📌 Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով Ստեփանավան համայնքում սահմանվել է արտակարգ աշխատանքային ռեժիմ․ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։ Հայտնում է Ստեփանավանի համայնքապետարանը։
📌 Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախորդ օրվա դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 485 հազար 851։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 22 հազար 734 է, հաշվառում չունեցող ընտրողներինը՝ 492։
📌 ՔԿ-ն ձերբակալման որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ըստ ՔԿ-ի՝ վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Թեկնածուների նկատմամբ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը։
✅CivilNetCheck ❓ Մի շարք երկրներում պատժամիջոցների տակ հայտնված «Եվրազիա»-ն ինչո՞վ է զբաղվում Հայաստանում։ 📄 Մոլդովայում «Եվրազիա»-ի գործունեությունը կապվել է ընտրական գործընթացների վրա ազդեցության, ընտրողների մոբիլիզացման և ապատեղեկատվական արշավների հետ։ 🔍 ՍիվիլՆեթի և DFRLab-ի համատեղ հետաքննությունը ուսումնասիրել է «Եվրազիա»-ի գործունեությունը Հայաստանում՝ մարդասիրական ծրագրերից և եկեղեցու շուրջ նախաձեռնություններից մինչև սփյուռքի մոբիլիզացում և հակաեվրոպական արշավներ։ 📊 Ի՞նչ ընդհանրություններ կան Մոլդովայի և Հայաստանի դեպքերի միջև։ 👉ԱՎԵԼԻՆ
📌 Գլխավոր դատախազը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին. Վահե Թավաքալյան Հայկ Ավագյան Վահե Եղիազարյան Արթուր Աբրահամյան Աշոտ Սահակյան Սուսան Բադոյան
📌 Քաղաքական մրցակիցները հաճախ իրար թիրախավորելիս օգտագործում են «պոպուլիստ» բառը։ Սակայն գիտական տեսանկյունից պոպուլիզմը ինքնին ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական երևույթ է։ Պոպուլիզմից զերծ չեն ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ էլ ընդդիմությունը։ 📌 Ի՞նչ է պոպուլիզմը։ Այս ռեպորտաժում փիլիսոփան, իրավաբանն ու քաղաքագետը բացատրում են պոպուլիզմի էությունը։ 👉ԱՎԵԼԻՆ