Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։
Category: Armen Press
-
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տարածքում «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական …
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տարածքում «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ 27,90 հեկտարի վրա անտառ կհիմնվի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից Գավառ քաղաքում անտառտնկման աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջին հանրային լսումը, որին մասնակցել են «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի, Գավառի համայնքապետարանի, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնակիչներ։ -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին`…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով:
Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման համար:
Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր՝ մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը՝ ի բարօրություն երկու երկրների:
Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: -
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Ա…
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև արտահանման գործընթացի կազմակերպման, լոգիստիկ երթուղիների, ֆիտոսանիտարական պահանջների հետ կապված հարցերի։
Արման Խոջոյանը ներկայացրել է Կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով Ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման և հայկական թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման առնչվող հարցերը։
Նա նաև ներկայացրել է Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներուժը, երկրում արտադրվող թարմ բանջարեղենի և ծաղիկների տեսականին, դրանց որակական առավելությունները և արտահանման առկա հնարավորությունները, ինչպես նաև առաջարկվել է դիտարկել ԱՄԷ հանքային ջրի արտահանման հնարավորությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ծաղիկ և թարմ բանջարեղեն արտադրող, լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ։
Վերջիններս ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, արտադրանքի տեսականին, արտահանման փորձն ու համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով նաև մատակարարման կազմակերպման և շուկայի պահանջներին համապատասխանելու հարցերին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա համագործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Համագործակցության գործնական հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլան, ինչպես նաև գործարար պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են մի քանի ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրական և արտահանման կարողություններին, փաթեթավորման, սառնարանային պահպանման ու լոգիստիկ ենթակառուցվածքներին։ -
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապե…
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանն ու մարդասիրական հարցերի լուծմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսից։«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել և՛ Բաքվին, և՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում»,-ասել է նախարար Լավրովը։
-
Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների …
Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի հետ համագործակցությամբ։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ փառատոնի շրջանակում «Next Step Studio» միջազգային նախաձեռնության հիմնադիր Դոմինիկ Վելինսկին և Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի ներկայացուցիչ Ժուլիետ Քենոնը հայտարարել են մրցույթի արդյունքում ընտրված չորս հայ ռեժիսորների անունները։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Հայաստանից ծրագրին մասնակցելու համար ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։ Նրանք հետագայում կմիանան չորս միջազգային ռեժիսորներին և Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննում։
Ընդգծվում է, որ նախաձեռնությունը հայ կինոգործիչներին հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու իրենց ֆիլմերը, այլև միջազգային գործընկերներին ծանոթացնելու ապագա լիամետրաժ նախագծերը, զարգացնելու համատեղ արտադրություններ և համաշխարհային շուկայում նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը։
Ծրագիրը Հայաստանում կներառի մի քանի փուլ՝ սցենարների մշակում, աշխատանք միջազգային մասնագետների հետ, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում։ -
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապ…
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ1+400-կմ2+600 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10-ը ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-20.00–ն, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ իրազեկելով, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։ -
Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կ…
Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով՝ այն համակցելով 15 միլիոն դրամ գրավի հետ։ -
Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վնասներ հասցրած քաղաքացի…
Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վնասներ հասցրած քաղաքացին կալանավորվել է
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։«Օրեր առաջ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատունը հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով վնասվել էին վեց գերեզման և մեկ աղբյուր։
Վանդալիզմի դեպքի կապակցությամբ Կ․ Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել էր այս հարձակումը և ահազանգել ոստիկանություն, ինչից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր այս գործով հետաքննություն սկսելու մասին։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ էր ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա բերման էր ենթարկվել 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։
Թուրքիայի քրեական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանավորել կասկածյալին։ Սակայն նրա ցուցմունքները չեն հրապարակվել, և առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով է իրականացվել հարձակումը»,– նշված է կայքի հրապարակման մեջ։
Ըստ նույն հրապարակման՝ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը, Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վրա հարձակման դեպքից հետո, Թուրքիայի մեջլիսին խորհրդարանական հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել։
Առաջարկի նպատակն է ուսումնասիրել հայկական և մյուս քրիստոնեական համայնքների գերեզմանատների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումները։ -
Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDB…
Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։
Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ Flyone Armenia ավիաընկերության պաշտոնական կայքում կատարեք առցանց վճարում Idram&IDBank հավելվածով և ստացեք կատարված վճարումների մինչև 25% ակնթարթային idcoin։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