Category: Armen Press

  • Հատուկ սփյուռքահայ երեխաներին հայերեն ուսուցանելու և Հայաստանի վերաբերյալ գիտելի…

    Հատուկ սփյուռքահայ երեխաներին հայերեն ուսուցանելու և Հայաստանի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով ստեղծված M.A.M հայկական օնլայն դպրոցը տոնում է իր գործունեության 5-ամյակը։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում M.A.M հայկական օնլայն դպրոցի համահիմնադիր Մարինա Ղազարյանը պատմեց, որ սփյուռքի համար հայկական առցանց կրթական հարթակի ստեղծման գաղափարը ծագել է 2020 թվականից հետո, երբ որոշակի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սփյուռքում հայերեն սովորելու ցանկություն ունեցողների համար չկա այնպիսի հարթակ, որն իր հստակ մոտեցմամբ, ծրագրերով, մեթոդիկայով համապատասխանեցրած կլիներ հատուկ այդ նպատակին։

    M.A.M օնլայն դպրոցը՝ սփյուռքահայ երեխաների հայեցի կրթության ու հայապահպանության ֆենոմեն

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադ…

    Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
    Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։
    Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
    Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսով զրու…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:
    Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։
    Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
    Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավածության պատրաստակամությունը։
    Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն կարևորել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները։
  • Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորնե…

    Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորներինը՝ 638-ի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
    «Մարտի 2-5-ը իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորներինը՝ 638-ի»,- նշված է հաղորդագրությունում։Կարդացեք հոդվածը` Русский
  • Մարտի 6-ի, երեկոյան ժամը 21։30-ի Մասկատ-Երևան չվերթի տոմս ունեցող քաղաքացիների …

    🔴 Մարտի 6-ի, երեկոյան ժամը 21։30-ի Մասկատ-Երևան չվերթի տոմս ունեցող քաղաքացիների համար անվճար տեղափոխություն կկազմակերպվի Աբու Դաբիից և Դուբայից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
    «Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 6-ին երեկոյան ժամը 21:30-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։
    Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։
    Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև կեսգիշեր (00:10)։
    Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝
    Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 6-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքի ժամը 05:30-ին։
    Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 6-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 05:30-ին։
    Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 6-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
    Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-ից 12 ժամ»,- ասված է հաղորդագրությունում։

    ԱՄԷ-ից Օման տեղափոխվող ուղևորների ցանկ

  • Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի …

    Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AL Arabiya-ն։Ադրբեջանը օդաչուներին ծանուցում է ուղարկել, որով տեղեկացրել է, որ օդային սահմանը փակ կլինի 12 ժամով։
    Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրանական կողմին մեղադրել էր ահաբեկչության համար և խոստացել վրեժ լուծել։Ադրբեջանի արտաքին գոր
  • «Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC Barcelona) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգ…

    «Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC Barcelona) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար OpenChip ընկերության ղեկավար կազմի հետ՝ ընկերության ռազմավարական դաշինքների փոխնախագահ Թերեզ Ժամայի և ապարատային ճարտարապետության գլխավոր պատասխանատու Վիոլանտե Մոսքիանոյի գլխավորությամբ։
    ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգում և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հաստատման հնարավորությունները։
    Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինժեներական մեծ ներուժը և այն պետական նախաձեռնությունները, որոնք աջակցում են կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։ Ռուբեն Սիմոնյանը հատուկ ընդգծել է հայաստանյան համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների դերը որպես որակյալ կադրային բազա միջազգային ընկերությունների համար։
    OpenChip-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել այցելելու Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներին, իրականացվող ծրագրերին և քննարկելու հետագա գործակցության հեռանկարները։
  • Իրանը հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից մեկնարկած ռազմական գործողությունն…

    Իրանը հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով երկրում զոհերի թիվը հասել է 1230-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամին։ Ավելի վաղ հաղորդվել էր 1045 զոհի մասին։
  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի …

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 5֊ին հեռախոսազրույց են անցկացրել։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
    Նշվում է, որ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման դեպքը, որում ադրբեջանական կողմը մեղադրում է Իրանին։ Իրանն իր հերթին հերքել է իր առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհին։
    Նույն թեմայի շուրջ Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։
  • Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրան…

    🇦🇲🇫🇷Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
    Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի: