Category: Civilnet

  • Ավտոբուսի վարորդը հրաժարվում է շարունակել երթուղին՝ վճարման հետ կապված խնդիրներ…

    🚌 Ավտոբուսի վարորդը հրաժարվում է շարունակել երթուղին՝ վճարման հետ կապված խնդիրների պատճառով։

    https://cdn4.telesco.pe/file/aabcc27727.mp4?token=VZ5kuq2NhlKu9jkdsXhuufTB1yAm99sxY1sHzreeeiadHNfc4nWVWZENxrekyWoOSeUr3_2mljFYRc3160RqKe5UbByvkePEfJzKsTG6GLwXtToQ6IMfVq_t82DfVFMAM7ZxzmX3Io_tcljebf9dymBlKV4MvRfvtG9tlbjgUneMeqkV5awknNzCN9qJm6D7Onk-J-9nF3yUKY9YFAX0TL0kgj6do4UkkaJlDjkIUkf5EMmY7ahImc9QwwMv3iPEpLEIqiwYl-GqvQgu8P0hbFgBeav1HCeTcsnMNH-SpGXvJlvBNDGgQu6yho9cTzPTOE0IPKemE1eM46Ut_a83JJyAGI4U-CHW3rjR1xtpfxgfQHaYxn7z157LBm03Uu6Cq4pvLWIsgsT_ixFWrsiZEbXCzItdrDvpAcdzlbVoKpDqKoHeXdJgAp3PJSiCT54KpnElqizmpLUEcTdmbz6Y1ASEHqco4_rDCWjcy_TzHa_Hw0azf1tKQ8ebYh9CpFLCi0FC7Fy853lXazTIgQDI8XQSB-BJJdN4t8Awotj9Aeb61sSnK3fsco4oRCg4t3BPdImwulHzJOXleGNm6kkKapP6M-gELImnbqL5VECS14NrpGDENuY1FapNfSRHqEisvd9dpmSg6DndJYr4Hq19L3xdkJWR4doxrZ3u5zeIWJM

  • ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները չեն մեկնի Պակիստան՝ Իրանի հետ բ…

    📌 ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները չեն մեկնի Պակիստան՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփը։
    ▪️«Շատ ժամանակ է վատնվում ճանապարհորդությունների վրա, շատ աշխատանք։ Բացի այդ, նրանց «ղեկավարության» ներսում կա հսկայական ներքին պայքար և խառնաշփոթ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու, այդ թվում՝ նրանք։ Բացի այդ, մենք ունենք բոլոր խաղաքարտերը, նրանք՝ ոչ մի։ Եթե նրանք ուզում են խոսել, պարզապես պետք է զանգահարեն»,- գրել է Թրամփը։
  • Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում երկամարտ…

    🥇Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
    Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում երկամարտի 415 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
  • Ագբար Վանիա Աբգարեանը նյարդաբանական գիտությունների մասնագետ է։ Ճշգրիտ գիտությու…

    📌 Ագբար Վանիա Աբգարեանը նյարդաբանական գիտությունների մասնագետ է։ Ճշգրիտ գիտությունները չունեն բոլոր հարցերի պատասխանները։
    📌 Հավերժական հարցերի պատասխաններ փնտրելիս ստիպված ենք երևույթներին նայել նաև հումանիտար հայացքով։ Հեղինակը փորձում է վերահաստատել մայրենի լեզվի՝ արևմտահայերենի հետ կապը։
    📌 «Փխրուն գերդաստան» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը լինելու է ապրիլի 27-ին Իլիկ սրճարանում։ Հեղինակը ևս ներկա է լինելու։
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վ…

    🥇 Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
     
    Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր: Հրումում նա բարձրացրեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 248 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
  • Ծիծեռնակաբերդ, 2026 թ. ապրիլի 24 Tsitsernakaberd, the Armenian Genocide Memoria…

    🇦🇲 Ծիծեռնակաբերդ, 2026 թ. ապրիլի 24
    🇬🇧 Tsitsernakaberd, the Armenian Genocide Memorial
    🇷🇺 Цицернакаберд, Мемориал Геноцида армян
  • Ապրիլի 24-ի երթը նաև պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտա…

    Ապրիլի 24-ի երթը նաև պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է. Փաշինյան
    «… մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս»,- Ապրիլի 24-ի իր ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։
    ԱՎԵԼԻՆ
  • Ջահերով երթը…

    📍 Ջահերով երթը

  • 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցել…

    2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ:
    Կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է:
    Առաջադրված ուժերն ու նրանց առաջին համարներն են.
    🔹 «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)
    🔹 «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան)
    🔹 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
    🔹 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Սպարտակ Կյուրեղյան)
    🔹 «Ուժեղ Հայաստան» դաշինք (Նարեկ Կարապետյան)
    🔹 «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան)
    🔹 «Միասնության թևեր» (Արման Թաթոյան)
    🔹 «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան)
    🔹 «Ազգային ժողովրդավարական բեւեռ» (Գեւորգ Կարապետյան)
    🔹 «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)
    🔹 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լեւոն Շիրինյան)
    🔹 Հայ ազգային կոնգրես (Լեւոն Զուրաբյան)
    🔹 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
    🔹 «Հանրապետություն» (Արամ Սարգսյան)
    🔹 «Ալյանս» կուսակցություն (Տիգրան Ուրիխանյան)
    🔹 Ռեֆորմիստների կուսակցություն (Վաղարշակ Հարությունյան)
    🔹 «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» (Վարդան Ղուկասյան)
    🔹 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» (Արտակ Սարգսյան)
    🔹 «Հանուն հանրապետության» (Արման Բաբաջանյան)։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • CivilNetCheck Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, թե իբր պահեստներում մարդիկ նե…

    CivilNetCheck
    ⚠️ Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, թե իբր պահեստներում մարդիկ ներարկիչներով ՄԻԱՎ են ներարկում զուգարանի թղթի ու թաց անձեռոցիկների մեջ։
    Գիտական տվյալները ցույց են տալիս, որ ՄԻԱՎ-ը արտաքին միջավայրում արագ կորցնում է կենսունակությունը և չի կարող այս կերպ տարածվել։
    💊 Հայաստանում ՄԻԱՎ-ի թեստավորումն ու բուժումն անվճար են։
    👉 ԱՎԵԼԻՆ