📌Ես չեմ կարծում, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանազատման, սահմանագծման հարցում: Ճիշտ է, ադրբեջանական կողմը 3-րդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկին որևէ արձագանք չունի: Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Ալեն Սիմոնյան
📌Առաջարկվում է հանրային տրանսպորտի արտոնյալ տոմսեր տրամադրել նաև Երևան քաղաքի հաշվառում չունեցող թոշակառուներին։ Անվճար կերթևեկեն. ▫️Հաշմանդամություն ունեցող երեխաները, ▫️Երևան քաղաքի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողները՝ անկախ երեխաների տարիքից: • 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ։ • 90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե, • 1500 ֏ արժեքով 10 ուղևորության փաթեթի օգտագործման ժամկետը կդառնա 45 օր: Սուրեն Գրիգորյան
📌Տրանսպորտի ինքնարժեքը հաշվելու հարցում պետք է նկատի ունենալ, որ ծախսերը կոնստանտ են։ Ուղևորահոսքի փոփոխման դեպքում ծախսերն ինքնարժեքի մեջ կարող են փոփոխվել: Օրինակ՝ ▫️2023թ. պարագայում ինքնարժեքը կլինի 265 ֏, ▫️2024թ. մինչ դեկտեմբերի 19-ի դեպքում 219 ֏, ▫️Հոկտեմբերի ուղևորահոսքը 2025թ. պահպանվելու դեպքում 203 ֏: Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան