Category: Azatutyun

  • Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցըԱՄՆ փոխնախագահ Ջեյ …

    Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը: ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, «Ազատության» թղթակցին է փոխանցել Վենսի խոսնակը:

    Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու:
  • Իրան-ԱՄՆ բանակցություններն առաջընթացի քայլ էին. Փեզեշքիան«Երկխոսությունը միշտ եղ…

    Իրան-ԱՄՆ բանակցություններն առաջընթացի քայլ էին. Փեզեշքիան
    «Երկխոսությունը միշտ եղել է մեր ռազմավարությունը՝ խնդիրների խաղաղ կարգավորման համար։ Միջուկային հարցերում մեր տրամաբանությունը հիմնված է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում ամրագրված իրավունքների վրա։ Իրանի ժողովուրդը միշտ հարգանքով է արձագանքել հարգանքին, բայց չի հանդուրժի ուժի լեզուն»,- գրել է Իրանի նախագահը:

    Ավելին՝ այստեղ
  • Հեռախոսազրույց՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջևՄտքեր են փ…

    Հեռախոսազրույց՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև
    Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
  • Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին ռուս գեներալի վրա կրակելու մեջ …

    Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին ռուս գեներալի վրա կրակելու մեջ կասկածվողի ձերբակալման համար
    Այսօր ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարեց, որ Դուբայից Մոսկվա է արտահանձնվել Ուկրաինայում ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը կասկածվում է Մոսկվայում Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի վրա կրակելու մեջ:
    Ավելին՝ այստեղ
  • Իրանը Վաշինգտոնի հետ բանակցություններում բացառել է Թեհրանի կողմից ուրանի հարստաց…

    Իրանը Վաշինգտոնի հետ բանակցություններում բացառել է Թեհրանի կողմից ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու հնարավորությունը
    Իրանի ԱԳ նախարարը պնդել է, որ Թեհրանը չի վախենա Միացյալ Նահանգների հետ պատերազմի սպառնալիքից։
    AFP-ի փոխանցմամբ՝ նախարար Աբբաս Արաղչին այսօր ասել է, որ Թեհրանը նույնիսկ կասկածում է, թե ամերիկյան կողմը լուրջ է վերաբերվում վերսկսված բանակցություններին։
    Ավելին՝ այստեղ
  • ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ ՊՆ…

    ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ ՊՆ գեներալ Վլադիմիր Ալեքսեևի վրա կրակելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Դուբայում և արտահանձնվել ՌԴ
    ՌԴ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ, Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ՝ թիկունքից մի քանի կրակոց արձակելով նրա ուղղությամբ:
  • ԱՄՆ բանակցային թիմն այցելել է Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրԱ…

    ԱՄՆ բանակցային թիմն այցելել է Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիր
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի հետ միասին փետրվարի 7-ին այցելել են Արաբական ծովում գտնվող ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր:
  • Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետԻսրայելի վարչապետը և չորեքշաբթի օրը Վաշին…

    Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ
    Իսրայելի վարչապետը և չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ՝ քննարկելու Իրանի հետ բանակցությունները, այս մասին հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։
    Առաջնորդները պետք է հանդիպեին փետրվարի 18-ին, սակայն բանակցությունները հետաձգվեցին Իրանի հետ վերսկսված բանակցությունների ֆոնին։ Նեթանյահուի խոսնակը չի մեկնաբանել, թե ինչու է ամսաթիվը փոխվել։
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԻ՞նչ օրակարգով է տարածաշրջան գալիս…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
    Ի՞նչ օրակարգով է տարածաշրջան գալիս Ջեյ Դի Վենսը
    Հերթական բողոքը երևանյան նորակառույց թաղամասում բնակարան գնած բնակիչներից. ով և ինչ մեխանիզմներով պիտի պաշտպանի բնակիչների շահերը
    Ովքեր են ղեկավարում բանկերն ու ինչու են տոկոսները բարձր
    Հազարավոր ուկրաինացիներ դարձյալ մնացել են առանց ջեռուցման
    Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մնում է ոչ միանշանակ. Փաստում է HRW-ի զեկույցը
    Ձմեռային Օլիմպիադան սկսվել է
    Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կհարվածի տարածաշրջանում ամերիկյան բազաներին. Արաղչ…

    ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կհարվածի տարածաշրջանում ամերիկյան բազաներին. Արաղչի
    🔸Հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ պնդելով, որ դա չպետք է դիտարկել որպես հարձակում այն երկրների վրա, որտեղ տեղակայված են բազաները:
    Իրանն ու ԱՄՆ-ն երեկ բանակցություններ են անցկացրել Օմանում, կողմներն այն գնահատել էին դրական: Չնայած դրան, Վաշինգտոնը խստացրել է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: