📌Սկսել եմ TOEFL (Test of English as a Foreign Language) պարապել, որպեսզի դիմեմ Մագիստրոսական (Master’s Degree) ուսումնական ծրագրի մասնակցելու համար։ TOEFL-ն իհարկե կարեւոր պայման է, բայց միայն սկզբի համար։ Մագիստրոսի աստիճան ստանալու համար դեռ պետք է քննություն հանձնել, ընդունվել եւ ապա երկու տարի սովորել՝ ավելի ճիշտ ամեն ինչի հետ միասին նաեւ սովորել։ Մեծ մարտահրավեր է։ Բայց ես այն հաճույքով ընդունում եմ, որովհետեւ #կրթվելընորաձեւէ 2025 թվականը հայտարարում ենք կրթվելու տարի Աննա Հակոբյան
‼️Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն է ընդունվել 8 տուժած: Վիրավորները գտնվում են հետազոտման փուլում, շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Վանաձորի ԲԿ
🌨 Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև։ «Ճանապարհային դեպարտամենտ»