Category: Azatutyun

  • Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել, գ…

    Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել, գրել է Երևանում գտնվող Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և լուսանկարներ հրապարակել։

    «Հավատում ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի տակ այսօր մեր ստորագրությունը դրեցինք փոխըմբռնման հուշագրով, նույնպես կնպաստեն խաղաղության և անվտանգության տևական մթնոլորտի ձևավորմանը»

    ,- գրել է Յըլմազը:

    «Արդյունավետ զրույց ունեցա Թուրքիայի փոխնախագահի հետ։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։ Ողջունվեց պատմական Անիի կամրջի համատեղ վերակառուցման վերաբերյալ արձանագրության ստորագրումը»

    ,-X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Ստորագրվեց Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը, հայտնում է վարչապետ Փաշինյանը:
  • Ստորագրվեց Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանա…

    Ստորագրվեց Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը, հայտնում է վարչապետ Փաշինյանը:
  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։…

    Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

    https://cdn4.telesco.pe/file/1942cdd284.mov?token=AJJ4z8ROkRG8oBb6AhouugfKuZ5KNNAMnqpkVjgabvdBwo3Ff8GYa1ED9wHeO9gIEjo9o19EOtQAcRLIU1-discxpvY_QJu-oFftXglPH8sweOY2QqDFq5uEfWPyLtQ8zRqmXfpdanWO9w_bG7a4RB0iqAbMVRQhzWBjbww6BMUXaP3DbLImNU_RaK83BD7Et1RGo56AyzTp_0Glyoi0LBV8AgU71v96iUpk3pDeQdINOUK-U-Mud50J9CLuM-yoI8kwl-5_-vNI0M-SjlVCLoaiKY70_YlW3jInK0KsEdSOExZaQrqQy2eY0ZpjbGTCB8E5gFTdFU_GOA4aCgA3Gg

  • Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժո…

    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում քննարկում է ունեցել Ուկրաինայի իր գործընկերոջ Անդրիյ Սիբիհայի հետ:
    Միրզոյանն ու Սիբիհան անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
  • https://youtube.com/shorts/fw9uIBW7Kis Քաղաքապետարանի մոտ այս պահին հավաքվել են …

    Քաղաքապետարանի մոտ այս պահին հավաքվել են ՀՀԿ ներկայացուցիչները, նրանք պատրաստվում են երթի՝ Հաղթանակի կամրջով դեպի Ծիծեռնակաբերդի կողմ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ կասկածներ ունեն, որ իրենց թույլ չեն տալու առաջանալ: Նրա խոսքով՝ այս երթուղին…

    Ազատություն

    «Իրանք իրանցով հավաքվել են, ակվարիումի մեջ ջան-ջիգյար են անում». ՀՀԿ-ի քայլերթը չկայացավ

  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում է արտաքսման մե…

    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում է արտաքսման մեջ գտնվող բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան: Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ:
    «Շնորհակալություն ձեր առաջնորդության և մեզ հետ միասնական լինելու համար դժվարին ժամանակներում։ Ազատության, անվտանգության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ մեր համատեղ նվիրվածությունը մեր մայրցամաքը պահում է ուժեղ», — գրել է Տիխանովսկայան X-ի իր էջում։
  • Սամվել Կարապետյանի հորդորից հետո Կանդազ մականումով Արթուր Ավանեսյանը դադարեցրել …

    Սամվել Կարապետյանի հորդորից հետո Կանդազ մականումով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը՝ «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:
    Ավանեյանը հացադուլ հայտարարեց ձերբակալվելուց մեկ օր անց: Վարդաշենի բանտում պահվող նախկին զինվորականը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար, մեղքը չի ընդունում:
  • Համատեղ հռչակագիր՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկեր…

    Համատեղ հռչակագիր՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին
    Վարչապետ Փաշինյանը X-ում գրել է. «Մենք հայ-բրիտանական հարաբերությունների նոր ու խոստումնալից փուլ ենք բացում՝ հիմնված ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»:
  • Քաղաքապետարանի մոտ այս պահին հավաքվել են ՀՀԿ ներկայացուցիչները, նրանք պատրաստվու…

    Քաղաքապետարանի մոտ այս պահին հավաքվել են ՀՀԿ ներկայացուցիչները, նրանք պատրաստվում են երթի՝ Հաղթանակի կամրջով դեպի Ծիծեռնակաբերդի կողմ:
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ կասկածներ ունեն, որ իրենց թույլ չեն տալու առաջանալ: Նրա խոսքով՝ այս երթուղին փակ է մեքենաների, այլ ոչ մարդկանց համար, քայլերթը խոչընդոտելու փորձն «ապօրինի» կլինի:
  • Ակցիայի մասնակիցները եղանակային պայմանների պատճառով պատսպարվել են գետնանցումի տա…

    Ակցիայի մասնակիցները եղանակային պայմանների պատճառով պատսպարվել են գետնանցումի տակ:
    «Հայաստան» դաշինքը նույնպես բողոքի ակցիա է իրականցնում, պահանջում են, որ եվրոպացի առաջնորդները ուշադրություն դարձնեն Հայաստանի, իրենց խոսքով՝ «ժողովրդավարական հետընթացին», քաղբանտարկյալների խնդրին, արցախցիների իրավունքներին։ Պահանջում են ազատ արձակել Բաքվի…

    https://cdn4.telesco.pe/file/3b1f0c368f.mp4?token=QLigfARWcR2SWELsFrgqyoAEKCQI9sHyIahBc2d3ay1iLfWWZwPLyyB0CIbw8icm3egYNw5L8LxIvBNkTk7jctqDVvpmqJuYdBSVsaP3DefS83oetLDy_YMyc9_fWl3C78baSmnXTTpAwh3-Xxtno7EuXS1E2WWLxNhy0wg4rHfFMIShl9tX5-TGsiUjTnfhwaCgs4mZW1lQP7UmzhhHmGcPPjpeyQjsQmVe14PpKMQh5q6HBM4yc1Be-hniFPx1NWYqYglqnx5lgVS8j90bwFVWgl7QDoV_OYmJExWbVKZFaTwxUDPyrG-7DY3Xzsl3fd78wCPI1W94m9CPzQeE6A