Category: Armen Press

  • ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Սպահանի նահանգի երեք շ…

    ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Սպահանի նահանգի երեք շրջանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
    Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և ավտոմեքենաներ:
    Մի քանի խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տուժածների թիվը ճշտվում է:
  • Իրանը փորձել է խոցել Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող հակահրթիռային պաշտպանութ…

    Իրանը փորձել է խոցել Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող հակահրթիռային պաշտպանության համակարգերի ռադարային կայանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Արաբական թերակղզու կարևորագույն ռազմաբազաների արբանյակային վերջին լուսանկարների տվյալները։
    Նշվում է, որ դատելով այդ լուսանկարներից՝ Իրանը փորձում է նվազեցնել հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ ոչնչացնելով ԱՄՆ-ի կողմից կառուցված ռադարները, որոնք ֆիքսում են հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։
    Մասնավորապես, մարտի 2-ի լուսանկարները ցույց են տալիս, որ Հորդանանում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարը հարված է ստացել և, հավանաբար, ոչնչացվել է։ Հարվածը գրանցվել է «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայում, որը կարևորագույն օբյեկտ է ԱՄՆ-ի զինվորականների համար:
    Փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱՄԷ-ում գրոհի է ենթարկվել երկու օբյեկտ, որտեղ տեղակայված են ռադարներ: Առնվազն երեք կառույց վնասվել է Ռուվայսի շրջանում, չորսը՝ Սադերի շրջանում, այդ թվում՝ THAAD ռադարների համար պատսպարանները։
    Արբանյակային լուսանկարներում նաև երևում է, որ Ում Դահալի շրջանում վնասվել է Կատարի համար ԱՄՆ-ում արտադրված վաղ հայտնաբերման ռադիոտեղորոշիչ համակարգը։
  • ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վերջին օրերի ընթացքում երկրում վնասվել է ա…

    ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վերջին օրերի ընթացքում երկրում վնասվել է ավելի քան 3000 տուն և 500 կոմերցիոն կենտրոն. ամենաշատը տուժել է մայրաքաղաք Թեհրանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությունը։
    Վնասվել է նաև 14 բժշկական և դեղագործական կենտրոն։

    «Հարձակումների թիրախների մեծ մասը եղել են խիտ բնակեցված հատվածները», — հայտնել են Կարմիր մահիկից։

    Վնասված շենքերի թվում են նաև Թեհրանի շուկան, Մեհրաբադի օդանավակայանը և Ազադի մարզադաշտը։
    Վիրավորվել է Կարմիր մահիկի հինգ աշխատակից։

  • «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով մարտի 4-5-ը ՀՀ քա…

    «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով մարտի 4-5-ը ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
    Մարտի 6–ին իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ:
  • Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խ…

    Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ ընդգծելով, որ առաջին անգամ ազգային ընտրանու կազմում է անգլիական «Սանդերլենդ Մ-21»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վնասվածքի պատճառով թիմին չի միանա «Ռուբին»-ի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
    Ամբողջական ցանկը՝ ստորև․
    Պաշտպաններ
    Գեորգի Հարությունյան․ «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
    Ստյոպա Մկրտչյան․ «Նյուրնբերգ» (Գերմանիա)
    Նաիր Թիկնիզյան․ «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
    Արտյոմ Բանդիկյան․ ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան) շ
    Կիսապաշտպան
    Էդուարդ Սպերցյան․ «Կրասնոդար» (Ռուսաստան)
    Հարձակվողներ
    Վահան Բիչախչյան․ «Լեգիա» (Լեհաստան)
    Հրանտ-Լեոն Ռանոս․ «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
    Արթուր Միրանյան․ «Բնեյ Սախնին» (Իսրայել)
    Նարեկ Գրիգորյան․ «Ֆարուլ» (Ռումինիա)
    Ֆինն Գերագուսյան․ «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
    Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում կմրցի Բելառուսի հետ։
  • Իրանական ուժերն էսկալացիայի սկզբից ի վեր տարբեր տիպի ավելի քան 600 հրթիռ և 2000-…

