Category: Civilnet

  • CivilNetCheck Իշխանամերձ medianews.site-ը «հանրային կարծիք» է ներկայացնում, սակ…

    CivilNetCheck
    🤖 Իշխանամերձ medianews.site-ը «հանրային կարծիք» է ներկայացնում, սակայն աղբյուրները ԱԲ-ով ստեղծված լուսանկարներով ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվներ են:
    «Սաշա Սիմոնյան» օգտատիրոջ լուսանկարում պատկերված է ամերիկացի դերասանուհի, «Անժելա Արամյան»-ի լուսանկարն առնվազն 2019-ից շրջանառվում է ֆեյսբուքյան ուկրաինական էջում:
    🔍 Արխիվային տվյալները ցույց են տալիս, որ Medianews.site դոմեյնը 2018-ին գրանցվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանի անունով, հասցեով և հեռախոսահամարով:
    👉 ԱՎԵԼԻՆ
  • «Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակը Ցուցակը գլխավո…

    🗳 «Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակը
    👤 Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նրան հաջորդում են Անահիտ Ադամյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։ Ցուցակի 14-րդ համարը Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, որը հանրությանն առավել հայտնի դարձավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ծեծկռտուքում իր դերակատարությամբ։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավի…

    🇦🇲🤝🇧🇪 Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
    Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ընդգծվել է փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջմղման կարևորությունը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններին մասնակցելու հնարավոր…

    🇮🇷🇺🇸 Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններին մասնակցելու հնարավորությունը Պակիստանում
    Իրանի բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի օրը Reuters-ին հայտնել է, որ Թեհրանը դիտարկում է Պակիստանում ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններին մասնակցելու հարցը:
    ⚓️ Սա հաջորդում է Իսլամաբադի քայլերին՝ ուղղված Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը դադարեցնելուն, ինչը լուրջ խոչընդոտ էր Իրանի՝ խաղաղության ջանքերին մասնակցելու համար:
    🤔 Այնուամենայնիվ, պաշտոնյան ընդգծել է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
    ❗️ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի «այսօր»՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։
  • ԱԺ ընտրություններ 2026. ԿԸՀ-ն դեռևս ստացել է 2 հայտ Ըստ Կենտրոնական ընտրական հա…

    🗳 ԱԺ ընտրություններ 2026. ԿԸՀ-ն դեռևս ստացել է 2 հայտ
    🏢 Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների՝ Ազգային ժողովի ընտրությունների համար դեռևս ներկայացվել է առաջադրման երկու հայտ:
    📝 Այսօր՝ ապրիլի 20-ին, առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սա երկրորդ հայտն է ապրիլի 13-ին մեկնարկած գործընթացի շրջանակում:
    📅 Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, ԿԸՀ էր դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
    ԱԺ ընտրությունների առաջադրումները շարունակվում են մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն: Քաղաքական ուժերը հայտեր ներկայացնելու համար ունեն ևս երեք օր։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպ…

    🥈 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
    🇬🇪 Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից հայտնում են, որ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող առաջնության 55 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ և 91 կգ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
    🏋️‍♀️ Հրում վարժության ժամանակ մեր մարզուհին հաջորդաբար բարձրացրեց 115 կգ և 119 կգ կշիռները՝ այս ձևում նվաճելով փոքր բրոնզե մեդալ:
    🏆 Երկամարտի 210 կգ ընդհանուր արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն և արժանացավ արծաթե մեդալի:
  • Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր մե…

    ⚖️ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանի կենտրոնական մասնաշենքերը քաղաքացիների սպասարկ…

    📅 Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանի կենտրոնական մասնաշենքերը քաղաքացիների սպասարկում չեն իրականացնի։
    🏢 Քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով մայիսի 4-ին և 5-ին Երևանում նախանշված միջազգային խոշոր միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, «Երևանյան երկխոսություն») և փողոցների բեռնաթափման անհրաժեշտությունը՝ մայիսի 5-ին քաղաքապետարանն անցնում է աշխատանքի հատուկ ռեժիմի։
    💻 Դիմումներն ու գրությունները կընդունվեն բացառապես առցանց տարբերակով։
    📍 Սահմանափակումը վերաբերում է միայն Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին։ Վարչական շրջանների սպասարկման բաժինները կաշխատեն բնականոն հունով։
  • Իրանի ու Միացյալ Նահանգների մինչև հաստատված երկշաբաթյա հրադադարն ավարտվում է ապ…

    📌 Իրանի ու Միացյալ Նահանգների մինչև հաստատված երկշաբաթյա հրադադարն ավարտվում է ապրիլի 22-ին, բայց ոչ մի հստակություն նրանց հաջորդ հանդիպման մասին։ Ամեն ինչ կարող է փոխվել հաշված ժամերի ընթացքում։
    📌 Ինչի՞ց են կախված Իրան-ԱՄՆ հաջորդ բանակցությունները։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կստ…

    ❗️ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի «այսօր»՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։