Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարները սպասում են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Իսկ Թբիլիսիի Ազատության հրապարակում կրկին հատուկ ջոկատայիններ և ոստիկանական ջրցան մեքենաներ կան:
⛔️Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ տարածելով հանդիպումից լուսանկար։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։