Ադրբեջանն այսօր համոզում է, որ ՀՀ-ն էլ է իրենը, Բաքվում էլ գերիներ չկան. քաղաքացի Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց խաղաղ ակցիա էր իրականացվում՝ հայ գերիների վերադարձման նպատակով։ Հավաքվածներն ArmLur.am-ի հետ զրույցում նշել են, թե ինչ ակնկալիքներ ունեն ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հավաքվելուց։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերահաստատել է լիարժեք աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի առաջարկին: Կլաարը X-ի իր միկրոբլոգում կիսվել է այս մասին դեռ հունիսին կատարած իր գրառմամբ ու կից գրել. «Կրկնում եմ հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները հետաքննելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Երևանի առաջարկին լիակատար աջակցությունը»,-գրել է նա:
ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ոգով ու մտածելակերպով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող Վաղարշակ Հարությունյանը:
Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Կոնստանտին Զատուլինը: «Այժմ ես որևէ պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից հանդիսացող նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարություն, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։