Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքել են Financial Times-ի հրապարակումն այն մասին, թե Կիևը փետրվարի 24-ին հայտարարելու է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի անցկացման մասին։
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զորակոչից խուսափածներին վերաբերող նախագիծը
Բանակից խուսափած 27-ից 37 տարեկան հայաստանցիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից, Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական առաջարկը Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։
Կանադական դպրոցում հրաձգության հեևանքով 10 մարդ է զոհվել, հրաձիգը ինքնասպան է եղել Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, առնվազն 25 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։ Ոստիկանության տվյալներով՝ ենթադրյալ հրաձիգը ինքնասպան է եղել։ Իրավապահները դեռևս չեն բացահայտում հարձակվողի ինքնությունը։
«Խնդրում եմ, այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել է օրակարգում (Վենսի հետ հանդիպման-խմբ.) և քննարկվել օրակարգում»,-հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Առաջին ալիքին տված հարցազրույցում: Վարչապետի խոսքով՝ «չկա ուղիղ կամ անուղղակի վերաբերելի որևէ բանակցություն», որտեղ այս թեմային իրենք չեն անդրադառնում:
Ադրբեջանը և Միացյալ Նահանգները հայտարարել են, թե պատրաստ են համագործակցել հանքային պաշարների՝ միջազգային շուկաներ տեղափոխումը դյուրացնելու ուղղությամբ՝ Միջին միջանցքի միջոցով։ Այդ մասին, ըստ արդբեջանական լրատվամիջոցների, ասվում է երկու երկրերի միջև այսօր ստորագրված ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում։
3 մարդ պատմական խաղաղություն են կերտել (Թրամփը, Ալիևն ու Փաշինյանը), և ապագայում էլ բարգավաճում կկերտեն մի վայրում որտեղ մի ժամանակ միայն կռիվ էր.Վենս «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, նախքան ժամանելս աշխատակազմիս ասում էի, որ նախագահ Թրամփից հետո մյուս առաջնորդը, որ լավ հարաբերություններ ունի և’ թուրքերի, և’ իսրայելցիների հետ, նախագահ Ալիևն է»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
«Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի»-ն է, որը ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլ կլինի շատ հուսալի, անվտանգ, մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով», հայտարարել է Իլհամ Ալիևը և հավելել. «Մենք նաև պաշտպանական ոլորտում առևտի, ինչպես նաև ԱԲ տվյալների կենտրոնների էջ ենք բացում»:
Իլհամ Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար. «Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը»: Վենս-Ալիև համատեղ հայտարարությունից հետո մամուլի հետ հարցուպատասխան չեղավ։
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում 🔸Երևանյան այցն ավարտվեց. Վենսը Բաքվում հանդիպել է Ալիեվին 🔸Ի՞նչ պայմանավորվեցին Երևանն ու Վաշինգտոնը ատոմակայանի հարցով 🔸Վենսը ջնջել է Ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը 🔸Ծառուկյանը որևէ ուժի հետ մտադիր չէ դաշինք կազմել 🔸Հայաստանից հեռանալու՝ ԱԱԾ տված ժամկետը լրացել է, իրանցի կինը դեռ Հայաստանում է 🔸Քանի դեռ խաղաղությունը հաստատված չէ, Ռուսաստանը կոչ է անում «չոգևորվել» Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը: Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Իլհամ Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար. «Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը»: Վենս-Ալիև համատեղ հայտարարությունից հետո մամուլի հետ հարցուպատասխան չեղավ։
Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին Ալիևը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա