Category: Civilnet

  • CivilNetCheck Հայաստանի քաղաքական ուժերը հունիսյան ընտրություններից առաջ տասնյա…

    CivilNetCheck
    📊 Հայաստանի քաղաքական ուժերը հունիսյան ընտրություններից առաջ տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում Facebook-ում և Instagram-ում։
    💰 «Մեր ձևով» նախաձեռնությունը վերջին 3 ամսում միայն մեկ էջի միջոցով ծախսել է 53,500 դոլար:
    🗺️ Գովազդի հիմնական թիրախը Երևանն է՝ շուրջ 48,850 դոլար, որը գրեթե 7 անգամ գերազանցում է ցանկացած մարզի ցուցանիշը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ընթացող ռազմական գործողությո…

    📍 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ընթացող ռազմական գործողությունները զգալիորեն առաջ են ընկել նախանշված ժամանակացույցից։
    ⏱️ Նրա խոսքով՝ Իրանի ռազմական ղեկավարությանը ոչնչացնելու համար անհրաժեշտ եղավ ընդամեը մեկ ժամ։
    Ըստ Թրամփի՝ թեև սկզբնական կանխատեսումները 4-5 շաբաթվա համար էին, ԱՄՆ-ն պատրաստ է գործողությունները շարունակել շատ ավելի երկար։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • «Երևան» նվագախումբը Բեյրութից Հայաստան կվերադառնա նախատեսվածից շուտ Տարածաշրջան…

    🎭 «Երևան» նվագախումբը Բեյրութից Հայաստան կվերադառնա նախատեսվածից շուտ
    ✈️ Տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել դադարեցնել «Երևան» երիտասարդական նվագախմբի հյուրախաղերը Լիբանանում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այժմ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Լիբանանում ՀՀ դեսպանի և տեղական ավիափոխադրողի հետ՝ երեխաների անվտանգ վերադարձը ժամկետից շուտ կազմակերպելու համար։
    🎼 Նվագախումբը Բեյրութում մասնակցում էր «Ալ-Բուստան» միջազգային երաժշտական փառատոնին և հասցրել է տպավորիչ ելույթներ ունենալ միջազգային աստղերի հետ։ Քաղաքապետը հայտնել է, որ կապ է հաստատել գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ. նվագախմբի անդամներն իրենց լավ են զգում, անհանգստության պատճառ չկա
  • ՀԷՑ-ը կպետականացվի. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասներ է հայտնել Կառավարությունը պա…

    ⚡️ ՀԷՑ-ը կպետականացվի. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասներ է հայտնել
    🔹 Կառավարությունը պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100% բաժնետոմսերը ճանաչել հանրային գերակա շահ և փոխհատուցման դիմաց պետականացնել այն: Այդ մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
    Ըստ Պետրոսյանի՝ սեփականատեր «Տաշիր Կապիտալը» չի ընդունել պետության նախնական առաջարկը, ինչից հետո գործընթացը թևակոխել է Սահմանադրությամբ սահմանված բռնագանձման փուլ:
    📉 Չնայած սակագնի նվազեցման առաջարկին, էլեկտրաէներգիայի գինը քաղաքացիների համար առայժմ չի փոխվի ատոմակայանի առաջիկա պլանային կանգի պատճառով, ինչը ենթադրում է ավելի թանկ էներգիայի գնում:
    Այդուհանդերձ, նախատեսվում է 30-40%-ով նվազեցնել նոր բաժանորդների միացման վճարները, իսկ հզորությունների ավելացման գործակիցների վճարները կկրճատվեն կիսով չափ՝ 50%-ով:
    👉 ԱՎԵԼԻՆ
  • ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձի մասինԱԳՆ մամուլի խոս…

