Category: Azatutyun

  • Կրակոցների հետևանքով վիրավորված անձանց վիճակը բավականին ծանր է. առողջապահության …

    📌Կրակոցների հետևանքով վիրավորված անձանց վիճակը բավականին ծանր է. առողջապահության նախարար

    Նրանք գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո:
    Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին հնչած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել:
    Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է «Յոթը բերվել են «Արմենիա» ԲԿ, որից հինգը՝ շտապօգնության մեքենայով, երկուսը՝ տարբեր այլ մեքենաներով։ 7-ից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այդ երկուսից մեկը մահացել է վիրասրահում։…
  • Անհնար է՝ որևէ երթուղի փոխարինի Վրաստանի դերը. ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանական ապա…

    Անհնար է՝ որևէ երթուղի փոխարինի Վրաստանի դերը. ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանական ապաշրջափակման մասին

    «Ներկայումս ինտենսիվ բանավեճ է ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման վերաբերյալ, և մենք կարող ենք շատ պարզ և հանգիստ ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար։ Եթե դրանք զարգանան, և մեր տարածաշրջանում նոր երթուղիներ հայտնվեն, մեր տարածաշրջանի արժեքը կապի առումով միայն կաճի։ Բայց ուղղակի անհնար է, որ որևէ երթուղի կարողանա փոխարինել Վրաստանին՝ հաշվի առնելով, որ այդ միջանցքը գոյություն ունի, գործում և զարգանում է այսքան տարի», — ասե է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
  • Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է բավարար ուժեր՝ այս շաբաթավե…

    Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է բավարար ուժեր՝ այս շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնելու համար, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաներին։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ այսօր տեղի կունենա Խաղաղության խորհրդի …

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ այսօր տեղի կունենա Խաղաղության խորհրդի առաջին նիստը: Ակնկալվում է, որ կմասնակցեն ավելի քան 45 երկրների ներկայացուցիչներ։
    Ներկայացված են լինելու նաև Հայաստանը և Ադրբեջանը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ էր Վաշինգտոն մեկնել:
  • ՀՀ երկաթուղիների կառավարումը ՌԴ-ից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարո…

    ՀՀ երկաթուղիների կառավարումը ՌԴ-ից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»․ Շոյգու
    «Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում»,-նշել Է Շոյգուն:
  • Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԱյն նախաձեռնվ…

    Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

    Այն նախաձեռնվել է սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԱջափնյակում կրակոցներ են հնչել, կա…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

    Աջափնյակում կրակոցներ են հնչել, կա զոհ, վիրավորներ

    Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու նախագահ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին
    Ընդդիմությունը խոստանում է առաջիկա ընտրություններում կրկնել Գյումրու սցենարը, այսինքն միավորվել ու իշխանություն վերցնել, իշխող ՔՊ-ից հայտարարում են՝ թույլ չեն տալու
    Տաքսու վարորդները սոցիալական պաշտպանություն են պահանջում
    ՔՊ-ական պատգամավորները «հրաժարվում են կատարել դատարանի վճիռն ու ներողություն խնդրել, քրգործ է հարուցվել
    Ժնևի բանակցություններն ավարտվել են
    Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • «Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշ…

    «Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է»։

    «Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ», հայտնում են ՆԳՆ-ից:
    «Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում». Կուրղինյան
  • «Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի…

    «Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում». Կուրղինյան
    Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է «Յոթը բերվել են «Արմենիա» ԲԿ, որից հինգը՝ շտապօգնության մեքենայով, երկուսը՝ տարբեր այլ մեքենաներով։ 7-ից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այդ երկուսից մեկը մահացել է վիրասրահում։…

  • Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է«Յոթը բերվե…

    Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

    «Յոթը բերվել են «Արմենիա» ԲԿ, որից հինգը՝ շտապօգնության մեքենայով, երկուսը՝ տարբեր այլ մեքենաներով։ 7-ից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այդ երկուսից մեկը մահացել է վիրասրահում։ Երեքը վիրահատվում են այս պահին, մյուս երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են, բայց էլի տարբեր միջամտություններ և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Մյուսների վիճակը՝ կայուն ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են», — «Ազատությանը» հայտնեց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը: