Category: Azatutyun

  • ԱՄՆ-ն նախատեսում է Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն անցկացնել փետրվարի …

    ԱՄՆ-ն նախատեսում է Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն անցկացնել փետրվարի 19-ին:
    Այս մասին հայտնել Է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյային և չորս երկրների դիվանագետներին, որոնք խորհրդի կազմում են: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնի խաղաղության ամերիկյան ինստիտուտում:
  • Ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկեցինՀայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպի…

    Ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկեցին
    Հայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին հանդես կգա 5 ներկայացուցչով, նրանք են՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:
    Նիկիտա Ռախմանին և Կարինա Ակոպովա զույգը փետրվարի 15-ին կարճ ծրագրում պատրաստվում է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։
    Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։
    Օլիմպիադան կշարունակվի մինչև փետրվարի 22-ը, կմասնակցեն ավելի քան 2900 մարզիկներ 92 ազգային հավաքականներից, ինչպես նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից:
    Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումՋեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետր…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
    🔸Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին
    🔸Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ
    🔸Հայաստանը բանակցում է ադրբեջանական ևս երկու տեսակի ապրանք ներկրելու շուրջ
    🔸Կարգալույծ հռչակված հոգևորականները դատի են տվել Կաթողիկոսին
    🔸Բաքուն բողոք է ներկայացրել Հայաստանի գեղասահորդների ընտրած «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ
    🔸Թրամփ. Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
    Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը:
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Ազգային ժողովի ընտրությունները նշանակվեցին հունիսի 7-ինՆախագահ Վահագն Խաչատուրյա…

    Ազգային ժողովի ընտրությունները նշանակվեցին հունիսի 7-ին

    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագիր է ստորագրել:
  • Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվելԸստ ադրբեջանական…

    Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը տևական ժամանակ հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
  • Բաքվում 10-րդ դասարանի աշակերտը որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակ…

    Բաքվում 10-րդ դասարանի աշակերտը որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակը ծանր է

    https://cdn4.telesco.pe/file/abf6e8651f.mp4?token=osfkmVAjCZBrrYa_GKOCUD1Bhci2nd_DFpfwnJQ8n2o_HRscpULjrK4r60LnUBYB1WB6Xrohauwu89WGAQZ6dDKrAEcjegSXJUpXMIpIvuYRtUT3BGMS2WWDKzioDlhNeUdkEsR71UQw1qlqV8iNY5tV_6mwiHllRSbpGEh5TUvIfsEF3fXNNom50Ja_49Fl4XeDoh7NlOHhz5xr0XuDL3yUFiKVtc_lYfV-Uhl579RbXcI7-VHFfQONPDQNnyiizLfN6p170-BtP9QQ-pApjhgCCJv-4p76eW5nY0wl95AfOSXR7vTjXW9gUJwytbqJdvOOHjuCdMdS3R5sJLUIuXLS317uBXtn3Ix1i7pa1qhd1f54lEQNF2YSISQX8TAfH5N1CWeMwKLq3tuKuy4eoaMhfmSP43PEd8PLZ3651aQReF_148pfAC0bxZCic1RpYA5EzwrcFw5JCMyHxRiUfcKirPVMgh2CxAxMwJKvtxnH_HV1Fg01qkRte1S68UkjcTmecFhwoqhomZ31xgaQfbuMy70d0ZyE-F8ndWaP4Pd0cRcQ_hu6DnXjwKFVCoNBxC-7G-7M3awTZCko8eSBHdF_hGoXd68p5UDrbyptUFYfzTDHAPT8Xav6hV1ow_vgXppDFkUj9ymIALgl0i5qRZ4Q3lzms2yl2HnOthJif3k

  • Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառվել է տնային կալանքՇիրակի թեմի առաջնորդ Միքա…

    Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացվեց: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու կիրառեց տնային կալանք։
    Սրբազանը մեկ ամիս առաջ վիրահատվել է, փաստաբանները պնդում են, որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս նրան պահել բանտում:
    Արքեպիսկոպոս Աջապահյանը ճաղերի հետևում է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
  • Բաքուն բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «ընտրած երաժշտության վերաբերյալ»Ադ…

    Բաքուն բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «ընտրած երաժշտության վերաբերյալ»

    Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ Միլանում այսօր մեկնարկող խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։
    Նիկիտա Ռախմանին և Կարինա Ակոպովա զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։
  • Մասկատում մեկնարկել են ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամ…

    Մասկատում մեկնարկել են ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ, որոնց արդյունքներից է կախված, ըստ Սպիտակ տան ղեկավարի, թե ինչ զարգացումներ կունենա երկկողմ լարվածությունը։
    Ավելին
  • Բենզինից, հացահատիկից ու հեղուկ գազից զատ Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարած…

    Բենզինից, հացահատիկից ու հեղուկ գազից զատ Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրկման հնարավարությունը. տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ ապրանքների շուրջ են բանակցում. «Չեմ կարող նշել, կլինի կասենք»
    Հայկական կողմը թեև ավելի վաղ հայտարարել է, որ նաև հայկական արտադրանքն Ադրբեջան արտահանելու հնարավորություն կլինի, մինչ այս պահը տեղական որևէ ապրանք Ադրբեջան չի հասել: