիկ միություն» ասոցիացիա…

    Օրերս Հայաստանում հյուրընկալվել էր Ֆրանսիայում գործող «Լաիկ միություն» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ժան-Պիեռ Սաքունը, որի ջանքերով 2024-ին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի պանթեոնում։
    «Արմենպրես»-ի տաղավարում Ժան-Պիեռ Սաքունը պատմել է այցի նպատակի, ասոցիացիայի գործունեության, Մանուշյանների աճյունների վերահուղարկավորման ուղղությամբ կատարած հսկայածավալ աշխատանքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը միտված ծրագրերի մասին։

    Մանուշյանների աճյունների պանթեոնացումն ու ազատության տարածումը. հարցազրույց Ժան-Պիեռ Սաքունի հետ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/