Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ ՍիվիլՆեթը զրուցել է Հայաստանի առաջին արտգ…

🇦🇲 Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ ՍիվիլՆեթը զրուցել է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ անկախության անցած ճանապարհի, խաղաղության գործընթացի և Արցախի մասին։
Հարցազրույցից մի քանի միտք՝
🔹 Անկախության ակունքների մասին․ «Ակունքները միշտ պետք է վերաիմաստավորել, արդիական նոր վերլուծության ենթարկել, բայց ոչ երբեք ուրանալ»։
🕊 Խաղաղության մասին․ «Պետք է հաշտ ապրենք։ Այդ հաշտությունը պետք է փոխադարձ լինի, պետք է լինի փոխադարձ հարգանքի վրա»։
⚠️ Իշխանության վարած քաղաքականության մասին․ «Սա խաղաղության ճանապարհ չէ, սա հաշտեցման ճանապարհ չէ, սա Հայաստանի այսօրը և վաղը դատապարտելու ծուղակ է»։
🏛 Արցախի մասին․ «Արցախը պիտի դուրս չգա պետական դիվանագիտական օրակարգից»։
👤 «Փրկչի» սպասման մասին․ «Քանի դեռ մենք փրկչի հետևից ենք գնում, մենք գնում ենք դեպի մայրամուտ»։
🛡 Պատրաստ լինելու անհրաժեշտության մասին․ «Մենք պետք է պատրաստվենք բոլոր առումներով՝ կրթությունից մինչև պաշտպանություն, դիվանագիտությունից մինչև տնտեսություն»։
▶️ Դիտեք ամբողջական հարցազրույցը

«Սա խաղաղության ճանապարհ չէ, սա Հայաստանը դատապարտելու ծուղակ է»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Սա խաղաղության ճանապարհ չէ, սա հաշտեցման ճանապարհ չէ, սա Հայաստանի այսօրը և վաղը դատապարտելու ծուղակ է»,- պնդում է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով