Category: Bambasoghner

  • Специально для армянских болельщиковМиланский «Интер» на своих официальных стран…

    👩🏻‍🎓Специально для армянских болельщиков
    Миланский «Интер» на своих официальных страницах в социальных сетях сделал очередную специальную публикацию, посвященную полузащитнику команды Генриху Мхитаряну.
    Пресс-служба итальянского клуба представила видеоролик, на котором запечатлена разминка армянского футболиста. Примечательно, что кадры сопровождаются армянской музыкой.
    В публикации примечателен и тот факт, что миланский клуб сопроводил видеозапись подписью снова на армянском языке.
    На официальной странице, в частности, указано:
    «Следим за разминкой Генриха Мхитаряна. Следите за нами, чтобы получать больше контента из Армении».
    🔹🔹🔹🔹🔹🔹🔹

    🔁💬Հատուկ հայ երկրպագուների համար❤️Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հերթական հատուկ հրապարակումն է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
    Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի նախավարժանքը: Հատկանշական է, որ կադրերն ուղեկցվում են հայկական երաժշտությամբ:
    Հրապարակման մեջ ուշագրավ է նաև այն փաստը, որ միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումը կրկին կատարել է հայերենով:
    Պաշտոնական էջում մասնավորապես նշված է.
    «Հետևում ենք Հենրիխ Մխիթարյանի տաքացմանը։ Հետևեք մեզ՝ Հայաստանից ավելի շատ բովանդակության համար»։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Семья полноценна и с ребенком, и без ребенка, если родители очень любят друг дру…

    💁🏼‍♀️Семья полноценна и с ребенком, и без ребенка, если родители очень любят друг друга
    Одна из пар армянского шоу-бизнеса — танцовщица и блогер Сона Есаян и юморист и ведущий Григ Геворгян — на днях побывали в гостях на передаче Грача Мурадяна «Открой свое сердце».
    В ходе интервью пара выступила с довольно искренними и эмоциональными признаниями, самое ожидаемое и обсуждаемое из которых касалось пополнения в семье.
    Во время передачи был затронут вопрос, долгое время интересующий поклонников, — желание иметь ребенка. Сона и Григ приоткрыли завесу тайны, отметив, что идея завести ребенка никогда не была им чужда.
    Супруги признались, что с самого начала брака у них всегда было большое желание иметь ребенка, однако на данном этапе жизни они пока не могут четко спланировать этот важный шаг. В качестве главной причины пара указала плотный рабочий график и нехватку времени.
    По их словам, они довольно ответственно подходят к миссии стать родителями:
    «Мы должны дойти до того этапа, когда сможем создать для ребенка все необходимое и посвящать свое время не работе, а семье и ребенку», — отметили Сона и Григ.
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Ընտանիքը լիարժեք է և երեխայի հետ, և առանց երեխայի, եթե ծնողները շատ են սիրում միմյանց❤️Հայկական շոու-բիզնեսի զույգերից մեկը՝ պարուհի, բլոգեր Սոնա Եսայանն ու հումորիստ, հաղորդավար Գրիգ Գևորգյանը օրերս հյուրընկալվել էին Հրաչ Մուրադյանի «Բաց սիրտդ» հաղորդմանը:
    Հարցազրույցի ընթացքում զույգը հանդես է եկել բավականին անկեղծ ու էմոցիոնալ խոստովանություններով, որոնցից ամենասպասվածն ու քննարկվողը վերաբերում էր ընտանիքի համալրմանը:
    Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրպագուներին երկար ժամանակ հետաքրքրող հարցին՝ երեխա ունենալու ցանկությանը: Սոնան և Գրիգը փակագծեր են բացել՝ նշելով, որ բալիկ ունենալու գաղափարն իրենց համար երբեք օտար չի եղել:
    Ամուսինները խոստովանել են, որ ամուսնության հենց սկզբից էլ միշտ մեծ ցանկություն են ունեցել երեխա ունենալու, սակայն կյանքի այս փուլում դեռևս չեն կարողանում հստակ պլանավորել այդ կարևոր քայլը։Որպես հիմնական պատճառ՝ զույգը նշել է խիտ աշխատանքային գրաֆիկն ու ժամանակի սղությունը:
    Նրանց խոսքով՝ իրենք բավականին պատասխանատու են մոտենում ծնող դառնալու առաքելությանը.
    «Պետք է հասնենք այն փուլին, երբ կկարողանանք երեխայի համար ստեղծել անհրաժեշտ ամեն բան և մեր ժամանակը նվիրել ոչ թե աշխատանքին, այլ ընտանիքին ու երեխային»,- նշել են Սոնան ու Գրիգը:

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Лунная ночь, прохладная ночь…Очередное неповторимое исполнение Вардана Галстян…

    💁🏼‍♀️Лунная ночь, прохладная ночь…🎼
    Очередное неповторимое исполнение Вардана Галстяна. «Лунная ночь, прохладная ночь…» — одна из любимых армянских народных песен.
    А вы знали, что он является автором песен «Новогодняя ночь» Аркадия Думикяна, «Это любовь» покойного Ара Мартиросяна, «Наверное» Арама MP3 и многих других любимых хитов?
    Вардан Галстян и песни пишет, и делает аранжировки, и прекрасно поет.
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Լուսնակ գիշեր, զով գիշեր․․․🎼Վարդան Գալստյանի հերթական անկրկնելի կատարումը։ «Լուսնակ գիշեր, զով գիշեր․․․»-ը հայկական ժողովրդական սիրված երգերից է։
    Իսկ գիտեիք՞, որ նա Արկադի Դումիկյանի «Նոր տարվա գիշեր», երջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի  «Սեր է», Արամ MP3-ի «Երևի» և շատ այլ սիրված երգերի հեղինակն է։
    Վարդան Գալստյանը և՛ երգեր է գրում, և՛ գործիքավորում է, և՛ հրաշալի երգում։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • «Поэма военных дней» Тиграна АмасянаСостоялся релиз произведения Тиграна Амасяна…

    💁🏼‍♀️«Поэма военных дней» Тиграна Амасяна
    Состоялся релиз произведения Тиграна Амасяна «Поэма военных дней (расширенная версия)». Джазовый пианист опубликовал фрагмент концерта, представленного в концертном зале «Кино Шишка» (Словения).
    «Надеюсь, вам понравится», — написал он.
    «Поэма военных дней» — одно из самых трогательных и впечатляющих произведений из нового альбома Амасяна «Manifeste».
    Вот человек, который говорит с миром посредством своей музыки. Мы горды, что Тигран Амасян — наш соотечественник.
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Տիգրան Համասյանի «Պատերազմի օրերի պոեմը»❤️Տիգրան Համասյանի «Պատերազմի օրերի պոեմը (ընդլայնված)» ստեղծագործությունը թողարկվել է։ Ջազ դաշնակահարը  «Կինո Սիշկա» համերգասրայում (Սլովենիա) ներկայացրած համերգից հատված է հրապարակել։ 
    «Հուսով եմ՝ վայելում եք այն»,- գրել է նա։
    «Պատերազմի օրերի պոեմը» Համասյանի նոր «Manifeste» ալբոմի ամենահուզիչ ու ազդեցիկ գործերից է։
    Ահա մարդ, որ աշխարհի հետ խոսում է իր երաժշտությամբ։ Հպարտ ենք, որ Տիգրան Համասյանը մեր հայրենակիցն է։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Успехи армянских деятелей искусства на КипреНаша культура, наше искусство и сего…

    💁🏼‍♀️Успехи армянских деятелей искусства на Кипре
    Наша культура, наше искусство и сегодня восхищают мир.
    Работы армянских художников были представлены на состоявшейся на Кипре выставке VIMA Art Fair и распроданы практически полностью. В выставке приняли участие более 150 участников и 26 галерей из 20 стран. За несколько дней армянский стенд привлек внимание коллекционеров и специалистов.
    Отметим имена наших соотечественников: Армен Акобджанян, Гаяне Аветисян, Астхик Петросян, Гоар Сարգсян и Андроник Хачиян.
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Հայ արվեստագետների հաջողությունները Կիպրոսում😍Մեր մշակույթը, արվեստը այսօր էլ հիացնում է աշխարհին։
    Հայ արվեստագետների աշխատանքները ներկայացվել են Կիպրոսում կայացած VIMA Art Fair ցուցահանդեսում և գրեթե ամբողջությամբ վաճառվել են։ Ցուցահանդեսին մասնակցել են 150-ից ավելի մասնակից և 26 պատկերասրահ 20 երկրից։ Մի քանի օրում հայկական սթենդը գրավել է հավաքորդների և մասնագետների ուշադրությունը։
    Նշենք մեր հայրենակիցների անունները՝ Արմեն Հակոբջանյան, Գայանե Ավետիսյան, Աստղիկ Պետրոսյան, Գոհար Սարգսյան և Անդրոնիկ Խաչիյան։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • LoLo-PePe и АврораЛили Морто написала к новому видео: «Первая встреча АВРОРЫ и L…

    💁🏼‍♀️LoLo-PePe и Аврора
    Лили Морто написала к новому видео:
    «Первая встреча АВРОРЫ и LoLo-PePe 🥹😍😁». Еще во время беременности Морто отмечала, что будет растить малыша вместе с кошками.
    Интересно, что же думают LoLo-PePe о новом жителе дома😂
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬LoLo-PePe-ն ու Ավրորան ☺️ Լիլի Մորտոն նոր տեսանյութին կից գրել է. «AURORA-յի ու LoLo-PePe-ի առաջին հանդիպումը 🥹😍😁»։ Մորտոն դեռ հղիության ընթացքում նշել է, որ փոքրիկին մեծացնելու է  կատուների հետ։
    Տեսնես ի՞նչ են մտածում LoLo-PePe-ն  տան նոր բնակչի մասին😂

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Моя красивая родинаПо данным сервиса онлайн-бронирования отелей и апартаментов «…

    👩🏻‍🎓Моя красивая родина
    По данным сервиса онлайн-бронирования отелей и апартаментов «Островок», Армения вошла в топ-10 самых востребованных зарубежных направлений для отдыха россиян в июне.
    Отмечается, что по сравнению с прошлым годом количество бронирований в Армении выросло на 22%.
    Среди зарубежных направлений наибольшим спросом пользуются Беларусь, Турция, Абхазия, Грузия, Италия, Узбекистан, Казахстан, Япония и Таиланд.
    🔹🔹🔹🔹🔹🔹🔹

    🔁💬Իմ սիրուն հայրենիք🇦🇲«Островок» հյուրանոցների և բնակարանների առցանց ամրագրման ծառայության տվյալներով՝ Հայաստանն ընդգրկվել է հունիսին ռուսաստանցիների հանգստի համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների թոփ 10-ում։
    Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանում ամրագրումների քանակն աճել է 22 տոկոսով։
    Արտերկրի ուղղություններից առավել մեծ պահանջարկ ունեն Բելառուսը, Թուրքիան, Աբխազիան, Վրաստանը, Իտալիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ճապոնիան ու Թաիլանդը։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Արժե վիքենդին գնալ Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Մարտիրոս Սարյան․ Վարպ…

    💁🏼‍♀️
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Արժե վիքենդին գնալ 🎨Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Մարտիրոս Սարյան․ Վարպետի հիշատակին» խորագրով բացառիկ ցուցահանդեսը: Այն այցելուներին հնարավորություն է տալիս Վարպետի արվեստին նայել բոլորովին նոր, հաճախ հանրությունից թաքնված անկյունից՝ գրքային պատկերազարդումների և արխիվային ազդագրերի միջոցով:
    Ցուցահանդեսի հիմքում Ազգային գրադարանի ֆոնդերում պահպանվող սարյանական հավաքածուն է՝ Վարպետին նվիրված գրքեր, ալբոմներ, հետազոտություններ և բացիկներ: Առանձնահատուկ տեղ են գրավում Սարյանի նկարազարդումներով հայերեն և օտար լեզուներով հրատարակությունները։
    Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն իր հերթին Ազգային գրադարանին է նվիրել Վարպետի տարբեր տարիների ցուցահանդեսների բացառիկ ազդագրեր, պաստառներ, բացիկներ և տուն-թանգարանի մի շարք նոր հրատարակություններ:

