🗣 Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 15, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք📌 Արթուր ԽաչատրյանՄիայն այս իշխանության օրոք են թուրքերը բույն դրել Հայաստանում, չի եղել ուրիշ ժամանակ։ Ինքնիշխանությունից եք խոսում․ այնքան ինքնիշխան եք, որ չեք կարողանում սեփական տարածքում գործարան կառուցել։ Ուզում եք ԱՄՆ դրոշը դրեք, ուզում եք՝ ՄԱԿ-ինը։ Ալիևը չի թողնում։ Հիմա էլ որոշել են, որ մեր երկրի բոլոր դժբախտությունների հիմքը ՀՀ անկախության հռչակագիրն է եղել։
📌 Թադևոս ԱվետիսյանՔՊ-ի նոր բանաձևը հետևյալն է ու շատ պարզ․ փող տո՛ւր ու դարձի՛ր հերոս, և հետո փող տո՛ւր, որ մնաս հերոս, թե չէ պետական տեռորի զոհ կդառնաս, կզրկվես բիզնեսիցդ, տնից-տեղիցդ, և պետությունը քեզ համար նոր կացարան կապահովի բանտախցում։ Հակահերոս են միայն թոշակառուներն ու սոցաջակցություն ստացողները։
📌 Ագնեսա ԽամոյանՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված մարդու աշխարհընկալումն այնպիսին է, որ Ռուսաստանը մեր «ոխերիմ» բարեկաման է։ Ինչպե՞ս է նա պատրաստվում աշխատել ռուսական կապիտալով ընկերությունների հետ՝ Գազպրոմի, Հարավ-Կովկասյան երկաթուղու։ Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանը նրա առջև պայման է դրել, օրինակ, Սամվել Կարապետյանից խլել ՀԷՑ-ը։
📌 Գառնիկ ԴանիելյանԵրկակի ստանդարտներով առաջնորդվելն այս պետությանը օգուտ չի տալու, և որակյալ աշխատողներն ու մասնագետները միշտ էլ իրենց սկզբունքայնության պատճառով տուժելու են։ Այդ մարդիկ որևէ իշխանության հետ չեն հարմարվելու ու միշտ տուժելու են։
📌 Գեղամ ՄանուկյանԵրեկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից փորձեց սպանել մեր անկախությունը, ասելով՝ Հռչակագիրը պետություն չլինելու մասին է։ Գիտե՞ք՝ ինչու։ Ոչ թե նրա համար, որ նա այդպես է մտածում, այլ որովհետև Ադրբեջանն ամեն օր Հայաստանին ստիպում է Անկախության հռչակագրից հրաժարվել։
📌 Լիլիթ ԳալստյանՓաշինյանի երեկվա հակապետական, հակազգային, թուրանական թեզերից հետո պիտի նվազագույնը 15 րոպե անց այս դահլիճում հայտնվեր դատախազությունն ու ԱԱԾ-ն։ Բայց ոչ։ Բանակցությունները զրոյացրած Փաշինյանը հանկարծ զրոյացնում է Անկախության հռչակագիրը, հայտարարելով, որ այն ՀՀ չգոյության մասին է։
📌 Քրիստինե ՎարդանյանԵկեք պարզենք՝ ովքեր են հոկտեմբերի 27-ի շահառուները։ Հոկտեմբերի 27-ին այդ խառը պահին մի խումբ մարդիկ երկրի այն ժամանակվա ղեկավարին ներկայացրել են մի ցանկ ու ասել, որ այդ մարդկանց պետք է պաշտոն տաք, թե չէ երկրում խառնաշփոթ կառաջանա։ Ցանկից երկուսը հիմա պաշտոն ունեն, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանը։
📌 Արծվիկ ՄինասյանՍա մի իշխանություն է, որը Հայոց բանակին համարում էր տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող, մարտունակ և ինտելեկտուալ բանակ: Զուգահեռաբար նա գերեվարում էր Զինված ուժերի ներկայացուցիչներին, կեղծ թիրախներ դնում, ոչնչացնում բանակը, սպայական կազմի հեղինակությունը: Հետևանքն էլ եղավ այն, որ կորուստների համար մեղադրեց ԶՈՒ-ին։
📌 Գեղամ ՆազարյանՆիկոլ Փաշինյանին կոչ եմ անում ևս մեկ անգամ ընթերցել Անկախության հռչակագիրը և առաջին իսկ առիթով գա ասի՝ ո՞ր դրույթն է մեր անկախությունը հերքում։ Ի՞նչ մոլուցք է՝ հայրենիքից հրաժարվել։
📌 Աննա ԳրիգորյանԱմբողջ օրը խոսում են ՀՅԴ բազմաթիվ շրջաբերականներից մեկի մասին, բայց ոչ մի խոսք՝ թե Ադրբեջանի հետ չհամաձայնեցված կետն ինչի՞ մասին է։ Ի՞նչ եղան Թուրքիայի հետ բանակցությունները, ինչպե՞ս ադրբեջանցիները մտան Տեղ գյուղ, ինչպե՞ս հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը։ Եկեք դրա մասին խոսեք, որովհետև այդ ամենը ՀՀ քաղաքացու մասին է։