    📍 ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձի մասին
    ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկություններ է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․
    🔹 Զոհեր չկան․ Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան։
    🔹 Արտակարգ ռեժիմ․ Մերձավոր Արևելքի ՀՀ դեսպանություններն անցել են շուրջօրյա աշխատանքի։
    🔹 Ուսանողներ և տարանցիկ ուղևորներ․ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է ԱՄԷ-ում գտնվող 92 հայ ուսանողների խումբը։ Աշխատանք է տարվում նաև տարանցիկ գոտիներում մնացած քաղաքացիների հետ։
    🔹 Թռիչքներ․ Բանակցություններ են ընթանում FlyOne, FlyDubai, Air Arabia և Qatar Airways ավիաընկերությունների հետ՝ չվերթների կազմակերպման համար։
    🔹 Դեսպանություններ․ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են բնականոն աշխատանքը։
  • Դիվանագիտությունը որպես պետության «կլիմատ կոնտրոլ». Նիկոլ ՓաշինյանԴիվանագետի օր…

    📍 Դիվանագիտությունը որպես պետության «կլիմատ կոնտրոլ». Նիկոլ Փաշինյան
    Դիվանագետի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններին։ Նա մասնավորապես նշել է․
    🛡 Անվտանգությունը միայն բանակը չէ
    Վարչապետի բնորոշմամբ՝ անվտանգություն ասելիս միայն բանակի վրա կենտրոնանալը «աղճատված գիտակցության» արդյունք է։ Ըստ նրա՝ իրական անվտանգությունը հիմնված է «փափուկ գործոնների» վրա, որոնցից առաջնայինը դիվանագիտությունն է։
    🌡 «Կլիմատ կոնտրոլի» ալեգորիան
    Փաշինյանը դիվանագիտական ծառայությունը համեմատել է ավտոմեքենայի կլիմատ կոնտրոլ համակարգի հետ, որի դերն է արտաքին միջավայրում ապահովել կառավարելի և բարենպաստ «եղանակ»։
    📈 Տնտեսությունը՝ որպես պաշտպանություն
    Դիվանագիտության գլխավոր նպատակը պետական շահն է, որն այսօր արտահայտվում է տնտեսական զարգացմամբ։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական զարգացման վրա կենտրոնանալը պետությանը հեռացնում է էսկալացիայի և լարվածության տրամաբանությունից։
    ⚠️ Հարաբերական հանգիստը երաշխավորված չէ
    Վարչապետն ընդգծել է, որ թեև Հայաստանի շուրջ այսօր հարաբերական հանգիստ է, այն երաշխավորված չէ և պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք։
  • Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած խոշտանգման դեպքի նախաքնն…

    🚨 Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած խոշտանգման դեպքի նախաքննությունն ավարտվել է։ Ըստ քննության՝ 2025-ի սեպտեմբերին ոստիկան Հ․Հ․-ն տեղեկություն կորզելու նպատակով անձին պատճառել է ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանք։
    📸 Նրա գործընկեր Գ․Մ․-ն, ներկա գտնվելով բռնությանը, ոչ միայն չի կանխել այն կամ հայտնել հանցանքի մասին, այլև տեսանկարահանել է խոշտանգման տեսարանը։
    ⚖️ Հ․Հ․-ին մեղադրանք է ներկայացվել խոշտանգման, իսկ Գ․Մ․-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
    📂 Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ներկայացնելու համար։
  • Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է․ դեսպանԱՎ…

    📌Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական փաստաթղթի տեքստը մշակման փուլում է․ դեսպան
    👉ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ո…

    🇦🇲📞🇪🇺 Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։
    Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցեր:
  • Եթե տնտեսությունն իսկապես բարձր տեմպերով աճում է, ինչո՞ւ է երկրի գրեթե մեկ քառոր…

    Եթե տնտեսությունն իսկապես բարձր տեմպերով աճում է, ինչո՞ւ է երկրի գրեթե մեկ քառորդը շարունակում ապրել աղքատության մեջ։ Ո՞ւմ է իրականում ձեռնտու նպաստային կախվածությունն ու սոցիալական պոպուլիզմը ընտրություններից առաջ։ Զրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ՝ Հայաստանի սոցիալական համակարգի խնդիրների մասին։
    🎥 Դիտեք հարցազրույցը