Category: Armen Press

  • Ընտրությունների մասնակից բոլոր 19 քաղաքական ուժերը, Ընտրական օրենսգիրք սահմանադր…

    Ընտրությունների մասնակից բոլոր 19 քաղաքական ուժերը, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, բացել են նախընտրական հիմնադրամներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԿԸՀ-ից:
  • «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը հայտարարել է, որ իրենց ն…

    «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը հայտարարել է, որ իրենց նպատակը Հայաստանի շահերից բխող քաղաքական օրակարգ ձևավորելն է։
    Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում Թաթոյանը նշել է, որ առաջիկա ընտրությունները ներկայացվում են արտաքին ուժերի հետ հարաբերությունների կառուցման համատեքստում։
    Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը չպետք է կանգնի Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու առաջ. «Մենք ասում ենք, ոչ, մենք հայերս հազարավոր տարիների պատմություն ունեցող հերոսական ժողովուրդ ենք, մենք հիմա ունենք անկախ պետականություն և ինքնիշխանություն, և մենք պետք է ընտրություն անենք՝ ելնելով մեր շահերից, ելնելով նրանից, թե մենք ինչ ենք ուզում»։
    Նա նշել է, որ տարիներ շարունակ քաղաքական գործիչները ընտրությունից ընտրություն մարդկանց խոստումներ են տվել, հետո գնացել ու կորել են, և դրա հետևանքով մարդկանց մոտ նաև վստահության պակաս կա։ «Հիմա մեր խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը հավատա մեզ»,- ասել է Թաթոյանը։
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին…

    Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ռեգիստրի տվյալները։
    Ծառայության «Ֆեյսբուք»-ի էջում նշվում է, որ ընտրությունների օրվանից 30 օր առաջվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 482 հազար 872։
    Հաղորդագրության համաձայն՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 586 է, իսկ հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16։
    Ծառայությունը հիշեցրել է, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը հրապարակվում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը։
  • «Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով հանդես եկող «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցո…

    «Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով հանդես եկող «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության համար Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է ոչ թե մայիսի 8-ին՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը, այլ շատ ավելի վաղ։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Հակոբ Կարապետյանն ընդգծեց՝ թեև քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ից, շատ քաղաքական ուժեր, ինչպես նաև իրենց ուժը, քարոզարշավը դեռ շատ ավելի վաղ էին սկսել։
  • Մյանմայում գտել են 2,2 կգ (11 հազար կարատ) քաշով հսկայական սուտակ:…

    Մյանմայում գտել են 2,2 կգ (11 հազար կարատ) քաշով հսկայական սուտակ:
  • Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատ…

    Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շﬕցի և Վրաստանի արդարադատության նախարարության հարկադիր կատարման ազգային բյուրոյի պաշտոնական հրավերով մայիսի 7-9-ը Թբիլիսիում մասնակցել է Միության մշտական խորհրդի գարնանային լիագումար նիստին և «Հարկադիր կատարողի կերպարանափոխվող դերը ժամանակակից արդարադատության ﬔջ» խորագրով ﬕջազգային համաժողովին։ 
    Պատվիրակության կազմում են եղել Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գոհար Մկրտչյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլիդա Գրիգորյանը։
    Համաժողովի օրակարգային թեմաները վերաբերել են արհեստական բանականությանը, էլեկտրոնային կատարողական վարույթներում ԱԲ գործիքների նեդրմանը։
    Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստան այցի շրջանակում Սիրո Ամիրխանյանն առանձնազրույցներ է ունեցել ԴԿՄՄ նախագահ Մարկ Շﬕտցի և Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլիի հետ։ Քննարկվել են երկկողմ գործակցության նոր օրակարգեր ձևավորեու առաջնահերթությունները։
    Համաժողովի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գոհար Մկրտչյանը ևս մասնակցել է «Վտարումներ և առցանց վաճառք. Եվրոպական լավագույն փորձը» խորագրով պանելային քննարկմանը, ներկայացրել գույքի իրացման ընթացակարգերը և ՀՀ օրենսդրական նոր կարգավորումները։
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությա…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։
    Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և պատվիրակության անձնակազմին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք։
    Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին այցելության և շնորհավորանքի համար։
    Առանձնազրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի:
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանակ…

    «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է Երևանի Վերնիսաժի տարածքից՝ ներկայացնելով իր հիմնական առաջարկները ՀՀ քաղաքացիներին։
    Կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ կուսակցության հիմնական քաղաքական առաջարկներից են ընտրական համակարգի փոփոխությունը, խորհրդարանական ընտրություններում «կայուն մեծամասնության» դրույթի վերացումը և ընտրական շեմի իջեցումը մինչև 1 տոկոս։
    Կուսակցությունն առաջարկում է նաև ընտրական քվեաթերթիկում ներառել «բոլորին դեմ եմ» տարբերակը՝ իրավական հետևանքներով։
    Նրանց կարծիքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա քվեարկել նաև այն դեպքում, երբ մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին չի ցանկանում քվեարկել, և դրա ամենալավ եղանակը քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» տարբերակը ներառելն է։

    «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։

    Կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի մեկնարկին իրականացրել են նաև, այսպես կոչված, «ցեխ շպրտելու» ակցիա. բոլոր քաղաքական ուժերի տարբերանշաններով պաստառի վրա ցեխ են շպրտել՝ շեշտելով, որ դա խորհրդանշում է քաղաքական դաշտում առկա «ցեխի և կեղտի մթնոլորտը»։

  • Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցո…

    Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության համընդհանուր ապահովագրությունը չեղարկվելու է։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը։
  • Ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական …

    Ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է կուսակցության ծրագրի 7 կետերի ներկայացմամբ։