Category: Azatutyun

  • Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում ս…

    Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2024-ի փետրվարի 16-ին ռուսական բանտում սպանվել է էպիբատիդինից՝ մահացու թույն, որը պատրաստվել է հարավամերիկյան (էկվադորյան) թունավոր գորտի մաշկում պարունակվող թույնից, հայտարարել են եվրոպական հինգ երկրներ։
    Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունների հայտարարությունում նշվում է, որ նման եզրահանգման են եկել հիմնվելով Ալեքսեյ Նավալնիի մարմնի կենսանյութերի ուսումնասիրությունների արդյունքների վրա։
  • «Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ». Գալուզին«Շարունակում …

    «Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ». Գալուզին
    «Շարունակում ենք ուշադիր հետևել Հայաստանի գործողություններին ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հարցում», — TASS-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
    Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության համատեքստում ամենակարևորը՝ «և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ»։
    «Մենք չենք թողնում Հայաստանին դաշնակցային համագործակցությունից դուրս՝ պահպանելով նրա իրավունքը՝ միանալու Կազմակերպության շրջանակներում մշակվող բոլոր որոշումներին։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ուշադիր հետևել մեր գործընկերների գործողություններին արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հարցում», — նշել է Գալուզինը։
  • ԱՄՆ-ը «չափազանց հաճախ» է խոսում Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մաս…

    ԱՄՆ-ը «չափազանց հաճախ» է խոսում Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մասին, բայց չի հիշատակում այն զիջումները, որոնք կարող է անել Ռուսաստանը: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ։
    Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն իրեն տեղեկացրել է, որ Ռուսաստանը «երաշխավորում է» պատերազմի արագ ավարտը, եթե ուկրաինական զորքերը դուրս գան Դոնբասից։
    Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ չէ դուրս գալ իր վերահսկողության տակ գտնվող Դոնբասից, բայց պատրաստ է քննարկել փոխզիջումը, օրինակ՝ այնտեղ ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել, որ ԱՄՆ-ն կաշխատի կրճատել Իրանի նավթի արտահանումը Չինաստան, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
  • ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ։ Նա մեղադր…

    ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ։ Նա մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը, և հավելել՝ որպես խափանման միջոց՝ արգելվել է Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից։
    Դատախազությունը դեռ չի արձագանքում «Ազատության» հարցմանը
  • «Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք»…

    «Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք». Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանին
    «Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք»,- «Ազատությանը» փոխանցեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով նախկին նախագահներին առնչվող Փաշինյանի երեկվա հայտարարությանը:
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»:
  • Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան. Սիմոնյանը՝ գերինե…

    Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան. Սիմոնյանը՝ գերիների մասին

    «Բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին, երբ 200-ին հասնող մարդիկ կային, էլի մարդիկ կային, որոնք չվերադարձվողների ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել…։ Այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն»

    ,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը մտադիր չէ վերադարձնել Բաքվում պահվող հայերին։

    Ադրբեջանի նախագահը FRANCE 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի Իլհամ Ալիևը հաստատել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնաագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է նաև հայ բանտարկյալների հարցը. «Եվ ես էլ…
  • ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունն…

    ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունների, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարձակման, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների:

    ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունների. Reuters

    ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունների, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարձակման, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների: Ամերիկացի և իրանցի դիվանագետներն անցյալ շաբաթ էին Օմանում…

  • Ադրբեջանի նախագահը FRANCE 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում…

    Ադրբեջանի նախագահը FRANCE 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի
    Իլհամ Ալիևը հաստատել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնաագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է նաև հայ բանտարկյալների հարցը. «Եվ ես էլ ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը: Դա է եղել խոսակցությունը», — պատմել է Ալիևը՝ կրկին ծանր, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ հնչեցնելով Բաքվի բանտերում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների հասցեին:
    Պատասխանելով արցախցիների վերադարձի մասին հարցին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, Ադրբեջանն այն կդիտարկի, բայց դա կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով. «Մենք ակնկալում ենք նույնը, որ հարյուր հազարարավոր ադրբեջանցիներ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կարողանան վերադառնալ ներկայիս Հայաստան»:
  • «Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել». Նիկոլ Փաշինյան «Թույ…

    «Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել». Նիկոլ Փաշինյան

    «Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին», — լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով՝ «եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն»։
    «Փորձ է արվում իրագործել այդ պլանը, չի իրագործվելու այդ պլանը: Ոմանք շատ ուղիղ դրա մասին խոսում են, ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն այդ ուղղությամբզգուշացումները չեն լսել , ուրեմն կզգան զգուշացումները», -հայտարարեց նա:
    Սամվել Կարապետյանի առաջադրումը «Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վերջին փորձն է». Նիկոլ Փաշինյան «ՀՀ-ն որպես չպետություն հայտարարագրելու վերջին փորձն է։ Իմ նշած բոլոր ուժերը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։…