Category: Armen Press

  • ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստ…

    ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստյան օրերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    «Դրանք, հավանաբար, կարող են անցկացվել հանգստյան օրերին», — ասել է նա։
    Նա նշել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը «շատ մոտ են» համաձայնության հասնելու։
    Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ հրադադարի երկարաձգում կարող է անհրաժեշտ չլինել։ Սակայն ավելի ուշ նա հավելել է, որ, հնարավոր է, ինքը դիտարկի հրադադարի երկարաձգման հնարավորությունը, եթե որոշի, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են համաձայնագրի կնքմանը։
  • Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ…

    Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ
  • ՀՀ ԱԺ նիստhttps://www.youtube.com/watch?v=y6D_Qg7KXHAՀՀ ԱԺ նիստ ․ ՈւՂԻՂARMENPR…

    ՀՀ ԱԺ նիստ ․ ՈւՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների…

    Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։
    Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են հավակնել վարձակալել տարածքներ՝ սննդի կազմակերպման (բուֆետ), մարզական, մշակութային, վճարային տերմինալի տեղադրման, գրասենյակային, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն իրականացնելու նպատակով։
    1. Տրվում է վարձակալության Երևան, Էրեբունի, Գաջեգործների փողոց 76, 1-ին հարկից 0․3 քմ տարածք № 3՝ վճարահաշվարկային տերմինալ տեղադրելու նպատակով։
    2. Տրվում է վարձակալության Երևան, Էրեբունի, Գաջեգործների փողոց 76, 1-ին հարկից 0․3 քմ տարածք № 4՝ վճարահաշվարկային տերմինալ տեղադրելու նպատակով։
    3. Տրվում է վարձակալության ք․ Երևան, Բայրոնի 5 շենքի 1-ին հարկից 165,25 քմ տարածք՝ ՀՀ օրենքով չարգելված գործունեության նպատակով։
    4. Տրվում է վարձակալության ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 396․8 քմ տարածք՝ մարզական նպատակով։
    5. Տրվում է վարձակալության Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26 շենքի 1-ին հարկից 159 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
    6. Տրվում է վարձակալության Կոտայքի մարզի Ալափարսի միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 39 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
    7. Տրվում է վարձակալության Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան № 177 հիմնական դպրոցի 1-ին հարկից 25․15 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
    8. Տրվում է վարձակալության Արարատի մարզի Նորաշենի Ավ․ Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 182․1 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
    9. Տրվում է վարձակալության Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 շենքի 1-ին հարկից 31,7 քմ տարածք՝ նոտարական գրասենյակի նպատակով։
    10. Տրվում է վարձակալության Երևանի №140 հիմնական դպրոցի 1-ին հարկից 288․4 քմ տարածք՝ մարզական նպատակով։
    11. Տրվում են վարձակալության Երևան, Ավան, Հ․ Աճառյան փողոց 1-ին փակուղի 17/1 շինության 1756․99 քմ մակերեսով անշարժ գույք և 13․8 քմ մակերեսով պարիսպ՝ ՀՀ օրենքով չարգելված գործունեության նպատակով։
    12. Տրվում է վարձակալության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի № 4 հիմնական դպրոցի շենքի 1-ին հարկից 43․7 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
    13. Տրվում է վարձակալության Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի նկուղային հարկից 301․2 քմ տարածք՝ մարզական նպատակով։
    14. Տրվում է վարձակալության Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան № 8 հիմնական դպրոցի նկուղային հարկից 37․2 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
    Հարցերի դեպքում զանգահարել +374 11 52 39 86 հեռախոսահամարին։

    Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

    Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն…

  • Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ վերջին 3.5 տարվա ընթացքում մայրաքաղաքի կանաչ տ…

    Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ վերջին 3.5 տարվա ընթացքում մայրաքաղաքի կանաչ տարածքները ավելացել են 60 հեկտարով՝ նոր պուրակների ստեղծման և նախկին կանաչապատ տարածքների վերականգնման հաշվին։
    Ծրագրերի շրջանակում առաջնահերթ է համարվում ոռոգման համակարգերի ապահովումը, ինչի շնորհիվ ծառերի կպչողականությունը գերազանցում է 90 տոկոսը, իսկ ներկայում շարունակվում են նաև Դալմայի պուրակի 200–250 հեկտար ընդգրկող նախագծի մրցութային և նախագծման աշխատանքները։
  • Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 18:47-ին ահազ…

    Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
    Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
    ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
    Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։
  • Մեղրին ճանաչվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, ինչն ավելի է բարձրացր…

    Մեղրին ճանաչվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, ինչն ավելի է բարձրացրել նրա կարգավիճակը՝ կարևորելով առանձնահատուկ դերը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը նշեց, որ Հայաստանի հարավային դարպասն այժմ կոչվում է և՛ խաղաղության, և առևտրային խաչմերուկ։ Խոշորացված համայնքը ներառում է երկու քաղաք և 13 գյուղ։ Համայնքի 60-ամյա ղեկավարը մասնագիտությամբ ֆինանսիստ է, պաշտոնավարում է 2024 թվականից։
    Նրա հետ զրույցը, բնականաբար, սկսեցինք պատմական որոշումից, ինչի շնորհիվ Մեղրին ստացել է կարևոր կարգավիճակ։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ հարստաց…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ հարստացված ուրանը, որը 2025 թ. հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո մնացել է գետնի տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
    «Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է B-2 ռմբակոծիչներով մեր հարձակումից հետո», — ասել է Թրամփը Լաս Վեգաս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։
    «Միջուկային փոշի» ասելով՝ Թրամփը նկատի ունի Իրանի հարստացված ուրանը։ Ըստ ԱԷՄԳ-ի՝ Իրանն ունի 440,9 կգ մինչև 60% հարստացված ուրան, իսկ միջուկային զենքի ստեղծման համար հարկավոր է մինչև 90% հարստացված ուրան։
  • Հայաստանում 2025 թվականին խմելու ջրի կորուստները կրճատվել են՝ հասնելով 51.9 տոկո…

    Հայաստանում 2025 թվականին խմելու ջրի կորուստները կրճատվել են՝ հասնելով 51.9 տոկոսի՝ 2024 թվականի 61 տոկոսի համեմատ, ոռոգման ջրի կորուստները կազմել են 44.3 տոկոս՝ 2024 թվականի 45.5 տոկոսի համեմատությամբ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
    Նախարարը հավելել է, որ Հայաստանում 5 ջրամբարի կառուցման ծրագիրը Հանրային ներդրումային կոմիտեում հավանության է արժանացել, նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կսկսվի մրցութային գործընթացը։ «Խոսքն Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի ջրամբարների կառուցման մասին է»,- մանրամասնել է Դավիթ Խուդաթյանը։
  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 16-ին հեռախոսազրույց է…

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:
    Անդրադարձ է կատարել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։
    Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
    Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարարներն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում հետաքրքրվածությունն ու ընձեռվող առավելությունները: