Category: Civilnet

  • Բաքուն է ճնշել Իսրայելին Ցեղասպանության հարցում. Haaretz…

    Բաքուն է ճնշել Իսրայելին Ցեղասպանության հարցում. Haaretz

  • Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակայնո…

    📌 Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակայնորեն հայտնել իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, որոնք առնչվում են 2020 թվականի պատերազմի պլանավորմանը, նախապատրաստմանը և վարմանը։
    📌 «Հակառակ դեպքում չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»,- հայտարարել է Մանուկյանը։
  • Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն՝ New York New…

    Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն՝ New York New Jersey մարզադաշտում կայացած եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Արգենտինային։ Հանդիպման միակ գոլը 105-րդ րոպեին խփեց Ֆերրան Տորեսը։ Իսպանական մամուլը հաղթանակը ներկայացնում է որպես պատմական գերիշխանության հաստատում, մինչդեռ արգենտինական պարբերականները գրում են արժանապատիվ պարտության, Լիոնել Մեսիի վերջին աշխարհի առաջնության և սերնդափոխության մասին։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Իսպանիայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոնՖուտբոլի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության …

    🥇⚽️🇪🇸Իսպանիայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն
    Ֆուտբոլի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիան հաղթեց Արգենտինային 1-0 հաշվով՝ նվաճելով աշխարհի գավաթը։
  • ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներ…

    ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը
    📄 ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը
    🔎 ՄԱԿ-ի վեց փորձագետներ կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը Բագրատ Գալստանյանի և 17 այլ անձանց դեմ հարուցված գործում
    ⚖️ Փորձագետները նշում են՝ ապացույցների զգալի մասը վերաբերում է քաղաքական ընդդիմությանը և բողոքի գործողություններին, ոչ թե բռնության
    🎙 Հարց է առաջանում նաև գաղտնալսումների ընտրովի հրապարակման և պաշտպանության իրավունքների սահմանափակման շուրջ
    🇦🇲 Հայաստանը 31-էջանոց պատասխանում մերժում է մեղադրանքները՝ պնդելով, որ գործողությունները եղել են օրինական, համաչափ և անկապ մեղադրյալների քաղաքական/կրոնական հայացքներից
  • Խամենեին զգուշացնում է․ Իրանը «անմոռանալի դասեր» կտա ԱՄՆ-ին, եթե վերջինս շարուն…

    📌 Խամենեին զգուշացնում է․ Իրանը «անմոռանալի դասեր» կտա ԱՄՆ-ին, եթե վերջինս շարունակի ռազմական լարվածության ուղին։
    📌Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձում նշվում է, որ ԱՄՆ նախագահի ստորագրությունը «արժեք չունի», իսկ Միացյալ Նահանգները կրկին ցույց է տվել իր «իսկական դեմքը»՝ որպես անվստահելի գործընկեր։
  • Արյունոտ Մերձավոր Արևելքը «Ոսկե ծիրանում» ԱՎԵԼԻՆ…

    📌 Արյունոտ Մերձավոր Արևելքը «Ոսկե ծիրանում»
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը,…

    📌 Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ցուցահանդեսից հեռացվել է 10-ամյա աշակերտուհու՝ Արցախի «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը պատկերող նկարը, հանրային բուռն քննարկումների և ուսուցչուհու հրաժարականի պատճառ է դարձել։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ահազանգել է միջադեպին՝ այն որակելով որպես հանրային տարածությունից արցախյան ինքնության ջնջման փորձ, մինչդեռ դպրոցի տնօրինությունը պնդում է, որ հարցը բացառապես կազմակերպչական և կարգապահական տիրույթում է։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Համաշխարհային բանկը (ՀԲ) նախազգուշացնում է, որ եթե Ռուսաստանը շարունակի և ընդլա…

    📌 Համաշխարհային բանկը (ՀԲ) նախազգուշացնում է, որ եթե Ռուսաստանը շարունակի և ընդլայնի հայկական գյուղատնտեսական ու պարենային ապրանքների ներմուծման սահմանափակումները, ապա դրանց ազդեցությունը կարող է դուրս գալ առևտրի ոլորտի սահմաններից և ազդել Հայաստանի տնտեսական աճի, գնաճի և սոցիալական իրավիճակի վրա։ Այդ մասին նշվում է բանկի հրապարակած «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ. հուլիս, 2026 թ.» ամփոփագրում։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Տեխնոլոգիան առաջ է բերում այնպիսի բարդ հարցեր, որոնք փիլիսոփաների սիրելի թեմանե…

    📌 Տեխնոլոգիան առաջ է բերում այնպիսի բարդ հարցեր, որոնք փիլիսոփաների սիրելի թեմաներն են, գրում է The Economist հանդեսը։
    📌 Տասը տարի առաջ, երբ արհեստական բանականության հեղափոխությունը նոր էր թափ հավաքում, հումանիտար ոլորտի ուսանողներին գրեթե միաձայն խորհուրդ էին տալիս՝ եթե ցանկանում եք աշխատանք գտնել, սովորեք ծրագրավորում։
    📌 Այսօր իրավիճակը գրեթե գլխիվայր շրջվել է։ Աշխատատեղերը կորցնելու մտահոգությունն ավելի հաճախ ունեն հենց ծրագրավորողները՝ վախենալով, որ նրանց կփոխարինի արհեստական բանականությունը։
    Գուցե այժմ արժե մտածել ոչ թե ծրագրավորում, այլ փիլիսոփայություն սովորելու մասին։
    👉 ԱՎԵԼԻՆ