Category: Armen Press

  • Հայաստանի գործող իշխանությունը հասկացել է՝ Ղարաբաղյան շարժման ներքո Հայաստանը դր…

    Հայաստանի գործող իշխանությունը հասկացել է՝ Ղարաբաղյան շարժման ներքո Հայաստանը դրվել է օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին:
    Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդի վերաբերյալ հարցին:
     «Ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհն անցել ենք և ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին: Մենք դա հասկացել ենք շատ ուշ: Կան քաղաքական ուժեր, որոնք չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու»,-ասաց Փաշինյանը:
    Ցույց տալով կրծքազարդ քարտեզը՝ վարչապետն ասաց՝ սա նրա մասին է, որ ՀՀ ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը և իրավունքները պաշտպանելու համար: Դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է:
    «Երբ մենք ինքներս ուղղակի կամ անուղղակի ժխտել ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ դրանով ոնց որ ասել ենք, թե ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված տարածք չունի: Անուղղակի ենք ասել: Այդ է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից՝ որպես պետություն: Եվ, երբ վերադարձել ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքին, այդ օրից ժամ-ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն»,-ասաց վարչապետը:
    Ցույց տալով քարտեզը՝ նա ասաց, որ դա Հայաստանի ինքնիշխանության ու անկախության, պետականության խորհրդանիշն է:
  • Ազգային ժողով — կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂhttps://youtu.be/smMx4CIGl…

    Ազգային ժողով — կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂ
    https://youtu.be/smMx4CIGl5g

    Ազգային ժողով — կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա առթիվ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
    Ողջունելով նրան՝ նախագահը շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։
    Նա նշել է, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված կապերը ունեն դարավոր պատմություն և հիմնված են փոխադարձ վստահության, համակրանքի ու դժվարին պահերին միմյանց աջակցելու պատրաստակամության վրա։
  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում, իրանական պետական ​​հ…

    Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում, իրանական պետական ​​համակարգը գործում է արդյունավետորեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային India Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հո…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ

    Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: 
    Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև առկա ամուր քաղաքակրթական կապերի վրա։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է առավել ակտիվ և բովան­դակային հունով։Կառուցողական և վստահելի երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելություններն ու պարբերական շփումները նոր լիցք են հաղորդել մեր հարաբերություններին՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը քաղաքա­կան, տնտեսական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում։ Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։ 
    Լիահույս եմ, որ պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեր այցը Երևան պատեհ առիթ է նաև հայտարարելու մեր երկու պետությունների միջև համագործակցությունը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց

  • Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է միջազգային համաժողով՝ Ընտ…

    Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է միջազգային համաժողով՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի (A-WEB) գործադիր խորհրդի անդամ երկրների, ինչպես նաև այլ ընտրական մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
  • Գիշերը անօդաչու թռչող սարքերը գրոհել են ՌԴ Լենինգրադի մարզի վրա. Ուստ-Լուգա նավա…

    Գիշերը անօդաչու թռչող սարքերը գրոհել են ՌԴ Լենինգրադի մարզի վրա. Ուստ-Լուգա նավահանգստում հրդեհ է բռնկվել:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ընդհանուր առմամբ, մարզում ոչնչացվել է 56 անօդաչու։
  • Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին՝շրջանների …

    Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին՝շրջանների մեծ մասում՝ ժամանակ առ ժամանակ, 29-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ
    Այս մասին հայտնում են Հրդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
    Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ի ցերեկը և ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:
    Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով, 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։
  • Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, քանի որ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։ «…

    Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, քանի որ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին India Today-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։