Category: Armen Press

  • NASA-ն հաջողությամբ իրականացրել է «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության մե…

    NASA-ն հաջողությամբ իրականացրել է «Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության մեկնարկը․ Orion տիեզերանավը չորս տիեզերագնացներով ուղևորվել է դեպի Լուսին։

    https://cdn4.telesco.pe/file/45be9104b0.mp4?token=dMGiVAg43dqe-u9FQ20u4ewGCSEi5s2EStfTq2CtltuCx375ByunU_ZOh-hBxfEZ4_RNVK4LHIEdxma1zge81bdkPNQDkY2-jSXAzYitOezs-LglEB3mimEToybIzMBoHF9VkDV1ebf3W78YHQoOjYC79MBCyjCuDQBR8zbq_sTcoI9i-bFMdLTDrA4XjU8t9geiNEKysCFGTS8H13Z7_6uK0q4g9fg6GBwgrulv5_bXTxZUoxoufh7ArS_qSBdMc61nwxrjyiVEFC2oY-oEY3FJFj7q1B_wcSJUj2HmhBsuVPTO9DFjOKe4TQo_A2d9-8GPzNZIckBEKKUySM9qag

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրամիության դիտ…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին
    Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
    Նախագահը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ընդգծելով, որ առաքելության գործունեությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում։
    Նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում իրականացված աշխատանքը զգալի ներդրում է ունեցել լարվածության նվազեցման և խաղաղ միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել առաքելությանը՝ դրա արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։
    Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և վստահության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել այս առաքելության ղեկավարումը նման կարևոր ժամանակահատվածում։ Նա ընդգծել է, որ շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ առաքելության արդյունավետությունն ապահովելու և տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար։
    Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Եվրամիության դիտորդական առաքելության դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի համատեքստում։
    Նշվել է նաև, որ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, որոնք բարձր են գնահատում դրա դերը սահմանամերձ բնակավայրերում անվտանգության և կայունության ապահովման գործում։
    Հաղորդվում է, որ կողմերը կարևորել են նաև արդեն ընթացող խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։
  • Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձն…

    Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը շատ կարևոր է համարում Հանրապետության հեղինակության բարձրացման համար։
    Այս մասին Խանդանյանը նշեց Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Գործընկերությունը շարժման մեջ. Հայաստանը, ԵՄ-ն և երկու խորհրդարանների տեսլականը առավել սերտ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկման ժամանակ։

    «Սա, ըստ էության, լինելու է ամենաբարձրաստիճան միջազգային համաժողովը, որը տեղի կունենա Հայաստանում։ Այս համաժողովի շրջանակներում կլինեն մի շարք երկրների առաջնորդներ, որոնք Հայաստան են գալու նաև պետական և պաշտոնական այցերի տեսքով։ Երկու միջոցառումներն էլ իսկապես շատ կարևոր են մեր երկրի հեղինակության բարձրացման տեսանկյունից»,-ասաց Սարգիս Խանդանյանը։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորն են և չեն կարող դրվել հարցականի տակ՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանը ներկայում փորձում է համատեղել ԵԱՏՄ և Եվրամիության հետ համագործակցության օրակարգերը։
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։
    «Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են և շատ կարևոր են մեզ համար»,- ասել է նա։
    Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, այդ գործընթացը դրական ազդեցություն է ունենում նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։
    Փաշինյանը նաև ընդգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գործում է երկաթուղային կապ Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով։

    «Մենք ներմուծումներ ենք իրականացնում Ռուսաստանից, և հուսով եմ՝ մոտ ապագայում նաև կարտահանենք»,- ասել է նա։

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտե…

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է շուրջ 10 անգամ։
    Պուտինը այս մասին ասել է Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

    «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով»,- նշել է Ռուսաստանի նախագահը հայ-ռուսական բանակցությունների ժամանակ։

    Նրա խոսքով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է շուրջ 11 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ դոլար։
    Պուտինը նաև անդրադարձել է Հայաստանի տնտեսական ցուցանիշներին ԵԱՏՄ շրջանակում։

    «Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը վերջին տարիներին տասն անգամ աճել է»,- ասել է նա։

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Մոսկվան հանգիստ է վերաբերվում …

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործընթացին:
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործընթացին։
    «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում երրորդ երկրների հետ համագործակցությունից»,- ասել է նա։
    Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ նման գործընթացները պետք է լինեն հստակ և կանխատեսելի։
    Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության մաքսային համակարգերում միաժամանակ գտնվելը հնարավոր չէ։

    «Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելն անհնար է։ Դա պարզապես հնարավոր չէ ըստ սահմանման։ Եվ հարցը նույնիսկ քաղաքականության մեջ չէ, այլ զուտ տնտեսական բնույթի հարց է»,- ընդգծել է Պուտինը։

  • Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում․ ՈւՂԻՂhttps://www.youtube.com/watch?v=1np…

    🔴 Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում․ ՈւՂԻՂ
    https://www.youtube.com/watch?v=1np7dmvuZrc

    Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում․ ՈւՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ Ռուսաստա…

    Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ Ռուսաստանը բանակցություններ չի վարում։
    Այս մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ ավելի վաղ` մարտի 30-ին, ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը ևս հայտարարել էր այդ մասին։
    Զախարովան նշել է, որ 2008 թվականին կնքված կոնցեսիոն համաձայնագրի վավերականության ժամկետը 30 տարի է և ունի ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն։
  • Ռուսաստանի արտաքին գործերի  նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարով…

    Ռուսաստանի արտաքին գործերի  նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ բաց երկխոսության և համագործակցության՝ տեղեկատվական և կիբեռանվտանգության հարցերում, եթե հայկական կողմը ցուցաբերի համապատասխան հետաքրքրվածություն։
  • 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի…

    2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10.691 անձի վերաբերյալ, 2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ):
    Համաձայն Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին: