Category: Armen Press

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորա…

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով։
  • Շիրակի մարզի համայնքների համար հաստատվել է 12 սուբվենցիոն ծրագիր՝ 80 ենթածրագրո…

    🏗🇦🇲 Շիրակի մարզի համայնքների համար հաստատվել է 12 սուբվենցիոն ծրագիր՝ 80 ենթածրագրով։
    💰 Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 5,95 մլրդ դրամ, որից 2,67 մլրդ դրամը կֆինանսավորի Կառավարությունը։
    — Գյումրիում կիրականացվի 21 փողոցի հիմնանորոգման խոշոր ծրագիր՝ 3,06 մլրդ դրամ արժողությամբ։ Կառավարության մասնաբաժինը կազմում է 1,22 մլրդ դրամ։
    — Արթիկ համայնքում նախատեսվում է կառուցել Սպանդարյան, Սարալանջ, Գետափ, Լուսակերտ, Գեղանիստ և Մեղրաշեն բնակավայրերի ոռոգման համակարգերը։ Ծրագրի արժեքը կազմում է 486,6 մլն դրամ, պետական աջակցությունը՝ 316,3 մլն դրամ։
    — Անի համայնքում ասֆալտապատվելու են Ձիթհանքով, Լանջիկ և Սառնաղբյուր գյուղերի ներբնակավայրային փողոցները, ինչպես նաև դեպի Սառնաղբյուր և Շիրակավան տանող ճանապարհները։ Ծրագրի բյուջեն կազմում է 1,1 մլրդ դրամ, որից 440,9 մլն դրամը կհատկացնի Կառավարությունը։
    — Աշոցք համայնքում հաստատվել է չորս ծրագիր․
    🚧 Աշոցքի երեք բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում՝ 109,7 մլն դրամ,
    🛣 Աշոցք, Թորոսգյուղ, Վարդաղբյուր և Կարմրավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ 278,9 մլն դրամ,
    🪨 մի շարք բնակավայրերի փողոցների սալարկում տուֆ քարով՝ 231 մլն դրամ,
    💡 արտաքին լուսավորության համակարգի կառուցում 17 բնակավայրում՝ 172,7 մլն դրամ։
    — Ամասիա համայնքում ևս կիրականացվեն մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր․
    🛣 Ամասիայի 19-րդ փողոցի և Գտաշեն-Կամխուտ ճանապարհի հատվածի ասֆալտապատում՝ 173,8 մլն դրամ,
    💡 փողոցային լուսավորության ցանցի կառուցում՝ 106 մլն դրամ,
    🔥 գազաֆիկացման աշխատանքներ Գտաշենում, ինչպես նաև Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերում,
    💧 խմելու ջրի ներքին ցանցի կառուցում և ջրաղբյուրների հիմնանորոգում Արդենիս, Գառնառիճ և Հովտուն բնակավայրերում՝ 65,5 մլն դրամ։
  • Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 15-ին ժամը 23։12-ին ահազանգ է …

    Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 15-ին ժամը 23։12-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն։
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00։08-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տան տանիքից մոտ 156 քմ հատված և 3 սենյակ՝ գույքով։
  • Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություննե…

    Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպում ունեցան Արմավիրում։ 
    Հանդիպման ընթացքում առաջինը ելույթով հանդես եկավ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, որը խոսեց Արմավիրի մարզում իրականացված և շարունակվող շինարարական աշխատանքներից և կատարված ներդրումներից։
    Հանդիպմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
    Նա նույնպես արձանագրեց այն բոլոր շինարարական և բարեկարգման աշխատանքները, որոնք վերջին շրջանում իրականացվել են Արմավիր քաղաքում։

    «Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Արմավիրի մարզում և Արմավիր քաղաքում, տեղի են ունեցել հենց բնակիչների աչքի առաջ։ Ես երբեք չեմ մոռանա, թե մեզ համար բարդ ժամանակներում՝ 2021 թվականին արմավիրցիներն ինչպես կանգնեցին մեր կողքին։ Հիմա մեր համար մեկ մոտիվացիան մեր ամենօրյա աշխատանքով ձեզ վերադարձնելն է ձեր տված վստահությունը։ Նախորդ տարիներին իրականացված աշխատանքները կատարվել են ոչ խաղաղության պայմաններում, և հիմա 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, առաջիկա հնգամյակում շատ ավելի աննախադեպ մեծ ծավալների հասնող աշխատանքներ ենք իրականացնելու»,-վստահեցրեց Խուդաթյանը։

    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, իր հերթին, նշեց, որ ինքը ծառայել է Արմավիրի մարզում և կարող է համեմատականներ անցկացնել բանակում իր ծառայության ժամանակ տիրող իրավիճակի ու ներկա իրավիճակի միջև։ Նրա խոսքով՝ ներկայում բանակում տիրող իրավիճակը շեշտակի տարբերվում է նախորդ ժամանակներից։

    «Մենք մեր երեխաներին պետք է կարևոր ժառանգություն թողնենք․ այդ ժառանգությունը խաղաղությունն է։ Այսօր մենք ունենք խաղաղություն, և պետք է տեր կանգնենք դրան»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

