https://youtu.be/hAEDJ53H_sw 🔸Մտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: «Բազմիցս ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, ՀՀ վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի», — ասաց նա։ Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ հետ չգնացին ադրբեջանական զորքերը Ջերմուկի հատվածից, ինչպես ինքն էր ասել, Ասրյանը պատասխանեց. «Այո՛, ես եմ ասել։ Այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև՝ ինչու եմ ասել»:
Երբ ամրաշինական կառույց է սարքվում, որտեղ ծառը պետք է հատել, հատվում է. ԳՇ պետը՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների գործունեության մասին Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, OVIO-ի 18 և TeamTV…
Մտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: 🔗 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը առաջիկայում կարող են լայնածավալ միգրացիոն ճգնաժամի բախվել», — հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը։ Պատճառն, ըստ պաշտոնյայի, Իրանի շուրջ ծավալվող զարգացումներն են։
Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից. ԿԸՀ
«Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, հայտնել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Մոտ 2 տասնյակ տեղամասերում դիմել են վերահաշվարկի համար: «Մենք պատրաստվում ենք դիմել…
Հույս ունենք՝ Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ. Թուրքիայի ԱԳՆ
«Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը, ինչպես դա արել է մինչ օրս, հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա», — ասված է հայտարարությունում։
Սպասում ենք՝ ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, թե՞ ոչ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան
«Վերահաշվարկի արդյունքում կինանաք՝ «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը [Ազգային ժողով] մտնում է, թե չէ: Կհասկանանք՝ Ազգային ժողովում հնարավորություն կունենա գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընտրելու ժամանակ ընդդիմությունն իր խոսքն ասի, որից հետո պարզ կլինի ԱԺ-ը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու ապօրինություններին, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել: ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ», — հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» առաջին համարը:
Իսրայելն ու Իրանը համաձայնել են առնվազն մեկ շաբաթ հանգիստ թողնել միմյանց, հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «շատ լավ զրույց» է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։