Category: Azatutyun

  • Էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում. Զ…

    Էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում. Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հետախուզությունը ցույց է տվել, թե էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում, և որ նման հարվածները դժվարացնում են գրեթե չորս տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը։
    «Հետախուզական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա զանգվածային հարվածներ հասցնել, ուստի անհրաժեշտ է ապահովել, որ բոլոր ՀՕՊ համակարգերը պատշաճ կերպով կարգավորված լինեն», — Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։
  • Թրամփը հայտարարել է՝ «անուղղակիորեն» ներգրավված կլինի Իրանի հետ նախատեսված բանակ…

    Թրամփը հայտարարել է՝ «անուղղակիորեն» ներգրավված կլինի Իրանի հետ նախատեսված բանակցություններին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «անուղղակիորեն» ներգրավված կլինի Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ այսօր Ժնևում նախատեսված բանակցություններին՝ կարծիք հայտնելով, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ։
    «Ես անուղղակիորեն ներգրավված կլինեմ այդ բանակցություններին։ Եվ դրանք շատ կարևոր կլինեն», — Air Force One-ի ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԻլհամ Ալիևը խոսում է Սահմանադրությ…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

    🔶Իլհամ Ալիևը խոսում է Սահմանադրության հարցում Նիկոլ Փաշինյանի հետ փոխըմբռնման մասին. Երևանը դեռ չի արձագանքել
    🔶Ռուբեն Վարդանյանի դատավճիռը՝ վաղը
    🔶Եպիսկոպոսաց ժողովը փաստացի խափանվեց
    🔶«Ուժեղ Հայաստանի» ցուցակը կգլխավորի Նարեկ Կարապետյանը
    🔶Մահվան 2-րդ տարելիցին կրկին հնչում է Նավալնիին թունավորելու վարկածը
    🔶Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա հավաքական
    Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Իրանի արտգործնախարարը Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալու…

    Իրանի արտգործնախարարը Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ քննարկելու երկրի միջուկային ծրագիրը:
  • Մխիթարյանը վերահաստատել է՝ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիեր…

    Մխիթարյանը վերահաստատել է՝ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա

    «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
    Հաղորդվում է, որ Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:
  • Վաղը Ադրբեջանի դատարանը կհրապարակի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դա…

    Վաղը Ադրբեջանի դատարանը կհրապարակի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։
    Փետրվարի 10-ին կայացած դատական նիստում հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
    Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Արցախի նախին պետնախարարին դատապարտել ցմահ ազատազրկման։
  • Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանը «Ազատության» ուղի…

    Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանը «Ազատության» ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին | ՈՒՂԻՂ
  • Հաջիև. TRIPP-ը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցո…

    Հաջիև. TRIPP-ը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համար

    «Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում, իսկ Սերբիան՝ Բալկաններում։ Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP նախաձեռնությունը նպաստավոր հնարավորություններ է ստեղծում Կասպից ծով–Կենտրոնական Ասիա և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար», — Ադրբեջանի նախագահի օգնականը X-ում անդարադարձել է TRIPP-ին՝ Սերբիայի հետ կարևոր միջտարածաշրջանային կապերի ամրապնդման կարևորության համատեքստում։
  • Ալիև. Հուսով եմ՝ այս տարի մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը«Խաղաղության հ…

    Ալիև. Հուսով եմ՝ այս տարի մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը

    «Խաղաղության համաձայնագրի ստորագրման տեսանկյունից, ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կփոփոխվի Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը վերացնելու համար, որն այդ փաստաթղթում է արդեն երեք տասնամյակ։ Հենց դա չլինի, հաջորդ օրը պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
  • Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը«Ազատությանը…

    Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը

    «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ:
    Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց չի ազագտզարկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը: