🇮🇱Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոններին, զենքի պահեստներին և արբանյակային կապի կայաններին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը։
🇮🇷ISNA գործակալությունը հաղորդում է, որ Բուշեհր նահանգի կենտրոնական մասում գտնվող Ջամ և Դիր քաղաքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարձակումների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի և նավատորմի հինգ անդամ։
📌ԱՄՆ-ն ժամանակավորապես փակում է իր դեսպանատունը Ռիադում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է այսօր բոլոր հյուպատոսական հանդիպումները չեղարկելու մասին՝ կառույցի վրա հարձակման պատճառով։
✅CivilNetCheck ❌ Հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե Իրանը հարվածել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազային։ ⚠️ Թուրքիայի նախագահականը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։ 🔍 «Ինջիրլիքը» ԱՄՆ-ին պատկանող ռազմաբազա չէ․ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո և օգտագործվում է ՆԱՏՕ-ի շրջանակում։ 👉ԱՎԵԼԻՆ