Category: Armen Press

  • ԱՄՆ խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ United Airlines-ի գլխավոր գործադիր տ…

    ԱՄՆ խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ United Airlines-ի գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին հայտարարել է, որ ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսով՝ Իրանի շուրջ ռազմական լարվածության և ավիացիոն վառելիքի թանկացման ֆոնին։
  • ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է գերլիցքավորման դեպք Ար…

    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է գերլիցքավորման դեպք Արարատի մարզում գործող գազալցակայանում, որի արդյունքում ժամանակավորապես կասեցվել է հեղուկ գազի վաճառքը։
    Վերահսկողական գործողություններ են իրականացվել հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, Գեղանիստ, 1-ին փողոց, 28)։
    Ստուգման արդյունքում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի գերլիցքավորման դեպք։
    Խախտման հետևանքով տեսչական մարմինը իրականացրել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը, ինչի արդյունքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքը։
    Նշվում է, որ տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում (ԳՐԵԿՈ)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
  • Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը կգրավի Լիբան…

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը կգրավի Լիբանանի հարավային շրջանները՝ մինչև Լիտանի գետն ընկած հատվածը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
    Իսրայելն առաջին անգամ է հստակ հայտարարում, որ մտադիր է գրավել այդ տարածքները, որոնք կազմում են Լիբանանի գրեթե մեկ տասներորդ մասը։
  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հաջող…

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հաջող հարված է հասցրել Իսրայելում մի քանի թիրախի, ներառյալ օբյեկտների, որոնք պատկանում են իսրայելական հետախուզական ծառայություններին։

    «Խեյբարշեկան, Էմադ և Սեջիլ հզոր հրթիռներով, ինչպես նաև ԻՀՊԿ-ի հարվածային անօդաչու թռչող սարքերով վարչակարգի հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգի հաջող հաղթահարումից հետո խոցվել են այդ վարչակարգի հետախուզական ծառայությունների իբրև անվտանգ օբյեկտները Թել Ավիվի հյուսիսում և կենտրոնում, վարչակարգի բանակի թիկունքի կենտրոնները Ռամաթ Գանում և Նեգևում, ինչպես նաև վարչակարգի հարավային ուժերի լոգիստիկայի և կառավարման գլխավոր կենտրոնը Բեեր Շեբայում», — նշվել է հայտարարության մեջ:

  • Լիբանանի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Բեյրութում Իրանի դեսպան Մո…

    Լիբանանի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Բեյրութում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին:
    Լիբանանի արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ դիվանագետը պետք է մինչև շաբաթվա վերջը լքի երկիրը։
  • Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ազգությամբ հայ ֆրան…

    Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ազգությամբ հայ ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, արձակագիր Արթուր Ադամովին նվիրված միջազգային գիտական կոնֆերանս։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությու…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-18-ը Իսպանիայի թագավորության Ալիկանտե քաղաքում մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և European Union Intellectual Property Office-ի (EUIPO) կողմից իրականացվող «EU4IP» ծրագրի շահառու երկրների ներկայացուցիչների հանդիպմանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
    Անուշիկ Ավետյանն իր բացման խոսքում ներկայացրել է մտավոր սեփականության ոլորտում իրականացվող բարեփոխումները և Կառավարության առաջնահերթությունները։
    Նա ընդգծել է, որ մտավոր սեփականության պաշտպանությունը հանդիսանում է ՀՀ և ԵՄ համագործակցության կարևոր ուղղություններից մեկը՝ մասնավորապես CEPA համաձայնագրի շրջանակում։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխվել…

    «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
  • Իրաքի՝ մեծամասամբ շիաներից կազմված Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը (PMF) հայտարա…

    Իրաքի՝ մեծամասամբ շիաներից կազմված Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը (PMF) հայտարարել են, որ իրենց մարտիկներից 15-ը զոհվել են երկրի արևմուտքում գտնվող օբյեկտի վրա ԱՄՆ-ի իրականացրած հարձակման հետևանքով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
    Գրոհի հետևանքով սպանվել է նաև Անբարի նահանգում PMF գործողությունների հրամանատար Սաադ ալ-Բայջին, որի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Բաղդադում։
    Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի կազմի մեջ մտնող ռազմականացված խմբերից մի քանիսը կապված են Իրանի հետ։ PMF-ը պաշտոնապես ինտեգրվել է Իրաքի պետական ​​անվտանգության ուժերում։
    Reuters-ը հաղորդում է, որ հարվածները թիրախավորել են PMF-ի շտաբը բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ անվտանգության նիստի ժամանակ։
    Իր հերթին, The Associated Press-ը հաղորդում է, որ Իրաքյան Քրդստանի Էրբիլում հրթիռակոծության է ենթարկվել «Փեշմերգա» զորախմբի ռազմաբազան։ Վեց մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ «Փեշմերգա» ուժերը հարվածի համար մեղադրել են Իրանին։