🚘Այսօրվանից՝ հուլիսի 6-ից, ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր մոդելը։ Առանց քննությունների վարորդական իրավունքը վերականգնելու նոր կարգավորումը համաներում չէ, այլ՝ մոդելի փոփոխություն, ասել է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը՝ հուլիսի 6-ին ասուլիսի ժամանակ։
Վարելու իրավունքի վերականգնումից հետո անձի համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան և այդ ընթացքում նրան 13 միավորի փոխարեն կտրամադրվի 6 միավոր։