Category: Azatutyun

  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԵրևանյան այցն ավարտվեց. Վենսը Բաքվ…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
    🔸Երևանյան այցն ավարտվեց. Վենսը Բաքվում հանդիպել է Ալիեվին
    🔸Ի՞նչ պայմանավորվեցին Երևանն ու Վաշինգտոնը ատոմակայանի հարցով
    🔸Վենսը ջնջել է Ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը
    🔸Ծառուկյանը որևէ ուժի հետ մտադիր չէ դաշինք կազմել
    🔸Հայաստանից հեռանալու՝ ԱԱԾ տված ժամկետը լրացել է, իրանցի կինը դեռ Հայաստանում է
    🔸Քանի դեռ խաղաղությունը հաստատված չէ, Ռուսաստանը կոչ է անում «չոգևորվել»
    Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը:
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Իլհամ Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ …

    Իլհամ Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար. «Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը»:
    Վենս-Ալիև համատեղ հայտարարությունից հետո մամուլի հետ հարցուպատասխան չեղավ։
    Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին Ալիևը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա
  • Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադր…

    Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին
    Ալիևը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա
  • Ուկրաինացի մարզիկը «հիշատակի սաղավարտով» չի մրցի օլիմպիական խաղերում. ՄՕԿ-ն է ար…

    Ուկրաինացի մարզիկը «հիշատակի սաղավարտով» չի մրցի օլիմպիական խաղերում. ՄՕԿ-ն է արգելել

  • Վենսը Երևանից ժամանել է ԲաքուԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ …

    Վենսը Երևանից ժամանել է Բաքու

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև սահմանափակ կազմով հանդիպում է սկսվել, հայտնում է ադրբեջանական APA-ն:
  • «Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպ…

    🔶«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը ջնջելու վերաբերյալ
    Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չեն եղել:
    Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել է. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»:
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան «Իքս»-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման, Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում…
  • Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ովԱյս մասին «Ազ…

    Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով

    Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
    «Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնկացելու ենք «ԲՀԿ-ով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն»,- ասաց Տոնոյանը:
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան «Իքս»-ում Հայոց ցեղասպանության հու…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան «Իքս»-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման, Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է:
    Առավոտյան Վենս էջում հայտնված գրառման մեջ նշված էր. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղկիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը»:
    Իսկ Վենսի խոսնակի գրառման մեջ միայն նշված է. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»:
    Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձում ևս բացակայում էր «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, փոխարենը կիրառվել էր «Մեծ եղեռն» արտահայտությունը:
  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՆրանք քն…

    Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

    Նրանք քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
  • Բաքվում գտնվող հայերի հարցն Ադրբեջանում բարձրացվելու է. Վենս«Այդ հարցը բարձրացվե…

    Բաքվում գտնվող հայերի հարցն Ադրբեջանում բարձրացվելու է. Վենս
    «Այդ հարցը բարձրացվելու է: Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Վարչապետն ասում էր, որ ինքը լավատես է խաղաղության պայմանագրի հարցում՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա և որտեղ էինք մի քանի ամիս առաջվա հետ: Այնպես որ, մենք իհարհե բարձրացնելու ենք մի շարք թեմաներ։ Կարծում եմ, որ մենք կշարունակենք շատ հաջող աշխատել թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։
    Դեպի օդանավակայան շարժվող Վենսի ավտոշարասյունը. ԱՄՆ փոխնախագահի այցն ավարտվում է