🦣 Ռուսաստանում հայտնաբերվել է եզակի մամոնտ
Յակուտիայի Վերխոյանսկի շրջանում գիտնականները հայտնաբերել են 50 հազար տարվա հնություն ունեցող մամոնտի հիանալի պահպանված մնացորդներ։
Մամոնտի չափերն են՝ բարձրությունը՝ 120 սմ, երկարությունը՝ 2 մետրից պակաս։
Մասնագետները հայտնագործությունը համարել են աշխարհում ամենալավ պահպանված նմուշներից մեկը։ Սա մեծ նշանակություն ունի հնադարյան կենդանական աշխարհի և Սիբիրի հին կլիմայի ուսումնասիրության համար։