Category: Azatutyun

  • Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ո՛…

    Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե Երևանը որոշի շարունակել մերձեցումը Եվրամիության հետ, այսօր ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, թե «հետագա որոշումները կախված կլինեն նաև Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից»։
    «Եթե «եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել»։
    «Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ». Օվերչուկ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը ռուսականից բացի այլ գազ չի ունենա։ Միակ հարցն, ըստ նրա, այն է, թե որտեղից է հանրապետությունը ստանալու այդ գազը։ «Նրանք (Հայաստանը)…
  • Թրամփը կայցելի ԹուրքիաԱՄՆ նախագահ հուլիսին կմասնակցի Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-…

    Թրամփը կայցելի Թուրքիա
    ԱՄՆ նախագահ հուլիսին կմասնակցի Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հավելելով, թե Վաշինգտոնն ակնկալում է այդ հավաքին քննարկել խնդրահարույց բոլոր կետերը։ «Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, բայց ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի»։
  • «Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ ի…

    «Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ». Օվերչուկ

    Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը ռուսականից բացի այլ գազ չի ունենա։ Միակ հարցն, ըստ նրա, այն է, թե որտեղից է հանրապետությունը ստանալու այդ գազը։

    «Նրանք (Հայաստանը) պարզապես պետք է նայեն քարտեզին, տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում: Նրանք անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գինը: Եվ հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից: Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի: Մենք դա չենք ուզում»

    , — Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է փոխվարչապետը:

  • Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավ…

    🔶Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։
    Այս մասին Միրզոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում։

    https://cdn4.telesco.pe/file/9b0b2655fa.mp4?token=Jz-6P-fpDv7Odu_RjLsh97-JajRWw5KiO7OpeAjlAsqmnCVjm55K43yu8cDdmrqn0RjGGOglFlCpWZ7SXbAxBfEZ_si-KSHb2MPGhnyTXJ78ZSl7Ct2XqCJFmnB55RTTQI_MXeaDRL46p3cOf2ujr_2HsjTBWcWbZPgFCVSiheOhUAWHNiie2eRaR-ZPl-lhlU4z83Hnxko_kpajpjlzWktcreB1sdG8QQ4KrYN0ju8WvukiuP5IGRkAPgkjMoNS0NaRNKIXigtRkR6BKtRHXwVxNABL1o1JU4FZeDb1XJekSQlxpxzDb_Qyg_Z88pxyxVRmVA9EvuVO9KggyLOLfYWOpGPPJgrUDPjvR3m_yJOfwRxPGsEpzEljmzYPM_ib305LxFaLPd8quvZ40nG9StDJNw4Nax8aoRuL-b8n-6oBPvwGr8dv3EhiyaKqNfG_gV9yGSa5ZYGah72x-eD3NdPOT5KFLz0rHzzCgVpF21iBWL2Mh-pu7emhKtuQ6RrzYc-exPxNBiFoTJJ4PSz4BcA7I0RbPUvvLPVvJS478EhQjqh_St8RHpk-3Wpaz8lMgpmY2V0l6NDEKTgkiX0IrwOxzwQ6jsb7EQRO3f6H6YGX2g2aDZYSErWvG97giqxzjDm64dEXG5M0_9VmmbDUMpm4EEasNpxSft6FvnJPxA8

  • Հայաատանի Հանրապետությունն ունի բավարար ֆիսկալ ապահովություն, մակարդակ՝ արհեստա…

    Հայաատանի Հանրապետությունն ունի բավարար ֆիսկալ ապահովություն, մակարդակ՝ արհեստական սահմանափակումների հարցերը լուծելու համար, այսօրվա կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
    Կառավարությունը նախատեսում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում տրամադրել այս ամսվա ընթացքում
  • Խուզարկություններ են անցկացվում Գյումրիի ՀՅԴ գրասենյակում և կուսակցության թիմակ…

    Խուզարկություններ են անցկացվում Գյումրիի ՀՅԴ գրասենյակում և կուսակցության թիմակիցների բնակարաններում
    📸 «Ազատություն»
    50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում. ՔԿ Քննչական կոմիտեն հայտնում է՝ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում…

  • Կառավարությունը նախատեսում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատու…

    Կառավարությունը նախատեսում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում տրամադրել այս ամսվա ընթացքում
    Ըստ այս որոշման, եթե արտահանողները կարողանան պտուղբանջարեղենն ու ծաղիկները այլ շուկաներ հասցնել, յուրաքանչյուր կիլոգրամի համար փոխհատուցում կստանան հետևալ չափերով․

    Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 770 ՀՀ դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 275 ՀՀ դրամ, պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 400 ՀՀ դրամ, ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 ՀՀ դրամ։

    🔗 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Ռուսաստանից Հայաստան ցորեն, գարի և պարարտանյութ կուղարկվի Ադրբեջանի տարածքով․ ադ…

    Ռուսաստանից Հայաստան ցորեն, գարի և պարարտանյութ կուղարկվի Ադրբեջանի տարածքով ադրբեջանական ԶԼՄ-եր
    Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
    Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ վագոններն այսօր կուղարկվեն Բալաջարի կայարանից։
    Այլ մանրամասներ, այդ թվում՝ բեռների ժամանման ժամկետների մասին, չեն հաղորդվում։
  • 50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում. ՔԿ50-ից ավելի հասցենե…

    50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում. ՔԿ
    50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում՝ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հայտնել են Քննչական կոմիտեից։
    Այլ մանրամասներ իրավապահներն այս պահին չեն հաղորդում։
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իրանական պատերազմի ավարտը պահանջող բանաձև է ընդունե…

    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իրանական պատերազմի ավարտը պահանջող բանաձև է ընդունել
    Բանաձևն ընդունվեց 215 կողմ, 208 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Կողմ են քվեարկել բոլոր դեմոկրատները, ինչպես նաև Թրամփի հանրապետական չորս կուսակից։
    Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարել են, որ համաձայնել են պահպանել հրադադարը։ ԱՄՆ պետքարտուղարության աշխատակազմի ղեկավար Դանիել Հոլերի խոսքով՝ հրադադարը կախված է «Հեզբոլա»-ի կողմից կրակի ամբողջական դադարեցումից և նրա…