Category: Civilnet

  • «Կռիշաների» դարաշրջանից մինչև ԱԲ և 20 տարվա տնտեսական մեծ միֆԻնչո՞ւ են Հայաստանո…

    «Կռիշաների» դարաշրջանից մինչև ԱԲ և 20 տարվա տնտեսական մեծ միֆ
    Ինչո՞ւ են Հայաստանում հին ու կայացած բիզնեսներն այսօր ճգնաժամի մեջ և ինչո՞ւ են պարտվում նորերին։ Պատճառը պարզ է. տարիներ շարունակ բիզնեսի հաջողությունը որոշվում էր ոչ թե նորարարությամբ ու մարքեթինգով, այլ նրանով, թե ով է քո հովանավորը («կռիշան») և որքան լավ ես թաքցնում հարկերը։ Խաղի կանոնները փոխվել են, իսկ հին բիզնեսները դրան պատրաստ չեն։
    «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը փարատում է Հայաստանի տնտեսության մասին ամենաարմատացած միֆերը.
    Ինչո՞ւ հայաստանյան բիզնեսները չեն կարողանում աշխատել արհեստական բանականությամբ (AI)։
    Ինչո՞ւ բիզնես սկսելու գլխավոր խնդիրը ՓՈՂԻ ՊԱԿԱՍԸ ՉԷ, թեև 20 տարի բոլորը դրանից են բողոքում։
    🎥 Ամբողջական հարցազրույցը

  • Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված պարտադիր առողջապահական ապահովագ…

    📌 Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը 100 օրվա ընթացքում ընդգրկել է շուրջ 1,7 մլն շահառու, իսկ ապահովագրական հիմնադրամի ծախսերը կազմել են մոտ 40 մլրդ դրամ, ՍիվիլՆեթին երեքշաբթի տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վ.Ս.-ի նկատմամբ հարո…

    📌 «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Հայտնում են Քննչական կոմիտեից:
    «Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջինս ձերբակալվել է»,- հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը:
    📌 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։ «Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները…
  • CivilnetCheck «Ատամներով զինվածներ», «տագնապ օդանավակայանում», «ողբերգություն …

    CivilnetCheck
    ⚠️ «Ատամներով զինվածներ», «տագնապ օդանավակայանում», «ողբերգություն ՌԴ-ում»՝ «սունկ» կայքերի հերթական կեղծ պատմություններն են։
    Հրապարակումները չեն պարունակում ո՛չ վայր, ո՛չ անձ, ո՛չ ապացույց. դրամատիկ վերնագրերի հետևում դատարկություն է։
    🤖 Կցված «լուսանկարներից» մեկը ստեղծված է արհեստական բանականությամբ և կրում է shamshyan.com-ի կեղծ նշան։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու և նրանց թիրախավորելու առնչությամ…

    📌 Արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու և նրանց թիրախավորելու առնչությամբ քաղաքացիներ Էրիկ Բեգլարյանը և Անաստաս Իսրայելյանը ապրիլի 14-ին առերևույթ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դ…

    📌 Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
    📌 «Հսկող դատախազի որոշմամբ՝ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,- գրել է պաշտպանը։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կի…

    📌 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։
    «Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը։
    📌 Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել էր, որ բարեգործության արգելքի խախտման հիմքով բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։ Ձերբակալվել է երկու անձ։
  • Իրանի ու Միացյալ Նահանգների միջև ստեղծված իրավիճակը հիշեցնում է «ո՛չ խաղաղությո…

    📌 Իրանի ու Միացյալ Նահանգների միջև ստեղծված իրավիճակը հիշեցնում է «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» շրջափուլը։
    📌 Իսլամաբադում տեղի ունեցած երկկողմ բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել և հանգեցրել են նոր քայլերի։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձի գանձման նոր վարչարարությունը հանգեցրել է…

    📌 Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձի գանձման նոր վարչարարությունը հանգեցրել է լարվածության՝ վարորդների և ուղևորների միջև։
    📌 Ինչո՞ւ է վերահսկողության բեռը մնացել վարորդների ուսերին և ո՞րն է ստեղծված իրավիճակի ինստիտուցիոնալ լուծումը։
    📌 ՍիվիլՆեթի տաղավարում քաղաքային տրանսպորտի բարեփոխումների, առկա բացթողումների և սպասվող քայլերի շուրջ զրուցել ենք Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատելի է «աշխարհաքաղաքականացումը». ընտրական գո…

    📌 Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատելի է «աշխարհաքաղաքականացումը». ընտրական գործընթացը պարզապես ներքաղաքական հարց չէ։
    📌 Տեղական և դրսի դերակատարներն ունեն իրենց նախապատվությունները։
    👉 ԱՎԵԼԻՆ