Category: Azatutyun

  • Ադրբեջանը և Միացյալ Նահանգները հայտարարել են, թե պատրաստ են համագործակցել հանքայ…

    Ադրբեջանը և Միացյալ Նահանգները հայտարարել են, թե պատրաստ են համագործակցել հանքային պաշարների՝ միջազգային շուկաներ տեղափոխումը դյուրացնելու ուղղությամբ՝ Միջին միջանցքի միջոցով։
    Այդ մասին, ըստ արդբեջանական լրատվամիջոցների, ասվում է երկու երկրերի միջև այսօր ստորագրված ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում։
  • 3 մարդ պատմական խաղաղություն են կերտել (Թրամփը, Ալիևն ու Փաշինյանը), և ապագայում…

    3 մարդ պատմական խաղաղություն են կերտել (Թրամփը, Ալիևն ու Փաշինյանը), և ապագայում էլ բարգավաճում կկերտեն մի վայրում որտեղ մի ժամանակ միայն կռիվ էր.Վենս
    «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, նախքան ժամանելս աշխատակազմիս ասում էի, որ նախագահ Թրամփից հետո մյուս առաջնորդը, որ լավ հարաբերություններ ունի և’ թուրքերի, և’ իսրայելցիների հետ, նախագահ Ալիևն է»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
  • «Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի»-ն է, որը ոչ …

    «Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի»-ն է, որը ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլ կլինի շատ հուսալի, անվտանգ, մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով», հայտարարել է Իլհամ Ալիևը և հավելել. «Մենք նաև պաշտպանական ոլորտում առևտի, ինչպես նաև ԱԲ տվյալների կենտրոնների էջ ենք բացում»:
    Իլհամ Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար. «Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը»: Վենս-Ալիև համատեղ հայտարարությունից հետո մամուլի հետ հարցուպատասխան չեղավ։
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԵրևանյան այցն ավարտվեց. Վենսը Բաքվ…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
    🔸Երևանյան այցն ավարտվեց. Վենսը Բաքվում հանդիպել է Ալիեվին
    🔸Ի՞նչ պայմանավորվեցին Երևանն ու Վաշինգտոնը ատոմակայանի հարցով
    🔸Վենսը ջնջել է Ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը
    🔸Ծառուկյանը որևէ ուժի հետ մտադիր չէ դաշինք կազմել
    🔸Հայաստանից հեռանալու՝ ԱԱԾ տված ժամկետը լրացել է, իրանցի կինը դեռ Հայաստանում է
    🔸Քանի դեռ խաղաղությունը հաստատված չէ, Ռուսաստանը կոչ է անում «չոգևորվել»
    Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը:
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Իլհամ Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ …

    Իլհամ Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար. «Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը»:
    Վենս-Ալիև համատեղ հայտարարությունից հետո մամուլի հետ հարցուպատասխան չեղավ։
    Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին Ալիևը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա
  • Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադր…

    Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին
    Ալիևը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա
  • Ուկրաինացի մարզիկը «հիշատակի սաղավարտով» չի մրցի օլիմպիական խաղերում. ՄՕԿ-ն է ար…

    Ուկրաինացի մարզիկը «հիշատակի սաղավարտով» չի մրցի օլիմպիական խաղերում. ՄՕԿ-ն է արգելել

  • Վենսը Երևանից ժամանել է ԲաքուԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ …

    Վենսը Երևանից ժամանել է Բաքու

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև սահմանափակ կազմով հանդիպում է սկսվել, հայտնում է ադրբեջանական APA-ն:
  • «Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպ…

    🔶«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը ջնջելու վերաբերյալ
    Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չեն եղել:
    Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել է. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»:
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան «Իքս»-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման, Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում…
  • Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ովԱյս մասին «Ազ…

    Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով

    Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
    «Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնկացելու ենք «ԲՀԿ-ով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն»,- ասաց Տոնոյանը: