Category: Azatutyun

  • Հռոմի պապը կոչ է անում դադարեցնել բռնությունը Մերձավոր ԱրևելքումՀռոմի պապ Լևոն 1…

    Հռոմի պապը կոչ է անում դադարեցնել բռնությունը Մերձավոր Արևելքում
    Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Իրանից և ամբողջ Մերձավոր Արևելքից շարունակում են հասնել մտահոգիչ լուրեր՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը և նոր ջանքեր գործադրել երկխոսության ուղղությամբ։
    Նա զգուշացրել է, որ հակամարտությունը սնուցում է վախ և ատելություն և մտահոգություն հայտնել, որ այն կարող է ավելի տարածվել։
    «Բռնության և ավերածությունների դրվագների, ինչպես նաև ատելության ու վախի տարածված մթնոլորտի հետ մեկտեղ աճում է նաև մտահոգությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել, և տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում՝ Լիբանանը, կարող են կրկին ընկնել անկայունության մեջ», — Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:
  • ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորո…

    ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Իրան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ բարձր հարստացված ուրանի պաշարների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
    Պարբերականի նշմամբ՝ դա կարող է տեղի ունենալ պատերազմի ավելի ուշ փուլում, երբ երկու երկրներն էլ համոզվեն, որ իրանական բանակը այլևս լուրջ սպառնալիք չի ներկայացնում։
    Ըստ Axios-ի՝ քննարկվել են երկու տարբերակ՝ ամբողջությամբ դուրս բերել հարստացված ուրանը երկրից, կամ ներգրավել միջուկային էներգետիկայի փորձագետների, որպեսզի այն տեղում նոսրացնեն։
  • Մեծամասնության համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի վե…

    Մեծամասնության համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի վերաբերյալ
    Մեծամասնության համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի վերաբերյալ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Փորձագետների ժողովի անդամ այաթոլլահ Մոհամմադմեհդի Միրբաքերին:
    Mehr-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ գործընթացի հետ կապված «որոշ խոչընդոտներ» դեռ պետք է լուծվեն։ Այլ մանրամասներ չի նշել:
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ էթնիկ քրդերը ցամաքայ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ էթնիկ քրդերը ցամաքային հարձակում սկսեն Իրանի ռեժիմի դեմ՝ ասելով, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են նրանք «վիրավորվում և սպանվում»։
    «Ինչպես գիտեք, մենք շատ բարեկամական ենք քրդերի հետ, բայց չենք ուզում պատերազմն ավելի բարդ դարձնել, քան այն արդեն իսկ կա: Այո, ես դա բացառել եմ։ Ես չեմ ուզում, որ քրդերը մտնեն։ Ես չեմ ուզում, որ քրդերը վիրավորվեն և սպանվեն: Նրանք պատրաստ են մտնել, բայց ես նրանց ասել եմ, որ չեմ ուզում, որ նրանք մտնեն։ Պատերազմը բավականին բարդ է առանց քրդերի ներգրավման», — նշել է Թրամփը։
  • ԱՄՆ-ը դատապարտում է Իրանի ԱԹՍ հարձակումը Ադրբեջանի վրա«Միացյալ Նահանգները խստորե…

    ԱՄՆ-ը դատապարտում է Իրանի ԱԹՍ հարձակումը Ադրբեջանի վրա
    «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է մարտի 5-ին Իրանի ռեժիմի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված չհրահրված անօդաչու թռչող սարքի հարձակումը, որի թիրախը Նախիջևանի միջազգային օդանավակայանն ու մանկապարտեզն էին, որի հետևանքով վիրավորվել էին անմեղ քաղաքացիներ և վնասվել էին կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները», — ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում:
  • Հարգելի հետևորդներ, ինտերնետի խափանման պատճառով «Ազատության» լրատվական հիմնական…

    ⚡️Հարգելի հետևորդներ, ինտերնետի խափանման պատճառով «Ազատության» լրատվական հիմնական թողարկումը կհեռարձակվի փոքր-ինչ ուշ։
  • Այն քաղաքացիներին, ում Հայաստան վերադարձի, այդ թվում՝ տարանցիկ չվերթները չեղարկվ…

    🔸Այն քաղաքացիներին, ում Հայաստան վերադարձի, այդ թվում՝ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել Հայաստան գալու համար, կտրամադրեն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար, եթե տոմսի արժեքը դրանից պակաս է, կփոխհատուցվի վճարված գումարը, հայտարարել է ԱԳՆ-ը ֆեյսբուքյան էջում:
    Արարատ Միրզոյանը մի քանի օր առաջ անարդար էր համարել պահանջը, որ հանգստի մեկնած մարդկանց վերադարձի տոմսերը կառավարությունն առնի: Վերջին մեկ շաբաթում Մերձավոր Արևելքում տասնյակ հազարավոր չվերթներ են չեղարկվել, մարդիկ օրերով չեն կարողանում իրենց երկրներ հասնել: Նրանց թվում նաև հարյուրավոր հայաստանցիներ կան:
  • Մարտի 7-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է անօդաչո…

    Մարտի 7-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է անօդաչու թռչող սարքը ընկնում Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ։
    Տուժածների մասին չի հաղորդվում։
    Իշխանություններն ավելի վաղ ժամանակավորապես դադարեցրել էին օդանավակայանի աշխատանքը, սակայն այժմ որոշ չվերթներ արդեն վայրէջք են կատարում և թռիչք իրականացնում։
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր հայտարարել էր, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը դադարեցնում է հարևան երկրների դեմ հարձակումները, եթե այդ երկրներից Իրանի դեմ հարձակում չլինի։

  • «Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». ԹրամփՆա նշել է, որ դիտարկում է թիրախավորվ…

    «Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

    Նա նշել է, որ դիտարկում է թիրախավորվող տարածքների ու մարդկանց խմբերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
    «Այսօր Իրանը շատ ուժեղ հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան հարցը, այն տարածքները և մարդկանց խմբերը, որոնք մինչ այս պահը թիրախավորման համար չէին դիտարկվում», — նշել է Թրամփը Truth Social-ում։
  • Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափ…

    Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ, հայտնում են ԱԳՆ-ից