    Իրանական ուժերն էսկալացիայի սկզբից ի վեր տարբեր տիպի ավելի քան 600 հրթիռ և 2000-ից ավելի անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի և տարածաշրջանի տարբեր երկրներում տեղակայված ԱՄՆ թիրախների ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի հայտարարության մեջ։

    «Ավելի քան 2000 մարտական ​​անօդաչու թռչող սարք և 600-ից ավելի տարբեր դասի հրթիռներ են արձակվել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների և Իսրայելի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ», — նշված է շտաբի հայտարարության մեջ:

  • Միացյալ Նահանգները մտադիր է նախ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը, ապա ս…

    Միացյալ Նահանգները մտադիր է նախ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը, ապա սկսել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա ելույթի տեսանյութը տարածել է ABC News-ը։
    Նա նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «հրաշալի աշխատանք» է կատարում Կուբայի հարցով։

    «Այն, ինչ տեղի է ունենում Կուբայի հետ, հրաշալի է։ Բայց մենք նախ ցանկանում ենք ավարտել այս մեկը (խմբ.՝ նկատի ունի Իրանի դեմ ռազմական գործողությունները)։ Դա միայն ժամանակի հարց է, երբ դու և շատ այլ անհավանական մարդիկ (ԱՄՆ-ից) կմեկնեն Կուբա։ Հուսանք`ոչ այնտեղ մնալու համար։ Մենք ցանկանում ենք, որ դու վերադառնաս», — շարունակել է Թրամփը՝ դիմելով Ռուբիոյին, որը կուբայական արմատներ ունի։

    Ավելի վաղ The Atlantic հանդեսը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է Կուբայի դեմ ռազմական գործողության հնարավորությունը՝ կարծելով, որ Վենեսուելայի և Իրանի դեմ նմանատիպ գործողությունները տալիս են Վաշինգտոնի կողմից պահանջվող արդյունքները։

  • ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է գնել ռու…

    ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է գնել ռուսական նավթը, որը պահվում է ծովում գտնվող լցանավերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

    «Համաշխարհային շուկա նավթի հոսքն ապահովելու համար ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես՝ 30 օրով, Հնդկաստանի նավթավերամշակման գործարաններին թույլատրում է ռուսական նավթ գնել», — գրել է Բեսենթը X սոցիալական ցանցում։

    Նա նշել է, որ այս միջոցառումը «զգալի ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը», քանի որ «թույլ է տալիս միայն գործառնություններ՝ կապված արդեն իսկ ծովում գտնվող նավթի հետ»։
    Բեսենթը հույս է հայտնել, որ Հնդկաստանը, որպես ԱՄՆ-ի կարևոր գործընկեր, կավելացնի ամերիկյան նավթի գնումները։
    Ըստ ԱՄՆ-ի՝ այս միջոցառումը թույլ կտա թեթևացնել ճնշումը, որը ստեղծվել է Իրանի շուրջ իրավիճակի պատճառով։

  • Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում մի շար…

    Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում մի շարք տարածքների վրա։
    «Արմենպրես»֊ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է  Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։«Իսրայելական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել Սրիֆա, Այտա աշ-Շաաբ, Թուլին, աս-Սաուանա և Մաջդալ Սելեմ բնակավայրերին», — հայտնել է գործակալությունը։
  • ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ օգտագործվող կրակայի…

    ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ օգտագործվող կրակային ուժը շուտով մեծապես կընդլայնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության X-ի էջում։
    Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի պակաս չունի և կարող է այս ռազմական արշավը շարունակել «այնքան, որքան դրա կարիքը լինի»։ Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում տարածաշրջան և կբազմապատկի Իրանի դեմ հարվածները։ Նրա խոսքով՝ Իսրայելը նույնպես ունի մեծ կարողություններ։
    Հեգսեթը նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունների ժամանակացույցը «միայն ու միայն մեր վերահսկողության տակ է», և արշավը կշարունակվի այնքան, մինչև ԱՄՆ-ն չհասնի իր առջև դրված նպատակներին: