Category: Azatutyun

  • Կրեմլում ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի նստելու փ…

    Կրեմլում ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի նստելու փորձերը»

    «Բայց այդ ամենը, անշուշտ, վնաս է հասցնում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այնքան շահավետ են թե՛ Ռուսաստանի, թե՛ հայաստանի համար»,-հայտարարել է Պուտինի օգնական Ուշակովը՝ մեկնաբանելով վերջին միջոցառումները Երևանում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:
    Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր». Ռուսաստանի ԱԳՆ «Նման ուղղությունը անխուսափելիորեն կհանգեցնի բացասական քաղաքական և տնտեսական հետևանքների Հայաստանի համար», — հայտարարել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
  • «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող հերթական ընտրակաշառքի գործը. կան ձերբակալվածներՀակ…

    «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող հերթական ընտրակաշառքի գործը. կան ձերբակալվածներ

    Հակակոռուպցիոնը չի բացահայտում, թե քանի հոգու է ձերբակալել և ովքեր են նրանք: Նշվում է նաև, որ ձերբակալվածները փորձել են խոչընդոտել Սիսիանի բնակիչների ընտրական իրավունի ազատ իրականացմանը՝ բռնություն գործադրելու սպառնալիքով:
  • Լեհաստանն ու Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն«Կայունության, անվտա…

    Լեհաստանն ու Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

    «Կայունության, անվտանգության և համագործակցության ձգտող երկրները մեր երկխոսության գործընկերներն են»,-Լեհաստանի պաշտպանության նախարարն է հայտարարել:
  • «Եթե Ադրբեջանի բանտում գտնվող հայերի պաշտպանությունը ՀՀ ՄԻՊ-ի մանդատում չէ, ապա …

    «Եթե Ադրբեջանի բանտում գտնվող հայերի պաշտպանությունը ՀՀ ՄԻՊ-ի մանդատում չէ, ապա ո՞ւմ». Ռուբեն Վարդանյան
    «Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը»,-նշել է Բաքվում բանտարկված Վարդանյանը։
  • «Էլի սունկ ա կերել»/«Սունկ եմ կերցնելու». Փաշինյանն արձագանքում է Սամվել Կարապետ…

    «Էլի սունկ ա կերել»/«Սունկ եմ կերցնելու». Փաշինյանն արձագանքում է Սամվել Կարապետյանին
    Վարչապետ Փաշինյանը «տխմար» է որակել «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի այսօր արած հայտարարությունը, թե վարչապետը «հալուցինացիոն սնկեր է օգտագործում ելույթներից առաջ», հավելելով, թե դատի է տալու «կալուգացի օլիգարխին»։
    Տեսանյութը👇
    https://youtube.com/shorts/91V7aNEnbyQ
  • Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր». Ռուսաստանի ԱԳՆ…

    Հայաստանը ներքաշվում է Եվրոպական Միության «հակառուսական ուղեծիր». Ռուսաստանի ԱԳՆ

    «Նման ուղղությունը անխուսափելիորեն կհանգեցնի բացասական քաղաքական և տնտեսական հետևանքների Հայաստանի համար», — հայտարարել է նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
  • Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, պնդում է վար…

    Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, պնդում է վարչապետը

    Վարչապետը մի քանի անգամ պնդեց՝ իրավապահներն են բացահայտել, «բա դուք որտեղի՞ց եք իմացել» հարցադրմամբ:
    🔸«Ազատությունն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարին: Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը՝ մինչև այն պահը, երբ այդ մասին սկսել են գրել լրատվամիջոցները:
  • Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին՝ «քարոզարշավի պատճառով»Վարչա…

    Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին՝ «քարոզարշավի պատճառով»

    Վարչապետն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։
    «Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»։
    Փաշինյանը չի հստակեցրել, թե իր փոխարեն հայաստանցի այլ պաշտոնյա կմեկնի՞ Մոսկվա, թե ոչ։
    Մայիսի 8-ին և 9-ին, քարոզարշավի շրջանակում, ՔՊ-ն Սյունիքում կլինի, հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
  • Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյանն արձագանքել է Փաշինյան…

    Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյանն արձագանքել է Փաշինյանին
    Վարչապետը ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե վախենում է, որ Սամվել Կարապետյանը կարող է կորցնել ամբողջ ունեցվածքը:
    Կարապետյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն ունի 25 տոկոսի հասնող վարկանիշ. «Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա: Դրա համար մենք հիմա գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություն, բայց մենք վստահ ենք, տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները: Իրենք ուրիշ ձև չունեն, 25 տոկոս ռեյտին ունենալով չեն կարող իշխանություն ունենալ Հայաստանում»:
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին և հացահատիկԱդրբեջանի տարածքով Ռ…

    Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին և հացահատիկ

    Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 10 վագոն հացահատիկ՝ ընդհանուր 700 տոննա քաշով, ինչպես նաև 2 վագոն ալյումին՝ ընդհանուր 133 տոննա քաշով: