Category: Azatutyun

  • IRI․ Հայաստանի քաղաքացիները հստակորեն ձգտում են եվրոպամետ ապագայիՀայաստանում խոր…

    IRI․ Հայաստանի քաղաքացիները հստակորեն ձգտում են եվրոպամետ ապագայի
    Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Միջազգային հանրապետական ինստիտուտի ( IRI) նախագահ Փիթեր Ռոսկամը հայտարարել է.- «Քվեարկության օրը ընտրական գործընթացները եղել են հանգիստ և լավ կազմակերպված։ Մենք բարձր ենք գնահատում ընտրական գործընթացի մասնակից պաշտոնյաների աշխատանքը՝ վստահելի և թափանցիկ ընտրական գործընթաց ապահովելու համար»:
    Միջազգային հանրապետական ինստիտուտը խորհուրդ է տալիս, որ պաշտոնյաները շարունակեն ջանքերը քվեների գնման սխեմաները նվազեցնելու և քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ուժեղացնելու ուղղությամբ, ինչը կօգնի շարունակել Հայաստանի ժողովրդավարական նպատակների առաջխաղացումը
  • Փաշինյանն արձանագրում է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է»«Եվ …

    Փաշինյանն արձանագրում է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է»

    💬«Եվ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է: Բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը նաև հստակ իր կամքը արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, և իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների և շատ վճռական և հատու քայլերով», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
  • Նոր լարվածություն Իրան-Իսրայել հակամարտությունում. ռազմական գործողությունները վե…

    Նոր լարվածություն Իրան-Իսրայել հակամարտությունում. ռազմական գործողությունները վերսկսվել են

    Իսրայելն ու Իրանը վերսկսել են ռազմական գործողությունները: Ամեն ինչ սկսվեց, երբ երեկ Բեյրութի հարավային արվարձան Դահիայում «Հեզբոլա»-ի գլխավոր հենակետերից մեկին Իսրայելի հարվածներին ի պատասխան՝ Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։
    Իսրայելի բանակը հայտնել է, որ լայնածավալ պատասխան ավիահարվածներ է հասցրել Իրանի պաշտպանական համակարգերին երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում։
  • ԲՀԿ-ն կդիմի վերահաշվարկի համար. Տոնոյան «Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցու…

    ԲՀԿ-ն կդիմի վերահաշվարկի համար. Տոնոյան

    «Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը»,-ասել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
  • «Հայաստան»-ը քննարկումների մեջ է, իր անելիքների մասին կհայտարարի առաջիկայում: Այ…

    «Հայաստան»-ը քննարկումների մեջ է, իր անելիքների մասին կհայտարարի առաջիկայում: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին ընդդիմադիր դաշինքից:
  • Ուկրաինայի նախագահ Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին «Ուկրաինան պատրաստ է ընդլա…

    Ուկրաինայի նախագահ Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին

    «Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն պահն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա քննություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»։
  • Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները, սիրելի՛ Նի…

    Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

    «Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան, օրենսդիր մարմնի ընտրություններում այս համոզիչ հաղթանակի առիթով։
    Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար»։

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց ընտրությունների նախնական արդյ…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշխվում են հետևյալ կերպ.
    «Քաղաքացիական պայմանագիր»՝ 727 827 ձայն, 49.825 տոկոս
    «Ուժեղ Հայաստան»՝ 340 088 ձայն, 23.281 տոկոս
    «Հայաստան» դաշինք՝ 145 113 ձայն, 9.934 տոկոս
    ԲՀԿ՝ 58 378 ձայն, 3.996 տոկոս
    Ըստ նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին ընդամենը մի քանի հարյուրերորդական տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար։
    ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր՝ 2005 տեղամասերի նախնական արդյունքները «Քաղաքացիական պայմանագիր» — 49.81 % (727 160 ձայն) «Ուժեղ Հայաստան» — 23.29 % (340 062 ձայն) «Հայաստան» — 9.94 % (145 097 ձայն) «Բարգավաճ Հայաստան» — 4.0 % ( 58 368 ձայն)
  • Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավոր…

    Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

    «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»

    , — իր ուղերձում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։