Category: Armen Press

  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառ…

    ❗️Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար
    Հուլիսի 19-ին Armatmedia-ն գրել էր, թե իբր Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Ըստ կայքի՝ վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։
    Արձագանքելով այդ հրապարակմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։
    «Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։
  • Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը …

    Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները՝ աշխատանքը շարունակելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։
  • Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունում, որը հանրությ…

    Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունում, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն։
    Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
     

    «ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն․ ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։

    Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղային արժանահավատ տվյալներ։

    Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել են բացահայտ գործողությունների։ Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները,  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն․ ՀՀ դրամ»,– նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

    Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ։
    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ նման վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքի…

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
    Իր ելույթում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին և ընդգծել տարբեր ոլորտներում առկա նոր հնարավորությունները՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների, կրիտիկական հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտները։
    Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և այլնի վերաբերյալ։
  • Ավազը բաց դրված է մայթերի մոտ, և դա անընդունելի է․ Ավինյանը հանձնարարականներ տվե…

    Ավազը բաց դրված է մայթերի մոտ, և դա անընդունելի է․ Ավինյանը հանձնարարականներ տվեց
    https://youtu.be/yw-Z5rA1Za8?si=7jcqziXx4GWPBqph

    Ավազը բաց դրված է մայթերի մոտ և դա անընդունելի է․ Ավինյանը հանձնարարականներ տվեց

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանումhttps://yo…

    Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում
    https://youtu.be/jdou9GxZPOA?si=G7xxvZs8oHEmfrMZ

    Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանըhttps://yo…

    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
    https://youtu.be/JavLPjCjG0A?si=yhoBHZTufRi5BUK7

    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Մունդիալ-2026 | Եզրափակիչ Իսպանիան լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց աշխա…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | Եզրափակիչ
    🇪🇸 Իսպանիան լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց 🇦🇷 աշխարհի գործող չեմպիոն Արգենտինային և պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։
    Լուիս դե լա Ֆուենտեի թիմը հանդիպման մեծ մասում վերահսկում էր խաղի ընթացքն ու ստեղծում վտանգավոր պահեր, մինչդեռ արգենտինացիները հիմնականում ապավինում էին արագ հակագրոհներին։ Առաջին խաղակեսում Արգենտինան նույնիսկ մեկ դիպուկ հարված չկատարեց Ունայ Սիմոնի դարպասին։
    Երկրորդ խաղակեսում Իսպանիան շարունակեց ճնշումը։ Իսպանացիների մեկ գոլ չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո՝ Նիկոլաս Օտամենդիի նկատմամբ խախտման պատճառով, իսկ ավելացված ժամանակում Էնսո Ֆերնանդեսը կարմիր քարտ ստացավ՝ Արգենտինային թողնելով տասը ֆուտբոլիստով։
    Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում Ֆերան Տորրեսը խփեց հաղթական գոլը՝ Իսպանիային պարգևելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
  • Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարու…

    🇦🇲 Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ:
    Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացումը, Հայաստան–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, տարածաշրջանային կապակցվածությունը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
    Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նախարար Վասիլևը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հետաքրքրություն հայտնել արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի և ՏՏ ոլորտներում իրականացվող բարեփոխումների նկատմամբ և առաջարկել համագործակցություն այս ոլորտներում։
    Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստմանը, ինչպես նաև Սոֆիայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հնարավորություններին։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը  հարվածել են Իրանի Խուզեստան նահանգու…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը  հարվածել են Իրանի Խուզեստան նահանգում կառուցվող «Դարխովին» ատոմային էլեկտրակայանին։
    Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հաղորդագրության հաղորդագրությանը։
    «Այսօր ԱՄՆ-ն հարձակվել է ատոմային էլեկտրակայանի շինհրապարակի վրա՝ արձակելով մի քանի արկ», — գրել է լրատվամիջոցը։
    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 19-ին հայտնել էր Իրանին հերթական ավիահարվածները հասցնելու մասին։
    Իրանական ԶԼՄ-ներն էլ գրում էին, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում տեղակայված իրանական երեկ քաղաքների։
    Իրանն էլ իր հերթին բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին։
    Քուվեյթում օդային տագնապ էին հայտարարել, իսկ բանակը հայտարարել էր, որ միջոցներ է ձեռնարկում իրանական գրոհները հետ մղելու ուղղությամբ։