    Ելույթներ ունեցան նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    Արմավիրի աջակիցների հետ հանդիպմանը խոսքով հանդես եկավ նաև արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն՝ իր ելույթը սկսելով սաղմոս համար 63-ով։

    «2018 թվականի հեղափոխությունից հետո գալով Արմավիր՝ ես տեսնում եմ բոլորովին նոր մարզ ու քաղաք, տեսնում եմ, որ Արմավիրն ու Հայաստանի Հանրապետությունը ծաղկում են, բայց ամենակարևորը՝ ծաղկում է ՀՀ ժողովուրդը, որն այսօր ապրում է բոլորովին ուրիշ երկրում և ունի բոլորովին այլ տրամադրություն։ Մենք անցել ենք բազում դժվարությունների, չարչարանքների և դժոխքի միջով, բայց մենք այսօր հասել ենք մի կետի, որ տեսնում ենք ուրախ Հայաստան, ուրախ քաղաքացի, երեխաներ, ուրախ մարդիկ, և ես ձեզ շնորհավորում եմ այդ առիթով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ մարդկանց այդ ուրախությունն ունի կոնկրետ պատճառներ, որոնցից մեկն այն է, որ ժողովուրդը տեսնում է՝ իշխանությունները 2018 թվականին տված խոստումը՝ թալանվածը հատիկ առ հատիկ վերադարձնելու խոստումը հետևողականորեն իրականացնում են։
    Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո 6,6 միլիարդ դոլար է մուտք եղել ՀՀ պետական բյուջե, որն ուղղվել է ՀՀ-ն ծաղկեցնելուն։ Նա նորից անդրադարձ կատարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀՀ պետական սեփականություն դարձնելու հարցին՝ ընդգծելով, որ կառույցից պետբյուջե եկող եկամուտները ծառայելու են ի շահ ՀՀ քաղաքացիների։ Նա հավաստիացրեց, որ նախկինում ՀՀ պետական բյուջեից գողացված բոլոր միջոցները հատիկ առ հատիկ վերադարձվելու են ՀՀ քաղաքացիներին։

    «2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը մենք Առողջության ապահովագրության համակարգով 41 միլիարդ 428 միլիոն դրամի ծառայություններ են մատուցել միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին կամ 258 հազար 767 թոշակառուի»,-ընդգծեց Փաշինյանը։

    Նա նաև շեշտեց, որ այսօր ամենակարևորը Հայաստանում հաստատված խաղաղությունն է, ինչի առթիվ շնորհավորեց բոլոր արմավիրցիներին։ 
    Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մյուս ներկայացուցիչները Արմավիրի բնակիչներին հորդորեցին անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել 16 համարի օգտին։ 
    Հանրահավաքն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ» երաժշտական խմբի ելույթով։

    «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանդիպում անցկացրեց Արմավիրում

    Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության…

  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հան…

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հանդես են գալիս արտերկրում և Եղիշե Մելիքյանի կողմից հրավիրվել են ընտրանի` առաջիկա ընկերական խաղերի համար:
    Մելիքյանը հավաքական է հրավիրել` Գեորգի Հարությունյանին («Պուշկաշ Ակադեմիա»), Էդգար Սևիկյանին («Ակրոն»), Նաիր Տիկնիզյանին («Ցրվենա Զվեդա»), Էդուարդ Սպերցյանին («Կրասնոդար»), Դավիթ Հակոբյանին («Պոդբրեժովա»), Հրանտ Լեոն-Ռանոսին («Այնտրախտ»), Արթուր Միրանյանին («Բնեյ Սախնին»), Նարեկ Գրիգորյանին («Ֆարուլ»), Դավիդ Դավիդյանին («Ռոտոր»), Արտեմ Բանդիկյանին («ԲԿՄԱ»), Տիգրան Ավանեսյանին («Օրենբուրգ»):
    Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ուգոչուկվու Իվուն չեն միանա ազգային թիմին վնասվածքի պատճառով:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Պարագվայի…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Պարագվայի Հանրապետությանն՝ անկախության օրվա կապակցությամբ։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան շնորհավորանքը ՀՀ ԱԳՆ-ն տարածել է X-ի միկրոբլոգում։
    «Ջերմորեն շնորհավորում ենք Պարագվայի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ»,-նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

  • Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի…

    Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը կդադարեցվի։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

    «Ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական  աշխատանքների  իրականացման նպատակով 2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

  • Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյա…

    Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի։
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանու…

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
    Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունքահեն աշխատանք՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
    Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մահվան, հատկապես Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
    Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերն ու բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակը: 
    Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել խորհր…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։
    Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
    Նշվում է, որ ղազախստանյան պատվիրակության կազմում խորհրդակցություններին մասնակցել է նաև ԱԳՆ մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մեդեթ Մակուլժանովը։
    Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
    Մասնավորապես, մտքեր են փոխանակվել դիվանագիտական ծառայության կազմակերպման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձի, ինչպես նաև երկու նախարարությունների կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
    Հաղորդվում է, որ երկուստեք կարևորվել է արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի ակտիվացումը և պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման և փորձի փոխանակման համատեքստում: