Category: Azatutyun

  • Սամվել Կարապետյանի առաջադրումը «Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վեր…

    Սամվել Կարապետյանի առաջադրումը «Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վերջին փորձն է». Նիկոլ Փաշինյան

    «ՀՀ-ն որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձն է։ Իմ նշած բոլոր ուժերը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Էս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից, 2026-ից հետո դուք այլևսս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ»

    ,- քիչ առաջ ՔՊ գրասենյակում հայտարարեց վարչապետը։

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է Սահմանադրության համաձայն՝ Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով:
  • Մերց․ «Եվրոպայի և ԱՄՆ միջև լուրջ պառակտում կա»Գերմանական կառավարության ղեկավարը …

    Մերց․ «Եվրոպայի և ԱՄՆ միջև լուրջ պառակտում կա»

    Գերմանական կառավարության ղեկավարը կոչ է արել Վաշինգտոնին քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
  • «Այվազովսկուն կարող են առաջադրել վարչապետի թեկնածու». ՔՊ-ի համոզմամբ՝ Կարապետյան…

    «Այվազովսկուն կարող են առաջադրել վարչապետի թեկնածու». ՔՊ-ի համոզմամբ՝ Կարապետյանների պլանը չի աշխատի
  • Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և …

    Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք. Խուդաթյան

    «Իմ տպավորությունն այնպիսինն է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ՝ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք: Եթե ստացվի այնպես, որ իրենք դա անեն, շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ինչ-որ հարցեր խանգարեն, թեև իմ ըմբռնումն այնպիսինն է, որ հարցեր չպետք է լինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով կխանգարեն, եթե այդպիսի հանգամանքներ լինեն ՀՀ կառավարությունն ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է»,-

    այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

    ՌԴ-ն ՀՀ-ի հետ բանակցություններ կսկսի հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, լրագրողներին…
  • Հայաստանում մեկնարկել է հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը «Խաղաղության կամո…

    Հայաստանում մեկնարկել է հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում. ադրբեջանական տելեգրամ ալիքներն անձայն կադրեր են հրապարակել
    Ադրբեջանցի փորձագետների երկրորդ խումբը Հայաստանում է՝ երկկողմ կլոր սեղանին մասնակցելու համար

  • Մարտի 1-ի գործով նոր մեղադրյալներ, նախկին բարձրաստիճան ոստիկանները ստորագրությու…

    Մարտի 1-ի գործով նոր մեղադրյալներ, նախկին բարձրաստիճան ոստիկանները ստորագրություն են տվել չհեռանալ երկրից

    «Ազատությանը» փոխանցեցին իրավապահ կառույցից:
    Այդ շրջանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը մեղադրվում են 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար:
    Նրանց հետ կապվել չի հաջողվում պարզելու՝ ընդունում են մեղարդանքը, թե՝ ոչ:
  • Խուզարկություն «Իզմիրլյան» ԲԿ-ում՝ քրեական վարույթը նախաձեռնելուց 4 ամիս անց…

    Խուզարկություն «Իզմիրլյան» ԲԿ-ում՝ քրեական վարույթը նախաձեռնելուց 4 ամիս անց

  • Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություննե…

    Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

    Ըստ այս նախագծի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լիազորություն է ստանում գնահատելու՝ օտարերկրյա տեսալսողական ծրագրում հեռարձակվող հաղորդումը միջամտությո՞ւն է հայաստանյան ներքաղաքական կյանքին, թե՞ ոչ: Եթե հանձնաժողովը նման օրինակ ունենա, ապա իրավունք կունենա դադարեցնել այդ հաղորդման հեռարձակումը:
  • ԱԺ-ն չդադարեցրեց ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորություններըԻշխող «Քաղաքացիական պա…

    ԱԺ-ն չդադարեցրեց ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները
    Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։ Իսկ ընդդիմադիրների 28 կողմ ձայները բավարար չեն եղել, որպեսզի Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցվեն: Այսպիսով, ընդդիմադիրների ներկայացրած նախագիծը մերժվել է:
    Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը երեկ քննարկվում էր խորհրդարանում:
  • ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան. …

    ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան. Ռիտեր
    Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը շարունակի աշխատանքը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը, սակայն դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան, լրագրողների հետ ճեպացրույցում հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է աշխատանքը Հայաստանում։
    Առաքելության գործունեության ժամկետը կլրանա հաջորդ տարվա փետրվարին: