Category: Azatutyun

  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղ…

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին գտնվում է Իրանի վերահսկողության տակ
    Կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքբարզադեի խոսքով՝ նեղուցով անցնող ցանկացած նավ կարող է վնասվել հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից։
    Հորմուզի նեղուցը նավթի և գազի փոխադրման կարևորագույն ծովային ուղիներից է աշխարհում։
    ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկերներին Հորմուզի նեղուցով անցնելիս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ապահովագրական և ֆինանսական…
  • ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկե…

    ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկերներին Հորմուզի նեղուցով անցնելիս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    Նա նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ապահովագրական և ֆինանսական երաշխիքներ տրամադրել Պարսից ծոցում ծովային առևտրի համար։
  • Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի հրամանատար ադմիրալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ Ի…

    Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի հրամանատար ադմիրալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան գործողությունները ընթանում են նախատեսվածից էլ արագ։
    Քուփերի խոսքով՝ Իրանի հակաօդային պաշտպանությունը լրջորեն վնասվել է, նրա ռազմածովային ուժերը կարևոր ջրուղիներում գործող նավեր չունեն այն բանից հետո, երբ խորտակվել է 17 նավ, հարվածների է ենթարկվել ավելի քան 2000 իրանական թիրախ։
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԱՄՆ-ը, Իսրայելն ու Իրանը սպառնում …

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
    🔸ԱՄՆ-ը, Իսրայելն ու Իրանը սպառնում են՝ կգնան մինչև վերջ. պատերազմի 4-րդ օրն է
    🔸Կառավարությունը չի փոխհատուցում Ծոցի երկրներում մնացած հայերի՝ չեղարկված թռիչքի գումարը: Տոմսը 1000 եվրո է, միայն 15 հայ է առել-եկել
    🔸Ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունն ու ընդդիմությունը հարցումներ են արել. արդյունքները տրամագծորեն տարբեր են
    🔸Հայաստանը 70 մլն եվրոյի վարկ է ուզում՝ ջրամատակարարման հարցերը լուծելու համար, բայց ամռանը գիշերային ջրանջատումներն անխուսափելի կլինեն
    🔸Քաղաքապետին քննադատող ակտիվիստ Չախոյանն ահազանգում է՝ իրեն 25-օրյա վարժական հավաքի են կանչում «վերևից հրահանգով»
    Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Իսրայելը այաթոլլա Ալի Խամենեիին հետևել է Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախ…

    Իսրայելը այաթոլլա Ալի Խամենեիին հետևել է Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախցիկների միջոցով, որոնք «գրեթե բոլորը» մի քանի տարի առաջ հաքերային հարձակման ժամանակ «կոտրվել» էին
    Տեսախցիկներից ստացվող պատկերները կոդավորվել և փոխանցվել են Թել Ավիվի և Իսրայելի հարավում գտնվող սերվերներին, գրում է Financial Times-ը՝ երկու աղբյուրի հղումով: Տեսախցիկների բովանդակությանը հասանելիություն ստանալը հնարավորություն է տվել նախապատրաստել Իրանի գերագույն առաջնորդի սպանության գործողությունը։
  • Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է Թբիլիսիում նրան դիմավորել է Վրաստանի ա…

    Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է

    Թբիլիսիում նրան դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:
    Նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
  • Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանին ՀՀ քաղաքացիների վերադարձի ընթացակարգ…

    Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանին ՀՀ քաղաքացիների վերադարձի ընթացակարգերի դյուրացման համար

    Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
    FlyOne ավիաընկերության ինքնաթիռն այսօր առավոտյան Երևան է վերադարձել Օմանի մայրաքաղաք Մասկատից: Չվերթը մասնավոր էր, վաղը երեկոյան նախատեսված է ևս մեկ չվերթ:
  • Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն և երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպ…

    Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն և երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ:
    18-ամյա մարզիկը հաղթել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ հավաքելով ավելի քան 1 միլիոն 30 հազար ձայն, ինչը կազմել է ընդհանուր քվեների 51 տոկոսը, հայտնում են ԿԳՄՍ-ից:
    Լավագույնի կոչման համար Մանուկյանի հետ մրցել են ադրբեջանցի, շվեյցարացի, բրիտանացի և պորտուգալացի մարզիկները:
  • Հայաստանն առաջին անգամ ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։…

    Հայաստանն առաջին անգամ ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» հրապարակած տարեկան զեկույցում։
  • Նավթի գինը շարունակում է աճելԱյսօր առավոտյան Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բոր…

    Նավթի գինը շարունակում է աճել

    Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում աճել է շուրջ 5 դոլարով (6 տոկոս)՝ հասնելով 82․68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
    Սա Brent տեսակի նավթի ամենաբարձր գինն է 2024 թվականի հուլիսից ի վեր։