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Подарок ЛьвёнкаМэрия Еревана опубликовала видеоролик, сообщив, что 1 июня, в Меж…

    💁🏼‍♀️Подарок Львёнка
    Мэрия Еревана опубликовала видеоролик, сообщив, что 1 июня, в Международный день защиты детей, запланированы праздничные мероприятия.
    «Приближается самый красочный, веселый и долгожданный день в году — 1 июня, и главным героем этого дня станет хранитель города и всеобщий любимец Львёнок. Первого июня с 12:00 до 18:00 приглашаем всех вас на Лебединое озеро и Северный проспект, чтобы вместе провести время и поиграть. А завершится день особенным сюрпризом: в 20:30 на площади Свободы Львёнок раскроет один очень важный секрет… Ждем всех вас», — отмечается в сообщении.
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Առյուծիկի նվերը🎁Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նախատեսված են տոնական միջոցառումներ։
    «Մոտենում է տարվա ամենագունավոր, ամենաուրախ ու ամենասպասված օրը՝ հունիսի 1-ը, և այդ օրվա գլխավոր հերոսը քաղաքի պահապան ու բոլորի սիրելի Առյուծիկն է։ Հունիսի մեկին՝ 12:00-18:00-ն հրավիրում ենք բոլորիդ Կարապի լիճ և Հյուսիսային պողոտա՝ միասին ժամանակ անցկացնելու և խաղալու։ Իսկ օրը կավարտվի հատուկ անակնկալով․ 20:30-ին Ազատության հրապարակում Առյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք… Սպասում ենք բոլորիդ», – նշվում է հաղորդագրության մեջ։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Армуш: Скажите — сделаемВ мире есть тенденция: политиками становятся знаменитост…

    💁🏼‍♀️Армуш: Скажите — сделаем😂
    В мире есть тенденция: политиками становятся знаменитости — актеры, спортсмены… Но, например, актер и юморист Арман Хачатрян (Армуш) в программе сказал, что не намерен идти в политику, потому что очень любит свою профессию, а его профессия должна быть на сцене, а не в преподнесении сюрпризов народу.
    «Сказать и не сделать — это немного не мое, если я что-то говорю, то делаю. Скажите — сделаем, Андраник Авинян», — пошутил актер.
    Армуш не хочет идти в политику, но и от политического юмора не отказывается. На это тоже есть свои причины. Политика и видео 18+ очень хорошо смотрятся. Шутит, что видео 18+ делать не будет, потому что его страницу смотрит и очень много детей, поэтому он делает больше политического юмора. Актуально🙂
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Արմուշ․ Ասեք-կանենք😂Աշխարհում կա միտում՝ քաղաքական գործիչներ են դառնում հայտնիները` դերասաններ, մարզիկներ… Բայց օրինակ՝  դերասան, հումորիստ Արմուշը՝ Արման  Խաչատրյանը, «Թիվ-թվաբանությունում» ասաց, որ միտք չունի մտնել քաղաքականություն, որովհետև իր մասնագիտությունը շատ է սիրում, իսկ իր մասնագիտությունը պետք է լինի բեմի վրա, ոչ թե ժողովրդին անակնկալներ մատուցելով։ 
    «Ասել-չանել, դա մի քիչ իմը չի, եթե ես ինչ-որ բան ասում եմ, անում եմ։ Ասեք- կանենք Անդրանիկ Ավինյան»,- կատակեց դերասանը։
    Արմուշը քաղաքականություն մտնել չի ուզում, բայց քաղաքական հումորներից զերծ էլ չի մնում։ Դա էլ իր պատճառներն ունի։ Քաղաքականությունը և 18+ վիդեոները շատ լավ են դիտվում։
    Ասում է՝ 18+ չի անի, որովհետև իր  էջը շատ-շատ երեխաներ էլ են դիտում, դրա համար ավելի շատ քաղաքական հումորներ է անում։ Ակտուալ է🙂

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!