Category: Azatutyun

  • ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան. …

    ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան. Ռիտեր
    Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը շարունակի աշխատանքը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը, սակայն դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան, լրագրողների հետ ճեպացրույցում հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է աշխատանքը Հայաստանում։
    Առաքելության գործունեության ժամկետը կլրանա հաջորդ տարվա փետրվարին:
  • Ադրբեջանցի փորձագետների երկրորդ խումբը Հայաստանում է՝ երկկողմ կլոր սեղանին մասնա…

    Ադրբեջանցի փորձագետների երկրորդ խումբը Հայաստանում է՝ երկկողմ կլոր սեղանին մասնակցելու համար
    Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի…

  • Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաք…

    Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով
    Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։
  • Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակըՔ…

    Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը
    Քննչական կոմիտեի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ, թե ինչ գործ է՝ դեռևս չեն մանրամասնում: «Ազատության» տեղեկություններով՝ այն կապված է հարկեր չվճարելու հետ:
  • Օդեսայի նավահանգիստներից մեկում ռուսական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվ…

    Օդեսայի նավահանգիստներից մեկում ռուսական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել
    Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան. «Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին», — գրել է նա՝ հավելելով, որ Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային ենթակառուցվածքները նույնպես ենթարկվել են հարձակման։
  • WSJ. ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել ԻրանThe Wall Street …

    WSJ. ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան
    The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ Starlink-ը տեղակայելով՝ Սպիտակ տունը փորձեց ցուցարարներին ապահովել ինտերնետ հասանելիությամբ, որն Իրանի իշխանությունները սկսել էին արգելափակել։ WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Պետդեպարտամենտը վերջին ամիսներին գնել է մոտ 7000 Starlink տերմինալ, որոնց մեծ մասը ձեռք է բերվել հունվարին: Թերթի աղբյուրները նշել են, որ նախագահ Թրամփը տեղյակ է եղել գնումների մասին, բայց չգիտեն՝ արդյոք նա հաստատել է այդ ծրագիրը:
  • Թրամփը Իրանին «շատ ծանր» հետևանքների մասին է զգուշացնումԱՄՆ նախագահը հայտարարել …

    Թրամփը Իրանին «շատ ծանր» հետևանքների մասին է զգուշացնում
    ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է համաձայնագիր կնքի Իրանի հետ և կարծում է, որ համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ ամսվա ընթացքում։
    «Մենք պետք է գործարք կնքենք, հակառակ դեպքում դա շատ ծանր կլինի, շատ ծանր», — լրագրողներին ասել է Թրամփը։
    «Կտեսնենք՝ կկարողանանք նրանց հետ համաձայնության գալ, թե ոչ, իսկ եթե չկարողանանք, ստիպված կլինենք անցնել երկրորդ փուլին։ Երկրորդ փուլը շատ դժվար կլինի նրանց համար», — շեշտել է նախագահ Թրամփը։
  • Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը «Մարտի մեկի» գործով մեղադրյալ«Մարտի 1»-ի քր…

    Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը «Մարտի մեկի» գործով մեղադրյալ
    «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ,- հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

    Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց:

  • Վեց երեխա «կվերամիավորվի իր ընտանիքի հետ» Ռուսաստանում և ՈւկրաինայումՌուսաստանի …

    Վեց երեխա «կվերամիավորվի իր ընտանիքի հետ» Ռուսաստանում և Ուկրաինայում
    Ռուսաստանի նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտարարել է, որ ևս վեց երեխա կվերամիավորվի իր ընտանիքի հետ Ռուսաստանում և Ուկրաինայում, և այդ գործընթացի համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին։
    Համաձայն երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի՝ մեկ երեխա կվերադառնա Ռուսաստան, իսկ հինգ երեխաներ կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ Ուկրաինայում։
  • Փետրվարի 15-ին կմեկնարկի BBC-ի դեմ Թրամփի հայցով դատավարությունըՖլորիդայի դաշնայ…

    Փետրվարի 15-ին կմեկնարկի BBC-ի դեմ Թրամփի հայցով դատավարությունը
    Ֆլորիդայի դաշնային դատավորը 2027-ի փետրվարի 15-ին նշանակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից BBC-ի դեմ ներկայացված 10 միլիարդ դոլարի զրպարտության հայցով դատավարության մեկնարկը։
    Բրիտանական հեռարձակողի դեմ հայցը Թրամփը ներկայացրել էր անցյալ տարի՝ կապված իր ելույթի մոնտաժման հետ։ Այդ ելույթը տեղ էր գտել BBC-ի հիմնական վերլուծական «Panorama» հաղորդաշարի վավերագրական ֆիլմում՝ ԱՄՆ Կապիտոլիումի անկարգություններից առաջ։