Category: Azatutyun

  • Ակցիայի մասնակիցները եղանակային պայմանների պատճառով պատսպարվել են գետնանցումի տա…

    Ակցիայի մասնակիցները եղանակային պայմանների պատճառով պատսպարվել են գետնանցումի տակ:
    «Հայաստան» դաշինքը նույնպես բողոքի ակցիա է իրականցնում, պահանջում են, որ եվրոպացի առաջնորդները ուշադրություն դարձնեն Հայաստանի, իրենց խոսքով՝ «ժողովրդավարական հետընթացին», քաղբանտարկյալների խնդրին, արցախցիների իրավունքներին։ Պահանջում են ազատ արձակել Բաքվի…

    https://cdn4.telesco.pe/file/3b1f0c368f.mp4?token=QLigfARWcR2SWELsFrgqyoAEKCQI9sHyIahBc2d3ay1iLfWWZwPLyyB0CIbw8icm3egYNw5L8LxIvBNkTk7jctqDVvpmqJuYdBSVsaP3DefS83oetLDy_YMyc9_fWl3C78baSmnXTTpAwh3-Xxtno7EuXS1E2WWLxNhy0wg4rHfFMIShl9tX5-TGsiUjTnfhwaCgs4mZW1lQP7UmzhhHmGcPPjpeyQjsQmVe14PpKMQh5q6HBM4yc1Be-hniFPx1NWYqYglqnx5lgVS8j90bwFVWgl7QDoV_OYmJExWbVKZFaTwxUDPyrG-7DY3Xzsl3fd78wCPI1W94m9CPzQeE6A

  • «Հայաստան» դաշինքը նույնպես բողոքի ակցիա է իրականցնում, պահանջում են, որ եվրոպաց…

    «Հայաստան» դաշինքը նույնպես բողոքի ակցիա է իրականցնում, պահանջում են, որ եվրոպացի առաջնորդները ուշադրություն դարձնեն Հայաստանի, իրենց խոսքով՝ «ժողովրդավարական հետընթացին», քաղբանտարկյալների խնդրին, արցախցիների իրավունքներին։
    Պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներին։ Նրանք այժմ երթ են իրականացնում:
  • Իրանը սպառնում է հարվածել ամերիկյան նավերինթե դրանք փորձեն մուտք գործել Հորմուզի…

    Իրանը սպառնում է հարվածել ամերիկյան նավերին

    թե դրանք փորձեն մուտք գործել Հորմուզի նեղուց՝ արգելափակումից դուրս բերելով այնտեղ կուտակված առևտրային նավերը։
    «Մենք զգուշացնում ենք, որ ցանկացած օտար ուժ, այդ թվում՝ ագրեսիվ ԱՄՆ բանակը, Հորմուզի նեղուցին մոտենալու կամ մուտք գործելու դեպքում կենթարկվի հարձակման», — հայտարարել է բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ալի Աբդոլահի Ալիաբադին։
  • Եվրախորհրդարանի նախագահն արձագանքել է Ալիևին, որը քննադատել էր եվրոպական կառույ…

    Եվրախորհրդարանի նախագահն արձագանքել է Ալիևին, որը քննադատել էր եվրոպական կառույցներին՝ «հայամետ ու սադրիչ բանաձևերի համար»։
    «ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք»,-հայտարարեց Ռոբերտա Մեցոլան։
    Ադրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։ Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Ալիևը պնդեց…
  • Բերդ պարը, Անահիտ աստվածուհին, Մելոնիին գրկող Ռաման. առաջնորդները խմբակային լուս…

    Բերդ պարը, Անահիտ աստվածուհին, Մելոնիին գրկող Ռաման. առաջնորդները խմբակային լուսանկարվեցին
    https://youtube.com/shorts/yfJ1_2mLdmA

    Ազատություն

    14 likes. “Բերդ պարը, Անահիտ աստվածուհին, Մելոնիին գրկող Ռաման. առաջնորդները խմբակային լուսանկարվեցին”

  • Բողոքի ակցիա՝ եվրոպացի առաջնորդների հավաքին զուգահեռhttps://youtube.com/shorts/c…

    Բողոքի ակցիա՝ եվրոպացի առաջնորդների հավաքին զուգահեռ
    https://youtube.com/shorts/cNnIYvlyxY0
    «Եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի». Կալաս

    Ազատություն

    9 likes, 1 comment. “Բողոքի ակցիա՝ եվրոպացի առաջնորդների հավաքին զուգահեռ”

  • Ադրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդար…

    Ադրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։ Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
    «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,- հայտարարել է Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։
  • Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քա…

    📌Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ գագաթնաժողովի բացման ելույթում։

    Փաշինյանը նշել է՝ առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում,
    Հայաստանում, թեկուզ՝ տեսակապով։
    «Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը»,-ասել է նա։
    Փաշինյանը կարևորել է նաև Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը, ընդգծելով, որ Ջևդեթ Յըլմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։
  • Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտ…

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան
    Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Ըստ Anadolu՝ Պեդրո Սանչեսը Մադրիդից թռչում էր Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, երբ ինքնաթիռը տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։…
  • Ալիևը տեսակապով կմիանա Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագա…

    Ալիևը տեսակապով կմիանա Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
    Հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը։