Category: Azatutyun

  • ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց Վանիկ …

    ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց Վանիկ Օհանյանին
    Առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է արդեն գրեթե մեկ ամիս՝ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո:
  • «Սրբազա՛ն». Գյումրիում ծափերով ու շարականներով դիմավորեցին տնային կալանքի մեջ գտ…

    «Սրբազա՛ն». Գյումրիում ծափերով ու շարականներով դիմավորեցին տնային կալանքի մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդին
    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն Գյումրում է՝ իր կեցավայրում: Այստեղ հավաքվել են հոգևորականներ, հավատացյալներ՝ դիմավորելու նրան: Արքեպիսկոպոսը ժամանեց ոստիկանների ուղեկցությամբ: Ներկա քաղաքացիները, թեմի ներկայացուցիչները շարականներ երգելով նրան ողջունեցին:…

  • «Պատրաստ ենք վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը». Վրաստանի նախ…

    «Պատրաստ ենք վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը». Վրաստանի նախագահ
    «Շատ հարցերում մեր տեսակետները ԱՄՆ նոր վարչակազմի հետ համընկնում են։ Մենք ուշի-ուշով կհետևենք իրադարձությունների զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով աշխարհում ստեղծված բարդ ու անկանխատեսելի աշխարհքաղաքական իրավիճակը», — խորհրդարանում իր ամենամյա ուղերձում հայտարարել է Կավելաշվիլին։
  • Մեր մեծագույն ամոթը կլինի թույլ տալ, որ մեր քաղաքացիները «փտեն» Բաքվի բանտում. Դ…

    Մեր մեծագույն ամոթը կլինի թույլ տալ, որ մեր քաղաքացիները «փտեն» Բաքվի բանտում.👉 Դավիթ Վարդանյանը՝ հոր դատավճռի մասին
    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց…
  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն Գյումրում է՝ իր կեցավայրում: Այստեղ հավաքվ…

    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն Գյումրում է՝ իր կեցավայրում: Այստեղ հավաքվել են հոգևորականներ, հավատացյալներ՝ դիմավորելու նրան:
    Արքեպիսկոպոսը ժամանեց ոստիկանների ուղեկցությամբ: Ներկա քաղաքացիները, թեմի ներկայացուցիչները շարականներ երգելով նրան ողջունեցին:
    Ներկա է նաև քաղաքապետի փոխարինող Ավետիս Առաքելյանը քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հետ:
    «Հոյակապ եմ զգում». Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից, տեղափոխվեց Գյումրի 8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով: Շիրակի թեմի…
  • Մահացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջեսի Ջեքսոնը1989-ի փետրվարին՝ Սպիտակի երկ…

    Մահացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջեսի Ջեքսոնը

    1989-ի փետրվարին՝ Սպիտակի երկրաշարժից երկու ամիս անց, Ջեքսոնը ժամանել էր Հայաստան՝ այցելելով աղետի գոտի, հանդիպելով Խորհրդային Հայաստանի ղեկավարության և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ։
  • «Հոյակապ եմ զգում». Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից, տեղափոխվեց Գյումրի…

    «Հոյակապ եմ զգում». Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ–ից, տեղափոխվեց Գյումրի
    8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով:
    Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում:

  • «Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի»,- արձագանքե…

    «Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի»,— արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։
    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց…
  • Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկմանԱրցախի նախկին պետնախարար Ռուբե…

    Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։
    Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս:
    Շուրջ մեկ տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց:
    Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները:
    Ադրբեջանի նախագահը օրերս, ըստ էության, բացառել էր, որ նրանք ազատ կարձակվեն:
  • Էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում. Զ…

    Էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում. Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հետախուզությունը ցույց է տվել, թե էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում, և որ նման հարվածները դժվարացնում են գրեթե չորս տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը։
    «Հետախուզական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա զանգվածային հարվածներ հասցնել, ուստի անհրաժեշտ է ապահովել, որ բոլոր ՀՕՊ համակարգերը պատշաճ կերպով կարգավորված լինեն», — Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։