Category: Azatutyun

  • ԱՀԾ-ն հայտարարում է այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումների, ընտրական գոր…

    ԱՀԾ-ն հայտարարում է այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումների, ընտրական գործընթացներին միջամտության մասին

    Հայտարարությունում, որը հրապարակել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, մասնավորապես ասված է. — «Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ
    Հայտարարությունը փաստեր չի ներկայացնում, չի մանրամասնում՝ որ երկրի մասին է խոսքը և ինչ քայլեր են ձեռնարկվում:
  • ԱՄՆ-ի Patriot ՀՕՊ համակարգ է տեղակայվել Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ…

    ԱՄՆ-ի Patriot ՀՕՊ համակարգ է տեղակայվել Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ
    Այն տեղակայվում է Մալաթիա նահանգում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի ռադարային բազան, որը կարևոր տվյալներ է տրամադրում դաշինքի համար և օգնել է վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերել Թուրքիայի ուղղությամբ երկու իրանական բալիստիկ հրթիռներ։
    Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով». Էրդողանը՝ Փեզեշքիանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային…
  • Aramco. «Նավթի շուկայում կարող են աղետալի զարգացումներ լինել»Աշխարհի խոշորագույն…

    Aramco. «Նավթի շուկայում կարող են աղետալի զարգացումներ լինել»

    Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Սաուդյան Արաբիային պատկանող Aramco-ն, պնդել է, որ Հորմուզի նեղուցի արգելափակումը կարող է «աղետալի հետևանքներ ունենալ համաշխարհային նավթային շուկայի համար»։
  • «Մեր ձգտումն է Իրանի ժողովրդին թոթափել բռնապետության լծից». Նեթանյահու«Եթե մենք …

    «Մեր ձգտումն է Իրանի ժողովրդին թոթափել բռնապետության լծից». Նեթանյահու

    «Եթե մենք հաջողության հասնենք Իրանի ժողովրդի հետ միասին, մենք կհասնենք մշտական ավարտի, եթե նման բաներ գոյություն ունեն ազգերի կյանքում, և մենք կբերենք փոփոխություններ», — ասել է Իսրայելի վարչապետը։
  • Եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ը կհարվածի «20 անգամ ավելի ո…

    Եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ը կհարվածի «20 անգամ ավելի ուժեղ». Թրամփ
    Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ։ ԱՄՆ…
  • «Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի հետ կրկին բանակցելու հարցը կլինի օրակարգում». Աբբաս Արաղչ…

    «Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի հետ կրկին բանակցելու հարցը կլինի օրակարգում». Աբբաս Արաղչի
    Արաղչին ասել է, թե փետրվարին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի ժամանակ ամերիկյան կողմը պնդել է, որ «չունեն հարձակվելու որևէ մտադրություն», այնուամենայնիվ դա արել են:
    Արաղչին ասել է, որ դեռ «շատ վաղ է», որպեսզի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկնաբանություններ տա ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին։
    «Մենք բոլորս սպասում ենք նրա ելույթներին և հայտարարություններին, որոնք կլինեն ավելի ուշ»,- նշել է նա՝ հավելելով. «Չեմ կարծում, թե ամերիկացիների հետ խոսելու կամ կրկին նրանց հետ բանակցելու հարցը կլինի օրակարգում, որովհետև մենք ունենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ»։
  • Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով». Էրդողանը՝…

    Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով». Էրդողանը՝ Փեզեշքիանին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Թուրքիայի օդային տարածքում ևս մեկ իրանական բալիստիկ հրթիռ խոցելը։
    Էրդողանը Փեզեշքիանին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով» և որ «Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ»։
  • Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի և Իրանի հակամարտություններըԱՄՆ նախագահ …

    Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ։
    ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինը «ցանկանում է օգտակար լինել» Իրանի հակամարտության հարցում։
    «Ես ասացի՝ Դուք կարող եք ավելի օգտակար լինել՝ ավարտելով Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը։ Դա ավելի օգտակար կլինի», — նշել է Թրամփը։
  • Իրանի դեմ ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ…

    Իրանի դեմ ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի. Թրամփ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցյալ ամիս Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի և խոստացել է «շատ-շատ ավելի ուժեղ» հարված հասցնել երկրին, եթե Թեհրանը խոչընդոտի Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումները։
    «Մենք շատ վճռական հաղթում ենք։ Մենք շատ ավելի առաջ ենք ժամանակացույցից», — նշել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։
  • Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՄարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմ…

    Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
    Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։