Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին՝ «քարոզարշավի պատճառով»
Վարչապետն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։
«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»։
Փաշինյանը չի հստակեցրել, թե իր փոխարեն հայաստանցի այլ պաշտոնյա կմեկնի՞ Մոսկվա, թե ոչ։
Մայիսի 8-ին և 9-ին, քարոզարշավի շրջանակում, ՔՊ-ն Սյունիքում կլինի, հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Թողնել պատասխան