🏛 Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ բանավեճ է ծավալվել պատգամավոր Ագնեսա Խամոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Քննարկման առանցքում են եղել հետախուզության զեկույցները, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու վարչապետի հանրային ակտիվությունը։
🥟 Պատգամավորը հարցադրում է արել այն մասին, թե ինչ ազդակ է ստանում հանրությունը, երբ անվտանգային ռիսկերի մասին զեկույցների ֆոնին վարչապետը «պերաշկի» ուտելու տեսանյութեր է հրապարակում։
🛡 Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտները գործում են բնականոն հունով՝ անկախ կառավարության ղեկավարի զբաղվածությունից։
«Հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչո՞ւ Ազգային ժողովի նիստը չենք չեղարկել, որ գանք այստեղ, ասենք՝ հազար ներողություն, ինչ-որ սադրիչ, անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետությա՞նը վտանգենք։ Ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք։ Ինչո՞ւ գլխներիդ մոխիր լցրած չէ ձեր խմբակցությունում»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց վարչապետը։