📌Դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտորությունը՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ մերձեցման գործընթացը: ▫️Մեր հայ բարեկամները խոսում են այն մասին, որ Եմ հետ մերձեցումը պետք է փուլ առ փուլ ընթանա, և Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Ինչ-որ փուլում, այնուամենայնիվ, պետք է որոշվի: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին
Ազգային ժողովում քննարկվում է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ պատգամավորները շատ պասիվ են մասնակցում: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ՔՊ 69 անդամ ունեցող խմբակցությունից 21 պատգամավոր է դահլիճում: 48 պատգամավորներ բացակայում են, թեև առավոտյան դահլիճը լեփ լեցուն էր:
📌 Երևանից բազմիցս լսել ենք, որ միջնորդների կարիք չկա, և Հայաստանն ու Ադրբեջանն կարող են ինքնուրույն շարունակել բանակցությունները մինչև հարցի կարգավորում։ Ռուսաստանը ողջունում է ինքնուրույն բանակցություն վարելու կամքը։ Դմիտրի Պեսկով